- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Արդյո՞ք հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնել բացառապես քաղաքական որոշումների և քաղաքական համաձայնությունների ճանապարհով։ Արդյո՞ք կարող են խորհրդարանական ուժերն իրար հետ քննարկել խորհրդարանի ապագայի հարցը, արդյո՞ք հնարավոր է բանակցել խորհրդարանն արձակելու-չարձակելու, նոր դերակատարություն ստանձնելու կամ համատեղ աշխատելու պայմանավորվածություն ձեռք բերելու կամ որևէ այլ տարբերակի շուրջ։ Մեդալը, ինչպես միշտ, երկու կողմ ունի։
Իշխանական քաղաքական գործիչները համարում են, որ ներկայացուցչական ժողովրդավարության տեսանկյունից այսօր խզում կա հասարակության ու խորհրդարանի միջև, և խորհրդարանն այսօր դե ֆակտո չի արտացոլում հասարակության քաղաքական կողմնորոշումների համապատկերը։ Նրանք, ըստ էության, չեն հրաժարվում խորհրդարանը դիտարկել որպես քաղաքական հնարավոր կոնսենսուսի հարթակ, ինչը հիմա նաև տեսանելի է ընթացիկ հարցերի շուրջ աշխատանքներում, բայց ավելի մեծ հարցերում՝ Սահմանադրության փոփոխություններ, ԱԺ ինքնարձակում, մեծ են համարում քաղաքական ճգնաժամի ռիսկը։ Այս դեպքերի համար հստակ պատկերացումներ դեռ չկան, տեսանելի լուծումներն էլ այս պահին դեռ քաղաքականությունից, անգամ Սահմանադրությունից դուրս են
Խորհրդարանը ներկա ընդդիմադիրների համար դադարել է լինել քաղաքական բանակցությունների վայր, քանի որ, ըստ իրենց, երկրում չկա քաղաքական այն երկրորդ սենյակը, որտեղ կարելի է բանակցել և թեկուզ փոքր համաձայնությունների գալ։ Նրանք համոզմունք ունեն, որ իշխանության մեջ կա միայն մեկ քաղաքական որոշումներ կայացնող և խորհրդարանական գործիչները լավագույն դեպքում կարող են միայն կապի միջոց հանդիսանալ անգամ ամենափոքր հարցերի դեպքում։ Ընդդիմադիրները՝ մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչները, համարում են, որ իրականացվող քայլերի արդյունքում իրենք հայտնվել են մի վիճակում, երբ քաղաքական առումով այլևս կորցնելու ոչինչ չունեն։ «Մեզ հաղթել են, հիմա փորձում են ոչնչացնել»,- այսպիսի տպավորություն են նրանք ստանում իշխանության կողմից այսօր իրականացվող քայլերից ու հնչեցվող ուղերձներից։
Դժվար չէ կանխատեսել զարգացումների այն «մեյնսթրիմը», որը կունենանք, եթե քաղաքական ուժերը հենց այս պահից չսկսեն խոսել, չսկսեն իրար մեջ ու իրար հետ քննարկել, թե ինչպես են պատկերացնում խորհրդարանի ապագան։ Եթե չլինի կոնսենսուսի միտված բանակցային ճանապարհ, ամենօրյա աշխատանք այդ ուղղությամբ, համապատասխան միջավայր, ցանկություն, անգամ պրոֆեսիոնալ միջնորդություն, կունենանք մի իրավիճակ, որն ավելի շատ կնմանվի բախման, քան քաղաքական գործընթացի։ Սա տեսանելի զարգացման սցենար է թվում այսօր, եթե կողմերից մեկի նպատակն ամեն գնով խորհրդարանի արձակման, իսկ մյուսինը՝ ամեն գնով չարձակման գնալն է։ Իսկ եթե նպատակը, այնուամենայնիվ, առանց հոգեբանական կամ ֆիզիկական բռնության որևէ լուծման հասնելն է, ապա հաստատ աշխատանք կա անելու։
- Հեղափոխություն է եղել, գործադիրն ունի համաժողովրդական աջակցություն, իսկ այս խորհրդարանը չի արտահայտում ներկա իրողությունները և պետք է հեռանա։
- Ունենք լեգիտիմ մանդատներ, կարող ենք արդյունավետորեն հակակշռել կառավարության աշխատանքը, համարժեք վերաբերմունքի դեպքում կարող ենք լինել համագործակցային և չենք պատրաստվում գնալ ինքնալուծարման։ Կողմերի հիմնական այս արգումենտները կանխատեսելի են։ Առաջին հայացքից՝ կարծր ու հակադիր համոզմունքներ, որոնք իրականում իրերի միայն մակերեսային դասավորվածությունն են արտացոլում։ Թե ի՞նչ կա ստորին հարթություններում և դիրքորոշումները մոտեցնելու որքա՞ն տեղ կա, լրացուցիչ լուրջ աշխատանք է պահանջում։ Հայաստանում կան համապատասխան կարողություններ կուտակած, փորձ ունեցող ինստիտուցիոնալ միավորներ, որոնք կարող են սկսել աշխատել քաղաքական հակադիր հոսանքների շահերի համակողմանի բացահայտման ուղղությամբ, իրականացնել բանակցային միջնորդություն՝ առաջին փուլում գոնե միմյանց ցանկությունների սպեկտրն ավելի լավ հասկանալու ուղղությամբ։
Համառոտագիրը մշակվել է 2018թ. սեպտեմբերի 14-ին կայացած` «Քաղաքական կոնսեսնսուս. քայլեր, ռիսկեր, հնարավորություններ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակվությամբ
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։