ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՀՐԱՎԵՐ Տաքսի ծառայություններ մատուցելու գնային առաջարկի ներկայացման

16.07.2018

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ), որը գործունեություն է իրականացնում ՀՀ ողջ տարածքում, 2018 թվականի ընթացքում ՀՀ մարզերում միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախատեսում է գնել տաքսի ծառայություններ:

Սույնով հրավիրում ենք տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ:

Խնդրում ենք գնային առաջարկի մեջ նշել՝

  • Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հասցեն,
  • Կազմակերպությունն ԱՀՀ վճարող է թե ոչ,
  • տվյալներ տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ նշելով շահագործվող մեքենաների.
    • քանակը
    • տարեթիվը
    • մակնիշը:
  • Վարորդների բժշկական սպասարկման առկայությունն ու կարգի ընդհանուր նկարագրությունը,
  • Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման առկայությունն ու կարգի ընդհանուր նկարագրությունը։
  • Մեկ կիլոմետր վազքի գինը՝
    • Երևան քաղաքում,
    • Երևանից դուրս ուղղություններով,
    • Երևանից օդակայան ուղությամբ։
  • Սպասելավարձը, եթե կիրառելի է,
  • Մինիմալ վարձավճարը, եթե կիրառելի է՝ նշելով, թե քանի կմ-ից սկսում ավելանալ վարձավճարը:

Գնային առաջարկը պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորված անձի կողմից և կնքված կազմակերպության կնիքով (կնիքի առկայության դեպքում)։ Գնային առաջարկների ընտրությունը տեղի կունենա երկու փուլով։ Նախաորակավորումն անցած կազմակերպությունների հետ կիրականացվեն բանակցություններ, որոնց արդյունքում ընտրված կազմակերպությանը կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով:

Նախավորակավորման փուլում գնային առաջարկների ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 60% և 40%։ Սույն հայտարարության պահանջներին չբավարարող հայտերը ենթակա են մերժման առանց առաջարկը քննելու:

Հրավիրում ենք հետաքրքրված կազմակերպություններին մինչև ս/թ հուլիսի 31-ը ներկայացնելու իրենց գնային առաջարկները էլեկտրոնային փոստով՝ [email protected], կամ Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, սենյակ 16, հեռ՝ +374 582638։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։