- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հմտությունների և որակների բազմազանության պահանջը
Իրավամբ, ուժն ու տղամարդու կերպարն ավանդականորեն մարմնավորում են ռազմական գործն ու բանակի հզորությունը: Սակայն ժամանակակից բանակում զինծառայողների կարգապահությունն ու ֆիզիկական պատրաստվածությունն այլևս բավարար չեն մարտունակության ապահովման համար։ Յուրաքանչյուր բանակի մարտունակության և արդյունավետության բարձրացման գործում զինված ուժերի տեխնիկական վերազինումը և ծառայողների անհրաժեշտ քանակի ապահովումը կարևոր խնդիրներ են: Այդուհանդերձ, ժամանակակից զինված ուժերում բարեփոխումները մեծապես պայմանավորված են անձնակազմի կառուցվածքային արդիականացմամբ: Հասարակության և բանակի միջև կապի ապահովումը, կոնֆլիկտերի կառավարումը, ինչպես նաև ռազմական գործողությունների հաջող իրականացումը պահանջում են համալիր կարողություններ և հմտություններ: Զուգահեռաբար, աճում է զինված ուժերում նոր տեխնոլոգիաների ներդրման և արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ լավագույն կադրերի պահանջարկը: Ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ու կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունները ևս անգնահատելի են զինված ուժերում: Բարձրորակ մասնագետների ներկայությունը զինված ուժերում հնարավորություն է ընձեռում բանակում ապահովել հմտությունների և կարողությունների անհրաժեշտ բազմազանություն, ինչպես նաև լուծել ենթակառուցվածքների և ստորաբաժանումների միջև փոխկապվածության և փոխլրացման ամրապնդման խնդիրները: Այսպիսով, բանակի առջև դրված խնդիրների և ծառացող նոր մարտահրավերների հաղթահարումը պահանջում են կադրային կառուցվածքային բարեփոխումներ և կարողությունների բազմազանություն։
Կադրերի առավել արդյունավետ ընտրության գործընթացը պահանջում է հնարավորինս ընդլայնել այն շրջանակը, որի ներսում պետությունը կարող է ընտրել բարձրորակ մասնագետների։ Նման հնարավորություն ընձեռում է կանանց զինվորական ծառայությունը՝ կտրուկ ընդլայնելով ընտրության շրջանակը։ Պարտադիր զինծառայության համակարգն ինքնին, սակայն, չի ենթադրում, թե որոշակի տարիքի բոլոր կանայք պետք է զինծառայության անցնեն։ Այն ավելի շուտ հնարավորություն է ընձեռում պետությանը լավագույն կադրերին ներգրավել զինված ուժերում:
Կանանց ներուժը՝ բանակի, բանակի նոր հնարավորությունները՝ կանանց համար
Մինչ աշխարհի մի շարք երկրներ լրջորեն քննարկում են պարտադիր զինծառայությունը վերացնելու հնարավորությունը, անվտանգության մարտահրավերների առջև կանգնած այլ երկրներ բանակի մարտունակության ապահովումն աստիճանաբար պայմանավորում են կանանց զինծառայության հնարավորությունների ընդլայնմամբ: Այսպես, Նորվեգիայի կառավարությունը, 2009 թվականից ի վեր քայլեր ձեռնարկելով զինված ուժերի վերակառուցման և արդիականացման ուղղությամբ, կանանց երկրի զինված ուժերում կամավորության սկզբունքով ծառայության անցնելու հնարավորություն ընձեռեց: Չորս տարի անց, 2013թ. հունիսին երկրի իշխանությունների ընդունած որոշմամբ Նորվեգիան դարձավ Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջին և առայժմ միակ անդամ պետությունը, ուր կանանց զինծառայությունը պարտադիր է: Նման որոշումը պայմանավորված էր զինված ուժերում կադրային նոր որակներ ներգրավելու, ինչպես նաև զինված ուժերում անհրաժեշտ հմտությունների և կարողությունների բազմազանության ապահովելու անհրաժեշտությամբ: Նորվեգիայի զինված ուժերում կանայք ներկայում կազմում են շուրջ 9%, իսկ մինչև 2020թ. կանանց ներկայությունը զինված ուժերում նախատեսվում է հասցնել մինչև 30%-ի:
Տղամարդկանց և կանանց համար զինված ուժերում ներգրավվելու հավասար պայմանների ստեղծումը հասարակության մեջ զգալիորեն կամրապնդի նաև քաղաքացիների հավասար իրավունքների և հավասար պարտականությունների սահմանադրական սկզբունքը: Բանակի մարտունակության ապահովումից զատ, կանանց ներկայությունը հնարավորություն կընձեռի զինված ուժերի և հասարակության միջև ամրապնդել կապն ու բարձրացնել վստահությունը զինված ուժերի հանդեպ. բնակչություն և զինված ուժերի միջև կառուցողական երկխոսություն ձևավորելու գործում կին զինծառայողների ներուժն անգնահատելի է։
Իհարկե, զինված ուժերում կանանց ներգրավման հնարավորություններն ընդլայնելու համար ժամանակակից բանակը պետք է ավելի գրավիչ դառնա: Միաժամանակ, կան պահանջներ, չափորոշիչներ և որակներ, որոնք առանձնահատուկ են կանանց կամ տղամարդկանց համար, և դրանց հստակ տարբերակումը մեծ նշանակություն կունենա բանակի հետագա զարգացման և մարտունակության ապահովման համար: Հիմնովին նոր մոտեցում է անհրաժեշտ մշակել աշխատակազմի կաոուցվածքի ձևավորման, հետևաբար նաև բարձրորակ կադրերի ընտրության, և զինված ուժերում նրանց կարողությունների արդյունավետ օգտագործման համար: Անհրաժեշտ է առավել խորացնել զինված ուժերում կանանց ներգրավվածությանը խոչընդոտող պրակտիկայի և մեխանիզմների վերաբերյալ գիտելիքները, ինչը հնարավորություն կտա փաստերի և փորձի հիման վրա անհրաժեշտ լուծումներ մշակել: Զինված ուժերում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք միտված կլինեն զարգացնելու և ամրապնդելու թիմային աշխատանքի սկզբունքն ու ոգին, քանի որ ժամանակակից բանակը պետք է ներկայանա, որպես բարձրորակ մասնագետներով համալրված միասնական ուժ:
Համառոտագիրը մշակվել է 2014թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած` «ՀՀ Զինված ուժերում կանանց զինվորական ծառայության վերաբերյալ հետազոտության ամփոփ արդյունքները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։