ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Զարգացումներ արտաքին միջավայրում, համագործակցության նոր հրամայականներ ներսում

19.06.2019

Անձեռնամխելի բոլորինը

Քաղաքական դաշտում համագործակցության անհրաժեշտության մասին շատ է խոսվել: Իհարկե, հենց հիմա համալիր համագործակցային միջավայր ակնկալելը միամտություն կլիներ` հաշվի առնելով այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Սակայն ակնհայտ է նաև, որ սկսել պետք էր երեկվանից: Միշտ կան թեմաներ, որոնք կարող են լինել միավորող, թեմաներ, որոնք անսակարկելի են յուրաքանչյուր հայաստանցու և բոլոր քաղաքական ուժերի համար: Մեր երկրի արտաքին քաղաքականության առնվազն երկու գերակայությունների՝ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի միջև պետք է առկա լինի համաձայնություն, պայմանավորվածություն: Անկախ ներքին քաղաքական խնդիրներից, քաղաքական ուժերի պայմանավորվածությունների ճակատագրերից՝ բոլորը պետք է հավատարիմ լինեն երկրի ազգային շահերի պաշտպանության այս փոխհամաձայնեցված շրջանակին: Այս դիտարկման հետ, թերևս, այսօր համաձայն են բոլորը կամ գրեթե բոլորը:

Նոր մարտահրավերներ արտաքին ճակատում

Ֆրանսիայի վարչական դատարաններում մեկնարկել է գործընթաց, որի արդյունքում հակասահմանադրական են ճանաչվում և չեղարկվում Ֆրանսիայի և Արցախի մի շարք քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը: Միաժամանակ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) շրջանառության մեջ է դրվելու մեզ համար խիստ բացասական նշանակություն ունեցող բանաձև:

Ֆրանսիական դատարանների նման վճիռները կարող են նախադեպային լինել և հնարավորություն ընձեռել Ադրբեջանին նմանօրինակ պրակտիկա կիրառել այլ երկրներում ևս: ԵԱՀԿ ԽՎ բանաձևի հնարավոր ընդունումը ևս կարող է նախադեպային լինել, և Ադրբեջանին «ոգևորել» ԵԽԽՎ-ում նույնպես ավելացնել լոբբիստական գործունեության տեմպը:

Արտաքին քաղաքական դաշտում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել Հայաստանի համար, որոնց արդյունավետ կառավարման համար, նախ, խնդիր ունենք երկրի ներսում ապահովելու լայն կոնսոլիդացիա` ուժերի համախմբում: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարող ենք հնարավորին լայն ճակատով դիմագրավել արտաքին այս մարտահրավերներին, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպիսի ներդրում կարող է ունենալ այս գործընթացում: Ակնհայտ է, որ առնվազն արժեքային մակարդակում Արցախյան հարցը միավորում է բոլորիս: Ուրեմն, նախևառաջ, անհրաժեշտ է հասկանալ, թե. ա) որոնք են քաղաքական ուժերի միջև առկա սահմանները, երբ խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, բ) առանձնացնել այն հարցերը, որոնց շուրջ համագործակցությունը հնարավոր է, գ) հասկանալ այն մեխանիզմները, որոնց օգնությամբ համագործակցությունը կարող է կայանալ:

Միշտ կա այլընտրանք

Ցանկացած խնդիր ունի լուծում, եթե նրան մոտենաս բոլոր կողմերից: Որևէ նոր մարտահրավեր վախենալու չէ, եթե մենակ չես, եթե շատ եք ու միասին: Արտաքին քաղաքական դաշտում այս նորահայտ խնդիրներն էլ լուծման բազում այլընտրանքներ ունեն: Օրինակ, Ֆրանսիայում բավականին հետաքրքիր օրենսդրական նորմ է գործում առ այն, որ դատական վճիռների վրա ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն դատական նախադեպերը, այլև ճանաչում ունեցող ակադեմիկոսների կողմից հրապարակված աշխատությունները: Հայկական կողմը կարող է հաջողությամբ օգտագործել այս մեխանիզմը ևս: Ֆրանսիացի այդպիսի պրոֆեսորներից մեկը հրապարակավ պնդում էր, որ Արցախի խնդրի միջազգային ընկալման հարցում հակամարտող կողմերից մեկ քայլ առաջ կլինի նա, ով կկարողանա երկրի ներսում իրականացնել ուժերի կոնսոլիդացիա և ներկայացնել երկրում առկա իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ստորագրված, միասնական դիրքորոշում արտահայտող հռչակագիր:

Լուծման տարբերակ է սա, թե ոչ, միայն ստուգելուց հետո կարելի է ասել: Մի բան, սակայն, ակնհայտ է ի սկզբանե. երբ բոլորով եք, ու միասնական նպատակ կա, լուծումներ հաստատ կգտնվեն:


Համառոտագիրը մշակվել է 2019թ. հունիսի 13-ին կայացած` «Փոփոխություն միջազգային միջավայրում. համագործակցության նոր հնարավորություն և մարտահրավերներ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակվությամբ:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։