- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2014 - 2017
«Անվտանգության և ժողովրդավարության փոխկապակցվածության խնդիրները Կովկասում» (ԿԱՍԿԱԴ) հետազոտական ծրագիրն իրականացվում է ինը կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ վերլուծությունների, տեխնիկական զարգացման և ցուցադրման յոթերորդ շրջանակային ծրագրով: Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014-2017):
Ծրագրի նպատակն է համախմբել և համադրել մինչև այժմ Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ իրականացված հետազոտությունները՝ ուսումնասիրելով սոցիալական մարտահրավերների, քաղաքական զարգացումների և հակամարտությունների միջև կապերը, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կովկասի և իր հարևան երկրների միջև փոխազդեցությունները: Հիմնվելով համեմատական և միջառարկայական մոտեցումների վրա՝ ԿԱՍԿԱԴ-ը հետամուտ է լինելու ծրագրային գործողությունների շնորհիվ առավել ճշգրիտ պատկերացում ձևավորել, այն մասին, թե ինչպես են կովկասյան և տարածաշրջանային դերակատարներն ընկալում, մեկնաբանում և կիրառում ժողովրդավարությունն ու անվտանգությունը որպես քաղաքական և սոցիալական ռեսուրս: Հիմնվելով Հյուսիսային և Հարավային Կովկասում իրականացվող ծավալուն դաշտային աշխատանքների արդյունքների վրա՝ ԿԱՍԿԱԴ-ը կստեղծի էմպիրիկ տվյալների հարուստ բազա, ինչպես նաև կառաջարկի նոր տեսակետներ Կովկասում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ: Ծրագրի արդյունքները կհիմնվեն նաև ոլորտային քաղաքականության խնդիրների վրա և ԿԱՍԿԱԴ-ը զգալի ազդեցություն կունենա Կովկասում ԵՄ քաղաքականության ձևավորվման վրա: Ծրագիրը գործելու է որպես հանգույց, որը կնպաստի եվրոպական և կովկասյան քաղաքականության ձևավորմանը, կառույցների և գիտական համայնքի ներկայացուցիչների համախմբմանը և նրանց միջև քննարկումների ծավալմանը:
Ծրագրի խնդիրները
ԿԱՍԿԱԴ-ի շրջանակներում (1) կուսումնասիրվեն կովկասյան պետությունները և հասարակությունները ի նպաստ հակամարտությունների և անապահովության առանցքային պատճառները բացահայտելու. (2) կիրականացվի փոխկապակցված ուսումնասիրություն Կովկասում անվտանգության և ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ. (3) կվերլուծվեն Կովկասի և հարևանների միջև կապերը. (4) կիրականացվի ապագա խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն միտված տարածաշրջանում ժողովրդավարացման և անվտանգության գործընթացների վերաբերյալ լուծումներին. (5) կմշակվի առաջարկների փաթեթ, թե ինչպես ԵՄ-ն կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:
Կոնսորցիում
Ֆրանսիական FMSH-ի ղեկավարությամբ ԿԱՍԿԱԴ-ը համախմբել է 9 հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ Եվրոպական միությունից, Ռուսաստանից և Կովկասից, մասնավորապես.
· Fondation Maison des sciences de l’homme (Ֆրանսիա) - կոնսորցիումի ղեկավար,
· Centre for Russian and East European Studies, University of Birmingham (Միացյալ Թագավորություն),
· FRIDE (Fondatión para las Relaciones Internacionales y el Diálogo Exterior, Իսպանիա),
· Stokholm International Peace Research Institute (SIPRI, Շվեդիա),
· Friederich Schiller University Jena (Գերմանիա),
· Institute of Geography, Russian Academy of Sciences (Ռուսաստանի Դաշնություն),
· International Centre for Human Development (Հայաստան)
· Georgian Foundation for Strategic and International Studies (GFSIS, Վրաստան),
· Centre for National and International Studies (CNIS, Ադրբեջան)։
Ծրագրի պաշտոնական կայքն է՝ www.cascade-caucasus.eu։
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։