ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության առանձին ծրագրերի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպությունների կողմից հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր (վերջնաժամկետի երկարաձգում)

06.12.2017

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԶՄԿ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է և ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը զարգացման երկարաժամկետ մոդելի այլընտրանքային տարբերակների մշակումը և ռազմավարական հիմնական ուղղություններին առնչվող հիմնարար հետազոտությունների իրականացումն է։

ՄԶՄԿ-ն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր կանոնադրական նպատակների իրացման համար ծավալում է օրենքով և իրավական այլ ակտերով չարգելված գործունեություն, գործընկեր կազմակերպությունների հետ կնքված նվիրատվության (դրամաշնորհի) կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների ներգրավմամբ։

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան առանձին ծրագրերի ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով ՄԶՄԿ-ն կազմակերպում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ։

Սույնով հրավիրում ենք ՀՀ-ում գրանցված մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններին (իրավաբանական անձանց) ներկայացնելու հետաքրքրության հայտ ՄԶՄԿ կողմից առանձին ծրագրերի շրջանակներում իրականացված գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով։ 

Աուդիտի նպատակն է հավաստել իրականացված ֆինանսական գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, երրորդ կողմի հետ կնքված պայմանագրին, ՄԶՄԿ ներքին ընթացակարգերին և ծրագրերի ֆինանսական կառավարման միջազգային լավագույն չափանիշներին։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2017թ. դեկտեմբերի 25-ը:

Ֆինանսական հաշվետվության հիմնական հոդվածներն են՝ աշխատավարձ, տարածքի վարձակալություն, ծրագրային գործողությունների կազմակերպման և իրականացման համար փոքրարժեք ծառայությունների գնում։

Հետաքրքրության հայտը պետք է պարունակի.

1.      Աուդիտորական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անվանումը և գտնվելու վայրի հասցեն,

2.      Կազմակերպության լիազորված անձի անունը և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ հասցե և այլն),

3.     Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,

4.     Կազմակերպության ՀՎՀՀ-ն, և բանկային տվյալները,

5.     Կազմակերպության վերջին 3 տարիների ընթացքում մասնագիտական գործունեության հակիրճ նկարագրությունը (մինչև 2 էջի շրջանակներում),

6.     Ծառայության սակագները՝ կախված շրջանառության ծավալից (օրինակ՝ 5,0 – 10,0 մլն՝ X դրամ, 11,0 – 25,0 մլն XX դրամ, 25,0 – 50,0 մլն XXX դրամ )։

Հետաքրքրության հայտը անհրաժեշտ է ներկայացնել Կազմակերպության պաշտոնական ձևաթղթով ուղեկցող գրությամբ՝ ստորագրված Կազմակերպության լիազոր անձի կողմից։ Պաշտոնական ձևաթղթի բացակայության դեպքում դնել կազմակերպության կնիքը։

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով հետևյալ հասցեով՝ [email protected], կամ  փոստով՝ ք. Երևան, Սայաթ Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, բիզնես հարկ, 19 սենյակ Պարույր Ամիրջանյանին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 31-ը։

Նախապատվություն կտրվի այն հայտին, որում առաջարկված սակագներն ու հետազոտական աշխատանքների իրականացման վերջին երեք տարիների փորձի նկարագրությանը մրցույթային հանձնաժողովի անդամների գնահատականի հանրագումարը կլինի լավագույնը: Հայտերի ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 30% և 70%:

Մրցույթում հաղթած կազմակերպության հետ կստորագրվի երկարաժամկետ շրջանակային համաձայնագիր։ Համաձայնագրի հիման վրա, ըստ աուդիտի ենթակա յուրաքանչյուր ծրագրի առանձնահատկությունների, աուդիտորական կազմակերպության հետ կկնքվի աուդիտի ծառայություններ մատուցելու պայմանագիր։  Մրցույթային հանձնաժողովի նիստը տեղի կունենա տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 20-ին ք. Երևան, Սայաթ Նովա 19, սենյակ 23 հասցեում։

 

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.11.2019

Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Քննիչ հանձնաժողովիգործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից գրավոր տեղեկություններ ստանալու, հանձնաժողովի հրավերով՝ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու հետ կապված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև այդ անձանց կողմից օրենքի պահանջները չկատարելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: