- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ԹԱՐՄԱՑՎԵԼ Է 03.07.2019. ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը «Փոփոխությունների թատրոն» (T4C) հասարակական կազմակերպություն հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագիրը, (այսուհետև՝ Ծրագիր): Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։
Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ գիտակցված և հիմնավորված ընտրության հնարավորություններն ընդլայնելու միջոցով նպաստել ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպական միություն, մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն արտագաղթի կանխարգելմանը։
Ծրագրով նախատեսվում է մշակել, հրապարակել և տարածել տեղեկատվական 2 պաստառ, որոնք կնպաստեն հայաստանցիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը անկանոն միգրացիայի մարտահրավերների և վտանգների մասին։
Պաստառների մշակման և ձևավորման տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ ներքևում։
Հրավիրում ենք համապատասխան ձևավորման ծառայություններ մատուցող մասնագիտացված իրավաբանական, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ անձ կամ անձինք) ներկայացնել ծառայություններ մատուցելու հայտ։ Հայտը պետք է պարունակի՝
Հայտ ներկայացնող անձինք պարտավորվում են առաջարկի պայմաններն անփոփոխ և ուժի մեջ պահել հայտերի ներկայացման վերջնաժամկետից հաշված՝ 3 ամսվա ընթացքում։
Յուրաքանչյուր պաստառի գինը չի կարող գերազանցել ութ հարյուր հազար ՀՀ դրամը յուրաքանչյուր պաստառի համար՝ ներառյալ բոլոր հարկերը։ Միևնույն ժամանակ, հաղթող կճանաչվի այն հայտը կամ հայտերը, որում առաջարկված գնին և պաստառների հակիրճ նկարագրությանը և/կամ էսքիզին գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա տրված գնահատականների հանրագումարը կլինի առավելագույնը: Հայտում առաջարկվող յուրաքանչյուր պաստառ գնահատվելու է առանձին։ Հայտերի ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կազմելու է, համապատասխանաբար, 40% և 60%: Հաղթողի անձի կամ անձանց հետ կկնքվի գնման պայմանագիր։
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության ձևաթղթի վրա՝ ստորագրված և կնքված լիազորված անձի կողմից։ Հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը չի քննի։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 15-ը, ժամը 18։00-ը։
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] հասցեով կամ ծրարով՝ Սայաթ Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, բիզնես հարկ, 15 սենյակ՝ Անի Մնացականյանին։ Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։
Գնահատող հանձնաժողովի նիստը կկայանա է 2019թ. հուլիսի 22-ին, ժամը 14։00-ին ՄԶՄԿ գրասենյակում։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։