ԾՐԱԳՐԵՐ // 

Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

2015 - 2017

Stickers.jpg

2015 թվականի մայիսի 1-ից Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ), համագործակցելով «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ, Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի խտրական ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատման՝ առնվազն 10 տոկոսով։

Վերը նշված հիմնական նպատակին հասնելու համար նախատեսված են փոխկապակցված գործողություններ և միջոցառումներ՝ երեք գերակա ուղղություններով։

ԳՈՒ1. Ապահովել քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, պետական կառավարման մարմինների տարածքային կառույցներին, ՏԻՄ-երին և համայնքային գործիչներին անհրաժեշտ կարողություններով՝ գենդերային հավասարության, խտրականության, վերարտադրողական իրավունքների և երեխայի սեռի խտրական ընտրության խնդիրների վերաբերյալ տեղական համայնքներին արդյունավետ երկխոսության մեջ ներգրավելու համար։

ԳՈՒ2. Ապահովել հայաստանյան հասարակության իրազեկությունը՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների և դրա հետևանքների վերաբերյալ։

ԳՈՒ3. Բարելավել երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի քաղաքականության համար միջավայրը։

Ծրագրի իրականացման արդյունքում.

R1. Քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կունենան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում՝ երեխայի սեռի խտրական ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ։

R2. Երեխայի սեռի խտրական ընտրության երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն։

R3. Երեխայի սեռի խտրական ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը կբարձրանա։

Ծրագրի թիրախ խմբերը, մասնավորապես, ներառում են. քաղաքացիական հասարակության, մարզերում պետական կառավարման տարածքային մարմինների, տեղական բուհերի, լրատվամիջոցների, կրոնական կազմակերպությունների , ծառայություն մատուցողների շուրջ 200 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ծննդօգնության հաստատություններում առողջապահական ծառայություն տրամադրողներ, սոցիալական աշխատողներ , ոստիկանության ծառայողներ, զարգացման մասնագետներ, համայնքային գործիչներ՝ հանրապետության բոլոր 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև պետական կառավարման մի շարք մարմիններ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը, մարզպետարանների գենդերային հարցերի համար պատասխանատու հանձնաժողովները, ՀՀ Ազգային ժողովը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հանրային խորհուրդը, ՀՀ Նախագահի աշխատակազմը և այլն։

Ծրագրի շահառուներն են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող առնվազն 200,000 կին և տղամարդ։

Երեք գերակա ուղղություններով խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար նախատեսված են փոխկապակցված հաջորդական, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության , հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք գործողություններ և միջոցառումներ:

Ծրագրի գործողություններին հետևելու համար կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան խմբին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։