- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գնաճը, ...., աշխարհի ամենամեծ գողն է. այն թալանում է այրիներին, որբերին, պարտատերերին, թոշակառուներին, ֆիքսված եկամուտ ստացողներին։ Այն ավելի շատ հարստություն է շորթում, քան բոլոր գողերը, խաբեբաները և ավարառուները միասին։
Դոն Փաարլբերգ, «Գնաճի պատմություն»
Գնաճի մասին պատկերացումները փոփոխվում են ժամանակի ընթացքում։ Տարիներ առաջ տնտեսագետների մոտ կար դիսկուրս, թե գնաճը սոցիալական վնասարար կողմից բացի ունի նաև արտադրության և տնտեսական աճի խթանման կողմ, հետևաբար երբեմն կարելի է թույլ տալ գնաճի ավելի բարձր մակարդակ՝ տնտեսական զարգացման խնդիրներ լուծելու համար։ Ժամանակը սակայն, ինչպես միշտ, ամեն ինչ իր տեղը դրեց և կրկնվող ֆինանսատնտեսական ճգնաժամերը, սոցիալ-տնտեսական կատակլիզմներն ու առաջ գնացող տեսական միտքը հանգեցրին մեկ միասնական դիրքորոշման` գնաճը թշնամի է։ Այսօր արդեն շատերն են ընդունել, որ բարձր գնաճի նպատակադրման մասին մտայնություններն իրականում սին են, վտանգավոր ու որևէ լավ տեղ չտանող։ Հիմա արդեն ակնհայտ է, որ տնտեսական զարգացման ներուժն ավելացնելու համար անհրաժեշտ են ոչ թե գնաճային կեղծ-շարժիչներ, այլ կառուցվածքային բարեփոխումներ, բարեփոխումներ կրթության, առողջապահության ոլորտում, կառավարման, տեխնոլոգիական առաջընթացի, տեխնիկական վերազինման և բազմաթիվ այլ ասպարեզներում։ Միայն նման բարեփոխումներն են, որ ունակ են ավելացնելու արտադրողականության մակարդակը երկրում՝ հանգեցնելով աճի ներուժի ավելացման։
Հետևաբար հարց է առաջանում, իսկ ինչքա՞ն պետք է լինի տարեկան գնաճի մակարդակը։ Զրո՝ կպատասխանեն մասնագետները։ Զրո՝ կհիմնավորեն աշխարհի լավագույն պրոֆեսիոնալները։ Եվ կներկայացնեն հստակ ու կարճ հիմնավորում՝ գնաճը թշնամի է։ Այդ դեպքում կառաջանա հաջորդ հարցը՝ իսկ ինչու աշխարհի երկրների կենտրոնական բանկերը չեն դնում զրո գնաճի նպատակադրում։ Այս հարցի պատասխանն էլ փոքր-ինչ մասնագիտական է և կապված է գնաճի հաշվարկման նրբությունների հետ. աշխարհի երկրները ինչպես էլ հաշվարկեն գնաճը, միևնույն է վիճակագրական օբյեկտիվ սխալ կունենան՝ հաշվարկածը միշտ մի փոքր ավելի կլինի։ Այս և այլ օբյեկտիվ պատճառներով ընդունված է համարել, որ զրոյից շեղումը ավելի զարգացած երկրներում 1-2 տոկոսի շրջանակում է, զարգացող տնտեսություններում՝ 3-4 տոկոսի։ Հետևաբար, դե ֆակտո կայուն գներ ունենալու համար առաջին խումբ երկրներում նպատակադրում են 1-2 տոկոս տարեկան գնաճի մակարդակ, երկրորդ խումբ երկրներում՝ 3-4 տոկոս։
Հայաստանում տարեկան գնաճի նպատակադրումը 4 տոկոս է, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր ողջ գործիքակազմով տարեց տարի հենց այդ միջակայքում գտնվող գնաճն է ապահովում։
Գնաճը գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Հաճախ ասում ենք ինֆլյացիա։ Խելամիտ չէ խանութում որևէ ապրանքի գնի ավելացումը նկատելուց խոսել «ինֆլյացիա կա»-ի մասին։ Բավականին բարդ բան է գնաճը հաշվելը, չարժե սիրողական մակարդակով դրանով զբաղվելը, ճիշտ է օգտվել մասնագետների հաշվածից։
Դրամի արժեզրկումը կամ արժևորումը այլ արժույթների համեմատ ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունն է, ժողովրդական լեզվով ասած՝ «կուրսը», այն, որ ամեն պահի կարող ենք տեսնել փոխանակման կետերի լուսատախտակներին։ Փոխարժեքի մասին դատողություններ անելն ավելի հեշտ է. կոնկրետ կարելի է տեսնել, թե ասենք դոլարն ինչքան էր, ինչքան դարձավ։ Գնաճի դեպքում դա ավելի բարդ է։
Գնաճը, որպես մակրոտնտեսական ցուցանիշ, կարգավորում է Կենտրոնական բանկը։ Այնքան էլ հեշտ չէ հանրամատչելի ներկայացնել, թե նա ինչպես է դա անում, բայց մոտավորապես՝ երկրում փողը շատացնելով ու քչացնելով կարողանում է այնպես անել, որ գները նպատակադրվածից ավելի չաճեն։ Արդեն երկար տարիներ դա հաջողությամբ ստացվում է։
Մի քանի տեսանելի օրինաչափություններ կան։ Նոր տարվա շեմին գների մակարդակը բարձրանում է։ Վաղուց է այդպես։ Հետո՝ հաջորդ տարվա փետրվարից սկսում է հակառակ միտումը, հատկապես ամառը՝ գներն իջնում են։ «Ինչու է այդպես» հարցն ավելի երկար բացատրության կարիք ունի, բայց փաստ է, որ դա միշտ է այդպես եղել ու դեռ շատ բան պիտի փոխվի մեր տնտեսության կառուցվածքում, որ տարվա մեջ այդ ընթացքն «ավելի հարթ ընթանա»։ Սա է պատճառը, որ երբ ասում են որևէ տարվա վերջին եռամսյակում, ասենք, «սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների» գների մակարդակն աճել է 10 տոկոսով, բայց այդ տարվա կտրվածքով այդ նույն ապրանքների գների աճը եղել է ընդամենը 3.6 տոկոս, պետք չի զարմանալ։ Նոր սկսվող տարվա սկզբում գներն էլի կիջնեն ու ցիկլը նորից կսկսի։
Գնաճի սոցիալական ազդեցությունը գնահատելու համար միշտ ավելի լավ է նայել մարդկանց եկամուտների աճին, որպեսզի հասկանանք՝ ավելի արագ եկամուտնե՞րն են աճել, թե գները։ Սովորաբար, երբ մարդիկ բողոքում են գնաճից, հատկապես երբ այն սեզոնային է, իրականում քողարկված բողոքում են եկամուտի ցածր մակարդակից։ Լավ ցուցանիշ է միջին աշխատավարձի մակարդակը, որին արժե հետևել։ Հեշտ է համադրել. միջին աշխատավարձերը գնաճից արագ են աճում, թե ոչ։ Այս համադրությունը պատկերացում է տալիս գնաճի սոցիալական ազդեցության մասին։
Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման ծրագրի» շրջանակներում 2019թ. փետրվարի 9-ին կայացած` «Կենտրոնական բանկի հետճգնաժամային դերը և դրամավարկային քաղաքականությունը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։