ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

«Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ շահերի պաշտպանության և մասնակցային կարողությունների զարգացում»

09.03.2015

2015 թվականի մարտի 5-6-ին Երևանում տեղի ունեցավ «Ինչպե՞ս խորհդատվության միջոցով ունենալ ազդեցություն» սեմինարը, որը թվով երրորդն էր «Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ շահերի պաշտպանության և մասնակցային կարողությունների զարգացում» ծրագրի շջանակներում: Ծրագիրը համատեղ իրականացվել է ՄԶՄԿ-ի և Praxis քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի մեծացմանը քաղաքական որոշումների ընդունման և խորհրդատվության տրամադրման ժամանակ: Ծրագրի շրջանակում արդեն կազմակերպվել են երկու դասընթաց և այց Էստոնիա:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.11.2019

Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Քննիչ հանձնաժողովիգործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից գրավոր տեղեկություններ ստանալու, հանձնաժողովի հրավերով՝ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու հետ կապված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև այդ անձանց կողմից օրենքի պահանջները չկատարելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: