ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Վերապատրաստման դասընթացներ Արարատի մարզում

27.11.2015

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Արարատի մարզում Նոյեմբերի 12-ին և 13-ին տեղի ունեցավ «Արդյունավետ հաղորդակցության և առաջնորդության, բանակցությունների և քարոզչական հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց: Նոյեմբերի 24-ին և 25-ին դասընթացների շարքը շարունակվեց «Գենդերային հարցեր և գենդերային բռնություն, վերարտադրողական իրավունք և առողջություն, սեռի խտրական ընտրություն. պատճառներ և հետևանքներ» թեմաներով: Դասընթացները վարում էին ՄԶՄԿ վերապատրաստողները: Դասընթացներին մասնակցում էին ծրագրի շրջանակներում ձևավորված Փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) Արարատի մարզային խմբի անդամները՝ պետական կառավարման տարածքային մարմինների, մարզի Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, համայնքային կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, կրոնական կազմակերպությունների, ոստիկանության ներկայացուցիչներ, մարզի առողջապահական հաստատություններում ծննդօգնության և վերարտադրողական առողջության բուժծառայություններ մատուցող մասնագետներ, այդ թվում՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, սոցիալական աշխատողներ, զարգացման մասնագետներ և համայնքային գործիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.04.2017

17.02.2017

Զանգվածային լրատվության առցանց միջոցներում սեռի ընտրության թեմայի մշտադիտարկում

Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:

 ավելին >>
24.08.2016

Իրական պատմություններ

Պատմությունները մշակվել են «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) անդամների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում իրականացված աշխատանքային հանդիպումների ընթացքում:

 

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

07.05.2019

Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքներում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի քաղաքային համայնքներում 2019թ. ապրիլ ամսին իրականացված համահամայնքային քննարկումների շարք՝ համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրների և այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով իրականացված վերլուծությունը: