ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստանի Հանրապետությունում կանանց զինծառայության վերաբերյալ պետական քաղաքականության խնդիրները

04.07.2014

Չորս դարերի փորձն ու դասերը

Միջազգային փորձն ու փաստերի վրա հիմնված վերլուծությունները վկայում են զինծառայությանը կանանց մասնակցության արդիականությունը: Կանանց զինծառայությունն առաջատար պետությունների զինված ուժերում, այդ թվում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Գերմանիայի, Իտալիայի և այլ բանակներում ինչպես զորակոչային, այնպես էլ պայմանագրային սկզբունքով, ապահովում է այդ բանակների մարտունակությունը, դրանց հրամկազմի կողմից ընդունվող որոշումների ճկունությունը, խթանում է բանակ-հասարակություն ավելի սերտ և ուղղակի հարաբերությունները: Կին-զինծառայողների Ներկայությունը զինվորական կոլեկտիվներում ապահովում է տղամարդ-զինծառայողների վարքի լրացուցիչ բարոյական վերահսկողությունը, մեղմում է հնարավոր միջանձնային կոնֆլիկտները, կասեցնում ֆիզիկական բռնության դեպքերը տղամարդկանց կոլեկտիվներում:

ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման առումով կանանց ներգրավումը զինծառայությանը խիստ արդիական է: Վերոնշյալ փաստարկներին հայաստանյան իրականության մեջ ավելանում է պետության անվտանգության ապահովումը տղամարդու հետ մեկտեղ իրականացնելու, Հայոց բանակի գործառույթների իրականացմանն ու մարտունակության բարձրացմանն աջակցելու հայ կնոջ՝ պատմականորեն բազմիցս հաստատված մարտունակ դերն ու պատրաստակամությունը։

Պարտականությունը՝ բոլորին, հնարավորությունը՝ պայմանագրային

Կանանց զինվորական ծառայության խնդիրներն ընդհանուր առմամբ կարգավորված են, այդուհանդերձ մի շարք դրույթներ հստակեցման կարիք ունեն: ՀՀ Սահմանադրության Հոդված 46-ը սահմանում է. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։ Իրավական-օրենսդրական կարգավորումը սահմանադրական այս պարտականությունը տարբեր կերպ է բաշխում քաղաքացիների մեիջ` հատկապես սեռային պատկանելիության առումով: Այսպես, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Ընդ որում, ի տարբերություն արական սեռի քաղաքացիների, իգական սեռի քաղաքացիների` ՀՀ պաշտպանությանը մասնակցելու «սահմանադրական պարտականությունը» փաստացի պարտադիր չէ, քանի որ բացառապես իրականացվում է պայմանագրային հիմքով: Իգական սեռի քաղաքացիները զինվորական ծառայության են անցնում կամավոր կամահայտնությամբ: Հատկանշական է, որ կին զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում է, եթե կա թափուր պաշտոն, որը կարելի է համալրել իգական սեռի զինծառայողով: Ընդ որում, կին զինծառայողի՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու հարցը որոշում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

2014 թվականին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ընդունելություններին նաև իգական սեռի դիմորդներից հայտեր ընդունելու վերաբերյալ ՀՀ ՊՆ որոշումը կարգավորման դաշտում որոշակի փոփոխություն մտցրեց: Այսպես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետևաբար, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող իգական սեռի անձանց համար, թե՛ սովորելու, թե՛ հետուսումնական ծառայությունը պարտադիր բնույթ է ստանալու:

Կարևորագույնը՝ միջնաժամկետ հեռանկարում

Ընդհանուր առմամբ, ՀՀ զինված ուժերում կանանց և աղջիկների ներգրավման ընդլայնման քաղաքականությունը պետք է հիմնվի զինծառայության վերաբերյալ կանանց և աղջիկների ընկալումների, զինծառայությամբ պայմանավորված հնարավոր առավելությունների և ռիսկերի, ակնկալիքների և մտահոգությունների ուսումնասիրության արդյունքների վրա։ ՀՀ զինված ուժերում բարեփոխումները պետք է հենված լինեն նաև կին-զինծառայողների կարծիքների, ընկալումների, գնահատականների, արձագանքների վրա, ինչը հնարավորություն կտա համակողմանիորեն գնահատելու կանանց զինծառայության ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները:

Օրենսդրական դրույթների տարամեկնաբանության և դրա արդյունքում խտրականության ռիսկերը վերացնելու նպատակով անհրաժեշտ է հստակեցնել կանանց կողմից զբաղեցվելիք պաշտոնների ցանկը, սահմանել հստակ չափորոշիչներ և ամրագրում մերժման հիմքեր նշանակման հարցերում պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշման համար, ինչպես նաև կանանց կողմից չզբաղեցվելիք հաստիքների պաշտոնի անձնագրում կամ նկարագրում հստակ ամրագրել սեռով պայմանավորված տարբերությունները և հիմնավորել համապատասխան կենսաբանական-ֆիզիոլոգիական խոչընդոտները: Անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում կանանց ծառայողական առաջխաղացման գործընթացը: Խտրականության դրսևորումների և «ծառայությունների մատուցման», կոռուպցիայի, սեռական շահագործման կամ այլ անթույլատրելի ձևերի վրա հիմնված կանանց առաջխաղացման ապահովման ստվերային համակարգի ձևավորման հնարավորությունը կանխելու նպատակով անհրաժեշտ է նաև իրականացնել մշտադիտարկում և վերահսկողություն։

Սեռական ոտնձգությունների հնարավոր դրսևորումները կանխարգելելու և/կամ արագ բացահայտելու, ինչպես նաև բացահայտման հարցում սեռական ոտնձգության ենթարկված կնոջ օժանդակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել հատուկ մեխանիզմ, որի շրջանակում սոցիալ-հոգեբանական պատրաստություն անցած կին-զինծառայողներող համալրված ստուգիչ-տեսչական խմբերը պարբերական այցելություններ կիրականացնեն համապատասխան վայրեր` տեղում կին զինծառայողների շրջանում վստահության միջավայրի ձևավորման և սեռական ոտնձգությունները բացահայտելու նպատակով:

Մեծապես կարևորվում է նաև ՀՀ-ում գործող զորակոչային և պայմանագրային կարգով զինված ուժերի համալրման խառը համակարգում կանանց զանգվածային ներգրավման և զինծառայության ընթացքում սոցիալական պաշտպանվածության ապահովումը, ինչպես նաև զինծառայությունից հետո սոցիալական պաշտպանվածության առավելությունները երաշխավորումը:


Համառոտագիրը մշակվել է 2014թ-ի հունիսի 9-ին կայացած` «Գենդերային մոտեցումների և գենդերային հավասարության ներառումը պաշտպանության ոլորտի բարեփոխումներում. պետական քաղաքականության և իրավական կարգավորման առանձնահատկությունները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։