ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման 2018-2022թթ. Գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման ծառայություններ մատուցելու նպատակով հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

05.02.2018

Ի լրումն Փորձագետների ներգրավման բաց հայտարարության (յոթերորդ հայտարարություն)։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։

2018թ. մարտ – մայիս ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է մշակել «Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման 2018-2022թթ. Գործողությունների ազգային ծրագրի» նախագիծ։

Ծառայություններ մատուցելու նպատակով ՄԶՄԿ-ն հրավիրում է ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու հետաքրքրության հայտ։ «Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման 2018-2022թթ. Գործողությունների ազգային ծրագրի» մշակման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև փորձագետի ծառայությունների մատուցման առաջադրանքը (անգլերեն) կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով.

  1. ԳԱԾ տեխնիկական առաջադրանք (հղումը՝ վերջում),
  2. Փորձագետի ծառայությունների տեխնիկական առաջադրանք (հղումը՝ վերջում)։

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետաքրքրության հայտ՝ նշելով սոցիալական կամ գենդերային ոլորտներում հետազոտական աշխատանքի, հանրային քաղաքականության, ռազմավարական և գործողությունների ծրագրերի մշակման վերջին 5 տարիների փորձը։ Հետաքրքրության հայտին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրականը (CV):

Հետաքրքրության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. փետրվարի 23-ը ժամը 18։00։

Հայտերը կարող եք ներկայացնել փոստով կամ անձամբ հանձնելով ՄԶՄԿ գրասենյակ՝ ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ 16 սենյակ կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։