ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և տնտեսական օգուտների վերլուծական ծառայություններ մատուցելու նպատակով հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

10.07.2017

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։

2017թ. հուլիս – հոկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և տնտեսական օգուտների վերլուծություն։

Վերլուծությունն իրականացնելու նպատակով ՄԶՄԿ-ն հրավիրում է հայաստանում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու հետաքրքրության հայտ։ Ծառայությւոնների մատուցման տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել այս հղումով:

Հետաքրքրված իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն գրավոր հետաքրքրության հայտ՝ նշելով.

  1. Անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը.
  2. Գործունեության հասցեն.
  3. Տնտեսական հետազոտությունների ոլորտում վերջին 5 տարիների փորձը.

Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց կենսագրականը (CV):

Հետաքրքրության հայտի ներկայացնման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 15-ը։

Հայտերը կարող եք ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ հասցեներով. ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 16 սենյակ, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։