ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կոռեկտությունն ու փոխադարձ հարգանքը գալիք ընտրություններում. կարմիր գծերի տաբուն

07.11.2018

«Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թերևս, ավելորդ չի լինի ևս մեկ կամ միլիոներորդ անգամ վերհիշել հայտնի ճշմարտությունները. գրոհեք միտքը, ոչ թե այն արտահայտողին, տարանջատե՛ք մարդկանց խնդիրներից, մրցեք ապագայի վերաբերյալ պատկերացումներով, ոչ թե հայհոյանքների ուժգնությամբ։ Ահա և կրկին վերհիշեցինք։ Հավատո՞ւմ ենք, որ կրկնելն այս անգամ գոնե կօգնի։ Անկեղծ ասած՝ ոչ։

Մինչդեռ։ Կարմիր գծեր պահելն ընտրապայքարի համար չեն։ Կարմիր գծերն ընտրվելու ու պայքարելու ընթացքի համար էլ չեն։ Կարմիր գծերն ընտրություններից հետո ապրելու, աշխատելու համար են...

«Քաղհասարակություն» կոչվող զսպանակը

Քաղաքացիական հասարակության այսօրվա վիճակն, ակնհայտորեն, նախկինում կարմիր գծեր չպահելու արդյունք է։ Վերջին երկու տասնամյակներին քաղհասարակությունը գերքաղաքականացված էր, որովհետև մասամբ ձևավորվել էր ժամանակին քաղաքականությունից (politics) դուրս մնացած մարդկանց ազդեցության այլ միջոցներ գտնելու փնտրտուքների և քաղհասարակությունը որպես հանգրվան գտնելու արդյունքում. որովհետև քաղաքական նկրտումներ ու ձգտումներ, քաղաքական պայքարի մղում ունեցող մարդիկ դուրս էին մնացել քաղաքական դաշտից ու պատսպարվել քաղհասարակության դաշտում՝ հարամելով թե՛ քաղական, թե՛ քաղհասարակության դաշտն ու ինստիտուտները։ Ինչո՞ւ, որովհետև դուրս մնացին ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն տվող դաշտից, որովհետև դուրս թողեցին ու դուրս հրեցին, որովհետև դուրս եկան ու դուրս չեկան, որովհետև 1996-1998-1999-2003-20...-ին կարմիր գծերի կարևորությունը չէր ընկալվում։ Այսօր էլ կարծես չի ընկալվում, ու, արդյունքում, ինչպես այսօ՛ր չունենք պատշաճ քաղհասարակություն, վաղն էլ կարող է չունենանք։ Կունենանք քաղհասարակության սավանը գլխին քաշած քաղաքական գործունեություն։ Հետևաբար, այսօրվա քաղհասարակության զսպիչ դերակատարության վրա էլ մեծ հույս ունենալ չի կարելի, քանզի քաղհասարակություն-քաղաքական դաշտ-իշխանություն եզրագծերը կատարելապես խառնված են այլևս, իսկ շատ տեղերում ուղղակի բացակայում են։

Եվ ուրեմն, ինչի համար են կարմիր գծերը

Վաղն այդ գծերից այս կողմ տեղ ունենալու համար են, լուսանցքում չհայտնվելու համար են, որովհետև հավերժական հաղթողներ ու պարտվողներ չկան։ Սա լավ հասկանում էին ֆինները 2-րդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Լենինգրադի բլոկադայի 900 օրերի անգամ ամենածանր պահին, պատերազմի մեջ գտնվելով Սովետական Միության հետ, հարձակվելով ու հասնելով սովետա-ֆիննական հին սահմանին, այն ամիսներին, երբ թվում էր, թե ՍՍՀՄ պարտությունը հաշված շաբաթների հարց է, դադարեցրին հարձակումը ու անգամ մեկ հրանոթային համազարկ չարեցին Լենինգրադի ուղղությամբ։ Մյուս ուղղություններով հարձակվում էին, բայց ոչ պաշարված Լենինգրադի ուղղությամբ, որովհետև գիտեին, որ պատերազմը մի օր ավարտվելու է, իսկ Սովետական Միությունն իրենց «ներքևի» հարևանն է, որովհետև գիտեին «սովետի» հետ կարմիր գծերն անցնելու գինը։ Որովհետև հասկանում էին, որ Լենինգրադը կարմիր գիծ է։ Ֆին զինվորները, անգամ ամբողջ ստորաբաժանումներ հրաժարվում էին քայլ առաջ անել հին սահմանից այն կողմ, ու Մաններհեյմն ու հրամանատարությունը ստիպված էին հաշվի նստել նաև այդ իրողության հետ (թեև այնպես չի, որ իրենք այլ կերպ էին մտածում), հա, ու հնարավորություն ստացան գերմանացիներին բացատրել, թե ինչու առաջ չեն շարժվում ու հատում կարմիր գծերը՝ զինվորները գիծը չեն անցնում... Գերմանացիները շատ կարմիր գծեր անցան ու դրա դիմաց պարտության ստորացման բաժակը խմեցին՝ մինչև վերջին կաթիլը։

Կարմիր գծերն անցնողների մասին

Ինչու են դիակապտության (мародёрство, marauding` թալանել) համար տեղում «սատկացնում» սեփական զինվորին։ Սեփական։ Որ դիմացինի ու ուրիշների աչքին «պուպուշ» երևա՞ն։ Ոչ։ Որովհետև կարմիր գծեր անցնելը բարոյալքում է ՍԵՓԱԿԱՆ զինվորին, սեփական բանակը, սեփական ինստիտուտները, սեփական զինակիցներին։ Որովհետև դիակապտությամբ զբաղվողն ու թալանչին չի կռվելու, այլ զբաղվելու է թալանով՝ մարտի ամենակարևոր ու որոշիչ պահին։ Այդպես Ալեքսանդրի 47 հազարանոց բանակը ջախջախեց Դարեհի 500,000 հրոսակներին, որովհետև, հասնելով մակեդոնացիների թիկունք, ճակատամարտում հաղթանակից կես քայլ հեռու Դարեհի՝ թալանի սովոր զինվորները մարտը թողած թալանում էին Ալեքսանդրի վրանները։ Այդ ընթացքում Ալեքսանդրի հեծելազորը Դարեհին քշում էր դեպի մոռացություն։ Բոլոր ռազմական ակադեմիաներում բացատրում են, թե ինչու է հարկավոր տեղում «սատկացնել» թալանչուն, որովհետև դրա տված վնասը թշնամու զինվորի վնասից տասնապատիկ ավելի է. կարմիր գծեր անցնելը դիակապտություն է, կարմիր գիծ անցնողը չի պայքարելու, պայքարի թեժ պահին զբաղվելու է մրցակցի «թիկունքը թալանելով», կարմիր գծեր անցնել թույլ չտալը դիմացինի համար չի՝ քո համար է, թուլանալու համար չի՝ ուժեղանալու համար է, պարտվողի համար չի՝ հաղթողի համար է, հաղթողի ոգի ու միտք ունեցողի համար է։ «Մարադյորների» բանակը ճակատամարտը չսկսած պարտության է դատապարտված ու ստորացման...

Կարմիր գծեր անցնողները վաղն էլ մնալու են կարմիր գծերից այն կողմ, որովհետև այնտեղ մի անգամ ոտք դրածին դժվար է հետ դառնալը՝ մարդիկ իռացիոնալ արարածներ են ու էմոցիոնալ։ Ընտրությունների ընթացքում կարմիր գծեր անցածները, ընտրություններից հետո էլ մնալու են կարմիր գծերից այն կողմ. փնտրելու են ու գտնելու են նոր թիրախներ, նոր գծեր, որոնք պետք է ու կարելի է անցնել, այս անգամ՝ իշխանության ներսում, որովհետև կոնսոլիդացիան ընտրություններից հետո ավարտվելու է ու սկսվելու է ֆրագմենտացիան։ Ու մարդիկ, ովքեր կարմիր գծերից այն կողմ են, մնալու են կարմիր գծերից այն կողմ, այս անգամ՝ իշխանության դեմ...

Որտեղով են անցնում կարմիր գծերը...

Կարմիր գծերն անցնում են այն ամենի կողքով, ինչը մեզ միավորում է որպես երկիր ու ժողովուրդ, որպես պետություն, որպես հասարակություն, որպես տնտեսություն, որպես տուն, որի պատերի ներսում ինչքան էլ կռվես՝ տանիքը չես հրդեհի...

Կարմիր գծերը վաղուց ավանդական արժեքներով չեն անցնում։ Երկար ժամանակ է արդեն, որ մեր հասարակությունը նախկինի պես միասնականորեն ու աներկբա չի կիսում ու չի պաշտպանում նույն արժեքները։ Հասարակությունը հիմա շատ ավելի բարդ է ու հատվածային։ Նույնպես և՝ տնտեսությունը...

Եվ ուրեմն, կարմիր գծերն անցնում են ոչ այնքան ու ոչ միայն մեր այլևս «չընդհանուր» ընդհանուր արժեքների միջով, որքան մեզ միավորող ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ միջով։ Հայաստանի պես «փոքրագույն» երկրում ամենակարևորը հենց այդ ինստիտուտներն են՝ մեր տան պատերն ու կտուրը, ընտանիքը, բանակը, խորհրդարանը, կենտրոնական բանկը, եկեղեցին, տո հենց «գրողի տարած» Նախագահն ու Վարչապետը...

Սրանք, մեզ՝ վաղուց իրարից հեռացող տարբեր շահեր ունեցող անհատներին ու խմբերին այս՝ «չինական մեծ գյուղի չափ» փոքր երկրում, որն ահռելի Չինաստանի պես ունի պետական կառավարման բոլոր ինստիտուտները, սրանք են մեզ պահում իրար կողքի, դարձնում Հայաստանի քաղաքացի, սոցիալական, հասարակական ու քաղաքական միավոր...

Եթե պիտի մրցելով ինչ-որ տեղ հասնենք, ապա միայն ու միայն բոլորը միասին՝ ոչ մեկին ճանապարհին չկորցնելով, թե չէ ո՛չ հաղթելն իմաստ ունի, ո՛չ հաղթանակն ու հաղթողը, ո՛չ ճանապարհ գնալն իմաստ ունի, ո՛չ այդ ճամփին մրցելն ու ճանապարհը։ Տո ոչ էլ՝ ճամփա գնացողը...


Համառոտագիրը մշակվել է 2018թ. նոյեմբերի 2-ին կայացած` «Կոռեկտությունը և փոխադարձ հարգանքը Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ. իրականություն և սպասելիքներ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակվությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։