- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, ինչպես նաև աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։
2016թ. հունիս – դեկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիթորինգ՝ լրատվամիջոցների հրապարակումներում և հաղորդումներում կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների արժևորման վրա ազդող գործոնները վեր հանելու, երեխայի սեռի խտրական ընտրության վրա ազդող գործոնները բացահայտելու, գենդերային առումով խրտական և կանխակալ լրագրողական պրակտիկան կանխարգելելու ուղիները նախանշելու և համապատասխան առաջարկներ մշակելու նպատակով։
Սույնով հրավիրում ենք կազմակերպություններին և անհատներին (այսունեհտ՝ Անձ) ներկայացնելու գնային առաջարկ՝ լրատվական դաշտի մոնիթորինգի ծառայություններ մատուցելու վերաբերյալ՝ ըստ սույն հրավերին կցվող տեխնիկական առաջադրանքի (ՏԱ, անգլերեն)։
Հետաքրքրված Անձինք պետք է ներկայացնեն գրավոր հետաքրքրության հայտ՝ նշելով.
Հետաքրքրության հայտի ներկայացնման վերջնաժամկետն է 2016թ. հունիսի 5-ը։
Հայտերը կարող եք ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ հասցեներով.
ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 16 սենյակ, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով։
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։