- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում հոկտեմբերի 15-ին և 16-ին տեղի ունեցավ «Արդյունավետ հաղորդակցության և առաջնորդության, բանակցությունների և քարոզչական հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց: Նոյեմբերի 3-ին և 4-ին դասընթացների շարքը շարունակվեց «Գենդերային հարցեր և գենդերային բռնություն, վերարտադրողական իրավունք և առողջություն, սեռի խտրական ընտրություն. պատճառներ և հետևանքներ» թեմաներով: Դասընթացները վարում էին ՄԶՄԿ վերապատրաստողները: Դասընթացներին մասնակցում էին ծրագրի շրջանակներում ձևավորված Փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) Տավուշի մարզային խմբի անդամները՝ պետական կառավարման տարածքային մարմինների, մարզի Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, համայնքային կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, կրոնական կազմակերպությունների, ոստիկանության ներկայացուցիչներ, մարզի առողջապահական հաստատություններում ծննդօգնության և վերարտադրողական առողջության բուժծառայություններ մատուցող մասնագետներ, այդ թվում՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, սոցիալական աշխատողներ, զարգացման մասնագետներ և համայնքային գործիչներ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։