ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Քաղաքացիական հասարակության զարգացման միջազգային փորձի և հայաստանյան համապատասխան իրողությունների համադրում

23.09.2011

Իրավիճակը Հայաստանում և Արևելյան Եվրոպայում. մեկ քայլի տարբերությու՞ն

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն (ՔՀԿ) իրենց զարգացման համար առանցքային են համարում ֆինանսական կայունության նախապայմանը: Ընդ որում Արևելյան Եվրոպայի առանձին երկրներում արձանագրված հաջողությունների հիմնական գրավականը թերևս մեկն է. այդ պետությունները կարողացել են ՔՀԿ-ների համար ամրագրել կայուն եկամտի սեփական աղբյուրներ: Ընդհանուր առմամբ, միջազգային փորձը վկայում է, որ գոյություն ունեն ՔՀԿ-ների ֆինանսավորման տեղական երեք հիմնական աղբյուրներ. մասնավոր նվիրատվություններ և/կամ բարեգործություն, պետական ֆինանսավորում և սեփական եկամտի աղբյուրներ, ներառյալ անդամավճարները, ծառայությունների դիմաց վճարը և տարբեր կազմակերպչական ձևերով ՔՀԿ եկամուտների ներդրումներ:

Հայաստանում ֆինանսական հոսքերը նշված բոլոր աղբյուրներից բավականին տկար է: Այսպես, մասնավոր նվիրատվություններ եթե արվում են, ապա մեծամասամբ այսպես կոչված «գրպանային» ՔՀԿ-ներին: Պետական ֆինանսավորումը ևս դեռևս հասանելի է հատուկենտ ՔՀԿ-ներին, իսկ սեփական եկամտի աղբյուրներն «ամենասակավաջուրն» են: Անդամավճար գրեթե չի հավաքվում, իսկ առևտրային գործունեություն՝ ծառայությունների մատուցման, թե ներդրումների տեսքով, ՔՀԿ-ն չի կարող իրականացնել օրենսդրական սահմանափակումների պատճառով:

Երբ տրորված ճանապարհը տանում է տուն. լուծումների Եվրոպական փորձը

Հայաստանում ստեղծված իրավիճակը դեպի զարգացման գործընթաց ուղղորդելու համար նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի պետությունը հստակեցնի իր վերաբերմունքը քաղաքացիական հասարակության կառույցների հանդեպ: Նման հստակեցումը թույլ կտա բարելավելու պետական ֆինանսավորման ներկա մեխանիզմներն ու գործընթացները: Մասնավորապես, բարեփոխման կարիք ունեն պետական դրամաշնորհների բախշման ընթացակարգերը, ինչը պիտի անել հնարավորինս արագ և արդյունավետ:

ՔՀԿ-ների եկամտի սեփական աղբյուրներ ձևավորելու խնդրի լուծումները կարելի է փնտրել առկա միջազգային գործիքակազմից, մշակելով և ներդնելով, մասնավորապես.

  • անվանական դրամագլխի ինստիտուտը.
  • պետական հատուկ ֆոնդեր, որոնք տրամադրվում են բացառապես քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման նպատակով իրականացվող նախաձեռնություններին.
  • մասնահանումներ վիճակախաղի շահույթից. (այպես, Բուլղարիայում վիճակախաղից առաջացած շահույթի մի մասն օրենսդրորեն ուղղորդվում է սպորտային կազմակերպություններին, իսկ Խորվաթիայում՝ այդ շահույթի 5%-ը հատկացվում է հանրային շահի բավարարմանն աջակցող ծրագրերին).
  • մասնավոր նվիրատվություններ, ներառյալ տվյալ երկրի սփյուռքի ներկայացուցիչների կողմից.
  • սոցիալական պայմանագիր, որը թույլ է տալիս համապատասխան ՔՀԿ-ներին ներգրավվել սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացում:
  • Այս մեխանիզմների թվում հաճախ է նշվում նաև այսպես կոչված «1%-ի մասին օրենքը», որով մասնավոր հատվածին տարեվերջին հնարավորություն է տրամադրվում սեփական պետությանը վճարվող շահույթահարկից մասնահանումներ կատարել հասարակական կազմակերպությունների գործունեությունը խթանելու նպատակով: Սակայն, նման օրենքի կիրառումը հետխորհրդային երկրներում, օրինակ՝ Հունգարիայում, հանգեցրեց ոչ թե մասնավոր հատվածի առավել ընդգրկուն և լայնածավալ մասնակցությանը քաղաքացիական հասարակության կառույցների զարգացմանը, այլև հակառակը՝ այս պարտադիր պայմանի իրագործման հետևանքով նվազեց քաղաքացիական հասարակության զարգացման հանդեպ մասնավոր հատվածի իրական շահագրգռվածությունը: Ավելին, շահեցին միայն այն ՔՀԿ-ները, որոնք տարվա ընթացքում կարողացան իրենց գործունեության լայնածավալ գովազդն ապահովել: Ի վերջո, այդ 1%-ն իրականում պետության գումարն է, ոչ թե բիզնեսի, և ստացվում է, որ ՔՀԿ զարգացման գործում ներդրում է անում պետությունը, ոչ թե մասնավոր հատվածը: Կարևորագույն մի դիտարկում ևս. մի հասարակություն, ուր հարկերի վճարումից խուսափելը, ցավոք, դեռևս լայն մասշտաբների է հասնում, նման օրենքի ընդունումը ծնում է լրացուցիչ խիստ վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտություն:

    Այս մեխանիզմներից հայաստանյան միջավայրում օգտվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ՔՀԿ-ների գործունեության առանձնահատկությունները և տեսակները: Մասնավորապես, անվանական դրամագլուխը թերևս ավելի նպատակահարմար մեխանիզմ է վերլուծական կենտրոնների համար, իսկ սոցիալական պայմանագիրը՝ սոցիալական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների: Ավելի փոքր ՀԿ-ները թերևս պիտի վերանայեն իրենց անդամակցության մեխանիզմները, որովհետև անդամակցության վճարները դրանց կայունության լավագույն գրավականն են, ինչպես ցույց է տալիս արտերկրյա փորձը: Միաժամանակ, մեխանիզմները պիտի լինել հասցեական, սակայն նման հասցեականությունը չպետք է խանգարի որևէ կազմակերպության օգտվելու օրենսդրորեն սահմանված այս կամ այն մեխանիզմի ընձեռված հնարավորությունից և դրան համարժեք պատասխանատվության աստիճանից:


    Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի օգոստոսի 3-ին կայացած` «Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման միջազգային փորձը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված քաղաքականության, կանոնակարգման և ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Քաունթերփարթ ինթենեյշնլ» կազմակերպության աջակցությամբ:

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    15.03.2021

    ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

    ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

     ավելին >>
    15.03.2021

    Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

    ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

     ավելին >>
    09.03.2021

    «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

    2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

     ավելին >>

    ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

    28.03.2024

    Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

    2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։