ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով կազմակերպություններից և անհատներից մասնագիտական խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու ուղեցույց

22.01.2019

Սույ ուղեցույցի նպատակն է ՀՀ ԱԺ պատգամավորներին, մշտական և ժամանակավոր հանձնաժողովներին, խմբակցություններին և աշխատակազմին օժանդակել ԱԺ կողմից օրենքների, միջազգային պայմանագրերի, ԱԺ եզրակացությունների, որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով կազմակերպություններից և անհատներից մասնագիտական խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու գործընթացում:

ՈՒղեցույցը կազմվել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդատվական վերահսկողությունը և ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինասավորմամբ՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ: Սույն ուղեցույցում արտահայտված տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

07.05.2019

Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքներում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի քաղաքային համայնքներում 2019թ. ապրիլ ամսին իրականացված համահամայնքային քննարկումների շարք՝ համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրների և այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով իրականացված վերլուծությունը: