- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետազոտություն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները բացահայտելու նպատակով։ Հետազոտությունն իրականացվելու է քանակական և որակական մեթոդների համադրությամբ 2016թ. նոյեմբերի 1-ից 2017թ. փետրվարի 28-ը ժամանակահատվածում, ՀՀ ողջ տարածքում։ Կից ներկայացնում ենք հետազոտության տեխնիկական առաջադրանքը (անգլերեն, տես՝ ստորև):
Սույնով ՄԶՄԿ-ն հրավիրում է ոչ պետական իրավաբանական անձանց ներկայացնելու հետազոտության իրականացման ծառայություններ մատուցելու հայտ:
Հայտը (անգլերեն կամ հայերեն) պետք է ներառի սույն հրավերի պահանջներին կազմակերպության տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը, գնային առաջարկը, ինչպես նաև կազմակերպության կողմից հետազոտական աշխատանքների իրականացման վերջին երեք տարիների փորձի նկարագրությունը։
Կազմակերպության տվյալների համապատասխանության մասին հայտարարության ձևը կցվում է սույն հրավերին (տես՝ ստորև)։
Գնային առաջարկը պետք է ներառի կազմակերպության անվանումը և ստորագրվի և կնքվի կազմակերպության լիազոր անձի կողմից։
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել ծրարի մեջ։ Ծրարի վրա հարկավոր է նշել մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը, ինչպես նաև՝
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները» հետազոտության իրականացման ծառայությունների հայտ»,
«չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը։
Ծրարը պետք է լինի փակ և կնքված։
Սույն հրավերով նախատեսված պայմաններին չհամապատասխանող հայտերը կմերժվեն:
Նախապատվություն կտրվի այն հայտին, որում առաջարկված գնին և հետազոտական աշխատանքների իրականացման վերջին երեք տարիների փորձի նկարագրությանը գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա տրված գնահատականի հանրագումարը կլինի լավագույնը: Հայտերի ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 40% և 60%:
ՄԶՄԿ-ն երկու օրացուցային օրվա ընթացքում ընտրված մասնակցին կծանուցի՝ ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը:
Ընտրված կազմակերպության հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոհիշյալ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից, ուստի խնդրում ենք գինը ներկայացնել առանց ԱԱՀ-ի։ Աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքելու դեպքում ՄԶՄԿ-ն կտրամադրի հարկազատման տեղեկանք։
Հայտի փաթեթը կարող եք ներբեռնել ստորև տեղադրված հղումներից։
Ծրարն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝
Սայաթ Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, բիզնես հարկ, 15 սենյակ՝ մինչև 2016թ. հոկտեմբերի 27-ը, ժամը 18։00-ը, գնումների համակարգող Անի Մնացականյանին։
Նշված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվի։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։