- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
09 հունվար 2019
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է փորձագետների բազայում Համահամայնքային քննարկումների վարողների (facilitator) և գրառող/արձանագրողների (note takers) ներգրավման երրորդ շրջանի մեկնարկը:
Համահամայնքային քննարկ ման (Town Hall Meeting) ձևաչափը մշակվել և ներդրվել է ՄԶՄԿ կողմից 2005 թվա կա նին, հանրային որոշումների կայացմանը քաղաքացիների արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպա տա կով: Քննարկումների յուրօրինակ այս մոդելը հիմնված է «Խոսում է Ամերիկան» կազմակերպության փորձի վրա, որի կողմից մշակված համայնքային քննարկումների այս մեթոդոլոգիան ուղղված է քաղաքացիների, որոշում կայացնողների պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանը:
Որոշում կայացնողների համար հաճախ դժվար է գնահատել «ընդհանուր շահ» ունեցող քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքը կարևոր խնդիրների հանդեպ: Իրենց հերթին քաղաքացիները զգում են, որ անտեսված են և չունեն հասարակական կյանքում մասնակցելու իրական հնարավորություններ, ինչի արդյունքում ձևավորվում է վտանգավոր բոլորաշրջան: Համահամայնքային քննարկումները հնարավորություն են ստեղծում վերականգնելու քաղաքացիների ձայնը որոշումների կայացման գործընթացում՝ թույլ տալով հասարակությանն ուղղակիորեն և բովանդակային կերպով իշխանություններին ներկայացնելու իրենց վերաբերմունքը կարևոր հանրային խնդիրների վերաբերյալ: Համահամայնքային քննարկումների ձևաչափով իրականացված միջոցառումներին կարող եք ծանոթանալ այցելելով ՄԶՄԿ պաշտոնական կայք՝ հետևյալ https://ichd.org/?laid=2&com=module&module=menu&id=39 հղումով.
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի փորձագիտական բազայում որպես Համահամայնքային քննարկումների վարողներ (facilitator) կամ գրառող/արձանագրողներ (note taker) ներգրավվելու համար անձինք պետք է մասնակցած լինեն Համահամայնքային քննարկումների անցկացման մեթոդաբանության շրջանակներում իրականացված հաղորդակցության և բանակցությունների թեմաներով վերապատրաստումներին։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված Համահամայնքային քննարկումներին որպես վարողների (facilitator) կամ գրառող/արձանագրող (note taker) մնասնակցությունը կհամարվի առավելություն։
Համահամայնքային քննարկումների վարողներն (facilitator) ու գրառող/արձանագրողները նաև պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
Համահամայնքային քննարկման հաջողությունն ու արդյունավետությունը մեծապես կախված է վարողից։ Վարողը պետք է կարողանա քննարկման համար համապատասխան մթնոլորտ ձևավորել, գրագետ վարել զրույցը և խրախուսել մասնակիցներին սեփական կարծիքները անկաշկանդ արտահայտելու համար։ Քննարկման վարողը պետք է ունենա հետևյալ կարևոր որակները, մասնավորապես՝
Համահամայնքային քննարկման արդյունքների ստացման և ամփոփման արդյունավետությունը մեծապես կախված է քննարկման գրառողից/արձանագրողից։ Գրառող/արձանագրողը պետք է կարողանա լիարժեքորեն ընդգրկվել քննարկման թեմայի մեջ, քննարկման ընթացքում ստացված տեղեկությունը կարճ ժամկետում մշակել և արձանագրել, այնպես, որպեսզի արձանագրության ընթացքում չկորչի քննարկման մասնակցի միտքը, հաղորդագրությունն ունենա խնդրի ձևակերպումն ու դրա հաղթահարման ուղղված առաջարկը։ Քննարկման գրառող/արձանագրողը պետք է ունենա հետևյալ կարևոր որակները, մասնավորապես՝
Հայտերին ներկայացվող պայմաններն ու ներկայացման կարգը
Հայտերը քննվելու են ընտրող հանձնաժողովի կողմից, որի արդյունքում ընտրված թեկնածուները կներգրավվեն ՄԶՄԿ փորձագետների ռեեստրում:
Փորձագետների ցանկում ընդգրկվելը աշխատանքային հարաբերություններ չի առաջացնում, ինչպես նաև չի ենթադրում, որ փորձագետի հետ պարտադիր կնքվում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: ՄԶՄԿ կողմից կազմակերպվող համահամայնքային քննարկումների համար պահանջվող Համահամայնքային քննարկումների վարողները (facilitator) և գրառող/արձանագրողները (note takers) յուրաքանչուր միջոցառման/ծրագրի համար ընտրվում են ՄԶՄԿ փորձագետների ռեեստրից՝ այդ մասին փորձագետին անհատական առաջարկ ներկայացնելուց միջոցով: Փորձագետի համաձայնության դեպքում վերջինիս հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր։
Համահամայնքային քննարկումների վարողների (facilitator) և գրառող/արձանագրողների (note takers) ներգրավման մասին սույն հրավերը բաց է 2019 թվականի հունվարի 9-ից մինչև 2019 թ. հունիսի 29-ը: Հարցերի և լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ՄԶՄԿ գրասենյակ՝ 010-582638 հեռախոսահամարով՝ Մոնիկա Սարգսյանին։
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։