ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հաջորդ ճգնաժամին պատրաստվելիս կամ ֆինանսական կայունության ապահովման խնդիրները

21.01.2019

«Տունս տարան»

Անհատը գրավի դիմաց վարկ է վերցրել և չի կարողացել այն մարել։ Խնդիրը բարձրաձայնում է, որ իր բնակարանը բանկը ձեռքից վերցնում է, ու նրան են միանում բազմաթիվ աջակիցներ, մեղադրում բանկին։ Հարց է ծագում, ո՞վ է ազնիվը՝ նա ով փող է վերցրել ու չի վերադարձնում, թե նա՝ ով տրված փողի դիմաց փոխհատուցում է վերցնում գրավի տեսքով։ Հարցը տրիվիալ պատասխան չունի, քանի որ շատերը վարկ են վերցնում՝ չհաշվարկելով իրենց եկամուտները, հնարավորությունները և այլ ռիսկեր։ Նման բազմաթիվ դեպքեր կան, որին հաճախ տալիս են մեկ լուծում՝ ֆինանսական գրագիտության բարձրացում։ Ինչպես մարդիկ պետք է բավարար գիտելիք ունենա չհոսանքահարվելու, այդպես էլ նույն գրագիտությունը պետք է լինի վարկ վերցնելիս։

Ֆինանսական գրագիտության բարձրացումը երկարաժամկետ ու կարևոր խնդիր է։ Սակայն բնակչության մասին խոսելուց առաջ պարզ հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ն է ֆինանսական գրագիտությունը հենց պետական համակարգում, կա՞ նման հետազոտություն։ Ոչ միայն ֆինանսաբանկային համակարգի մասնագետներն ու տնտեսագետները պետք է ունենան ֆինանսական գրագիտություն, այլև բոլորը, առաջին հերթին կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները, մարդիկ, որոնք բնակչության «ականջներն» ու «լեզուներն են»։ Մարդիկ, որոնք որոշումներ կայացնելիս չեն կրկնի Հայաստանի տնտեսական հրաշքի այն սխալը, որի պտուղները մինչև այսօր հիշում ենք ու զգում։

Ֆինանսական ճգնաժամի չսպիացող վերքը

Ավելի քան տասը տարի է անցել 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից, սակայն դրա հիշողությունները թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում դեռևս թարմ են։ 2018 թվականի Հայաստանի տնտեսությունը համադրելի գներով 2008 թվականի ՀՆԱ-ից ավելին է 21.4 տոկոսով։ Զարգացող երկրների համար միջինը տարեկան 2 տոկոսանոց աճը լավ ցուցանիշ չէ։ Սա նշանակում է այսօրվա ՀՆԱ-ն 42 տոկոսով կամ 2.5 տրիլիոն դրամով ավելի քիչ է, քան կլիներ նախաճգնաժամային կանխատեսվող աճի տեմպերի դեպքում։ Նույն իրականությունն է աշխարհի շատ, եթե ոչ բոլոր երկրների համար։ Օրինակ, Մեծ Բրիտանիան նախորդ տարվա դրությամբ կուտակային 16 տոկոսով կամ 300 միլիարդ ֆունտ ստերլինգով ավելի քիչ ՀՆԱ է արտադրել նախաճգնաժամային կանխատեսումների տեմպերի համեմատ։

Անցյալ տարվա ապրիլից Հայաստանի կենտրոնական բանկը, համաձայն 2015 թվականին փոփոխված սահմանադրության, գների կայունության նպատակին զուգահեռ ստանձնեց նաև ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակ։ Տնտեսության զարգացման կանխատեսումն ընկած է կենտրոնական բանկի քաղաքականության պլանավորման ու իրագործման հիմքում։ Եթե կենտրոնական բանկը չադապտացներ իր քաղաքականությունը ֆինանսական ճգնաժամին և կուրորեն շարունակեր քաղաքականությունը, ապա այսօր կունենայինք ավելի մեծ անվանական ՀՆԱ, սակայն միայն գնաճի հաշվին։ Ոչ թե մեր իրական եկամուտները 42 տոկոսով բարձր կլինեին, այլ գներն այդքանով աճած կլինեին։

Ֆինանսական ճգնաժամերը թանկ են նստում տնտեսության վրա: Միաժամանակ բարդ է դրանք կանխատեսելը։ Պատմական դեպքերը ցույց են տալիս, որ ֆինանսական ճգնաժամին նախորդ հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշները կայուն են եղել ու բոլորը գոհ են եղել։ Վերջին տասը տարում մենք երկու ֆինանսական ճգնաժամի ականատեսն ենք եղել, հետևաբար շատ կարևոր է, որ Կենտրոնական բանկի վրա դրվել է նաև ֆինանսական կայունության գործառույթը։ Սակայն ինչ աստիճանի կարող են այս գործառույթն իրականացնել կենտրոնական բանկերը։ Եթե նայենք այլ ֆինանսական ճգնաժամերի, կտեսնենք, որ բնույթով դրանք տարբեր էին. Հունաստանի ֆինանսական ճգնաժամը սկսվեց, քանի որ պետությունը շատ պարտքեր էր վերցրել, դրանք թաքցրել էր, մեծացրել էր երկրի բարեկեցությունը, սակայն արդյունքում ստեղծել ոչ մրցունակ ու ցածր արտադրողականությամբ տնտեսություն։ Արդյունքում՝ տնտեսության նման կառուցվածքը ի զորու չեղավ դիմակայել պարտքերի մարմանը։ ԱՄՆ-ում խնդիրը շատ վաղուց էր ստեղծվել, պետությունը տարատեսակ ձևերով խթանել էր հիպոթեքային շուկան այն աստիճան, մինչև բորսայական այդ փուչիկը մի օր պայթեց՝ իր հետ դեպի անկում տանելով համաշխարհային տնտեսությունը։ 2014 թվականի ճգնաժամն արդեն նավթային էր, նավթի գնի անկումը հարվածեց բոլոր այն տնտեսություններին, որոնց կառուցվածքում նավթը մեծ դեր ուներ։ Ի դեպ, սա այն դեպքն է, որ հարվածը հասավ Հայաստան, քանի որ Հայաստան Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները կախվածության մեջ էին Ռուսաստանի տնտեսությունից։ Սա էլ Հայաստանի տնտեսական կառուցվածքի թույլ կողմն էր։

Ֆինանսական կայունության ապահովման քառուղիներում

Ճգնաժամի ժամանակ կարելի է սկսել մեղավորներ փնտրել, սակայն նման դեպքերում անհրաժեշտ է արագ արձագանքել ու նվազեցնել հարվածի ռիսկը, այլապես ֆինանսական ճգնաժամը կարող է վերափոխվել ավելի խորը տնտեսական ճգնաժամի, ինչպես եղավ Հունաստանում։ Այսինքն, պետք է հասկանալ, որ ֆինանսական կայունությունը ոչ միայն ենթադրում է ֆինանսական ճգնաժամերի կանխում ու զարգացմանն ուղղված քաղաքականություն, այլև ճգնաժամերի դեպքում կորուստները նվազեցնելու քաղաքականություն։ Այստեղ մի քանի կարևոր ուղղություն գոյություն ունի:

  • Տնտեսության կառուցվածք: Նշվեց 2008 թվականի կանխատեսումայինի համեմատ 42 տոկոս տնտեսական վերացական կորուստի մասին։ Սա քիչ չէ։ Սակայն հնարավոր էր չկրել այդ կորուստները նման չափերով, եթե մեր տնտեսությունն ունենար այլ տիպի կառուցվածք: Կենտրոնական բանկը միշտ է նշում, որ ինքը տնտեսության կառուցվածքի պատասխանատուն չէ։ Ինչ խոսք, լիբերալ հայացքներով մարդիկ միշտ կարող են ասել, որ կորուստ կրողն ինքն է կատարել ընտրությունը, ու ինքն էլ պետք է կրի վնասները։ Սակայն իրականությունն այլ է. վնասները կրում ենք բոլորս՝ պետությունը ստիպված լրացուցիչ վարկ է վերցնում, կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, բանկերը դուրս են գրում վատ վարկերը և այլն։ Ահա այստեղ է, որ ծագում է ֆինանսական կայունության կարևոր գործառույթը՝ կանխել եկամուտների ու ունեցվածքի վերաբաշխումը ճգնաժամի դեպքում, որտեղ հիմնականում տուժում են խոցելի խավերը։
  • Մրցունակ տնտեսություն, արտադրողականության աճ: Հաջորդ երկարաժամկետ լուծումը մրցունակ տնտեսություն կառուցելը։ Ահա սա է հաջորդ տարիների տնտեսական զարգացման հիմնական գրավականը՝ արտադրողականության աճ։ Թյուր կարծիք կա, որ ճգնաժամերից ապահովագրելու լավագույն միջոցը միջազգային պահուստներ կուտակելն է։ Այո, դա փրկում է թույլ տնտեսություններին, սակայն ուժեղ տնտեսությունները դիմակայում են ֆինանսական ճգնաժամերին միայն իրենց տնտեսության կառուցվածքի հաշվին։
  • Ֆինանսական գրագիտություն: Վերևում մենք արդեն խոսեցինք ֆինանսական գրագիտության կարևորության մասին:
  • Ինստիտուցիոնալ քաղաքականություն։ Սա այն է, ինչ ԿԲ-ն հենց անում է. ֆինանսական հաստատությունների կայունությունը, վարկային ռիսկերի կառավարումը, իրացվելիության ռիսկերի կառավարումը, ֆինանսական ենթակառուցվածքների կայունությունը, վճարումների համակարգի ռիսկերի կառավարումը և այլն։ Սրանք անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն ֆինանսական ճգնաժամերից ապահովագրելու համար։
  • Եթե ամփոփելու լինենք, պիտի նշել. ճգնաժամի աղբյուր կարող է լինել ինչպես արտաքին միջավայրը, այնպես էլ ներքին տնտեսության կառուցվածքը։ Ահա այստեղ է, որ մենք նոր ավանդույթի կարիք ունենք, երբ կենտրոնական բանկը հընթացս բացահայտում է տնտեսության կառուցվածքի ռիսկերը և հանդես գալիս հրապարակային քննադատությամբ: Իսկ պատրա՞ստ է արդյոք դրան կառավարությունը...


    Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման ծրագրի» շրջանակներում 2019թ. հունվարի 11-ին կայացած` «Կենտրոնական բանկի հետճգնաժամային դերը և դրամավարկային քաղաքականությունը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

    Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, փորձագետներ, կենսաթոշակային համակարգի շահառուներ:

     

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    15.03.2021

    ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

    ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

     ավելին >>
    15.03.2021

    Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

    ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

     ավելին >>
    09.03.2021

    «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

    2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

     ավելին >>

    ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

    28.03.2024

    Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

    2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։