ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը

08.08.2019

Վարկ վերցնելը՝ ակտի՞վ, թե՞ պարտավորություն

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը: Սրանք անընդհատ հայտնվում են ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց էկրաններին: Ինչպե՞ս է ընկալում կարիքի մեջ գտնվող անձը, ում գովազդում են այսպիսի վարկ. «տրամադրում ենք 200 հազար դրամ` զրո տոկոսադրույքով»։ Ձրի փող են տալիս՝ ինչու՞ չվերցնել։ Ահա պատասխանը։ Մարդը միանգամից ենթադրում է, որ վարկ վերցնողը «օդից» ստանում է ակտիվներ՝ կարծես նվեր լինի։ Իսկ պա՞րտքը։ Մեկ ամիս հետո փողը ծախսվում է, ու վարկ վերցնողը` արդեն իսկ փող չունեցողը, պետք է վերադարձնի 200000 դրամ. «0 – 200000 դրամ = - 200000 դրամ»։ Վարկ վերցնողը, կարիքի մեջ գտնվողն այդ պահին տեսնում է միայն փողը, տեսնում է, որ առձեռն ստացավ գումար ու չի նկատում, որ միաժամանակ ձեռք բերեց պարտք։

Շուկայի ձախողում, թե անգիտակից հաճախորդ

Կա տեսակետ, որ պետությունն այս իրավիճակում անելիք չունի։ Հիմնավորումն էլ տրիվիալ է` շուկայական հարաբերություններ են, պայմանագրերն` օրինական։ Սակայն կա մի կարևոր խնդիր։ Շուկայական հարաբերությունները գործում են բազմաթիվ պայմանների, խաղի կանոնների պարագայում, իսկ դրանց բացակայությունն արդեն շուկա չէ։ Եվ այստեղ խնդիրը պարզապես ֆինանսական գրագիտության պակասը չէ: Խնդիրը նրանում չէ, որ ձեռք ես բերում ապրանք, որի սպասարկումը շատ թանկ է ու պարզապես սխալ որոշում ես կայացրել: Խնդիրը նրանում է, որ այն անձինք, ովքեր նման վարկեր են վերցնում, արդեն իսկ խոցելի խավից են` կա՛մ չունեն կայուն եկամուտ, կա՛մ մեծ խնդիրների առաջ են կանգնել, կա՛մ էլ ունեն վաղուց կուտակված պարտքեր և փնտրում են ցանկացած «փրկօղակ», որպեսզի դուրս գան պարտքային «անիծյալ» տեղապտույտից։ Շուկայի ձախողումները տնտեսագիտության մեջ համալիր ուսումնասիրված են ու դրանք նորույթ չեն. նեղն ընկած մարդն առաջնորդվում է այլ գերակայություններով, ծանր հիվանդություն ունեցողը սկսում է հավատալ ամեն ինչի, վճարում է հրաշքներ գործող հազարումի դեղի համար ու մերժում է ապացուցողական բժշկությունը։ Մարդիկ տեղյակ չեն, թե ինչպիսի ծուղակներում են հայտնվում, քանի դեռ չեն վերցրել վարկը։ Մտե՛ք ցանկացած նման վարկային առաջարկությունների ֆեյսբուքյան էջ և կարդացեք այն մարդկանց գրառումները, ովքեր արդեն իսկ օգտվել են այդ «հրաշալի» առաջարկներից։

Կարգավորե՞լ, թե՞ միջամտել, և ինչքա՞ն ու ինչպե՞ս միջամտել

Իհարկե, իրավական ու օրենսդրական կարգավորման մասին կարելի է մտածել։ Սակայն խնդիրը դանդաղ, բայցև համառ տեմպերով այնպես է ահագնանում, որ միայն կարգավորումներով արդեն իսկ անհնար է արդյունքի հասնել։ Խնդրի խորացման հիմնական պատճառը խոցելի խավերի ապառքներն են: Շատերն արդեն վարկեր են վերցնում, որ ոչ թե բիզնես անեն, այլ վաղուց հայտնված լինելով «սև ցուցակներում»` փնտրում են տարբեր ճանապարհներ, որպեսզի մեկ վարկով փակեն մյուսը, հետո հաջորդ վարկով՝ այսօրվա վարկը ու այդպես շարունակ։ Պարտքերի այս շղթան ծանր խարսխի նման ընտանիքներին իջեցնում է ջրի հատակը, որտեղից դուրս գալն օր-օրի ավելի է դժվարանում։ Այսօրվա այս իրավիճակը նման է ծխախոտի շուկային, երբ կախվածությունը, որը սկսվել է առաջին ծխախոտից, այլևս թույլ չի տալիս հրաժարվել ծխելուց ու անընդհատ պետք է շարունակես այն գնել։
Անշուշտ, միայն կարգավորումներն այսօր բավարար չեն խնդիրը հանգուցալուծելու համար, մարդիկ արդեն այնպիսի կախվածություն ունեն այդպիսի «էժան» վարկերից, որ միջամտությունը նույնիսկ կդիտարկեն որպես իրենց դեմ ուղղված գործողություն, իրավունքների սահմանափակում։ Ուստի խնդիրը պետք է դառնա պետական քաղաքականության, սոցիալական քաղաքականության, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման գործողությունների ծրագրի պարտադիր բաղադրատարր։ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունն այստեղ մեծ անելիք ունի, որ պետք է սկսել նախ միջամտության աստիճանն ու ձևերը սահմանելով։
Այս խնդիրը, եթե նույնիսկ մասշտաբներով փոքր է, իր խորությամբ չեզոքացնում է սոցիալական քաղաքականության տարատեսակ հետևանքները։ Մարդիկ, որոնք հայտնվել են պարտքային «փոսում», ոչ թե ակնկալում են պատասխան, թե «դա քո ընտրությունն է եղել», այլ համակարգված մոտեցման ու լուծումների կարիք ունեն. ճիշտ այնպես, ինչպես պետությունը չի կարող առողջապահական քաղաքականության դաշտում հրաժարվել մատչելի ծառայություն ապահովել այն քաղաքացիների համար, որոնք ուշ են դիմել բժշկի, փորձել են ինքնաբուժությամբ զբաղվել ու ավելի են վատթարացրել իրենց դրությունը։ Նույնն էլ այս ոլորտում է, ու  խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կառավարության, սոցիալական աջակցության ոլորտի հասարակական կազմակերպությունների, համայնքների, նաև Կենտրոնական բանկի,  միջազգային զարգացման գործընկերների, գուցե այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը։ Որքան ուշացնենք թիրախավորել «հեշտ փողերի» ու արդյունքում` «հեշտ պարտքի տակ ընկնելու» խնդիրը, այնքան ավելի թանկ են հասարակության վրա նստելու դրա լուծումները։


Համառոտագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագրի փորձագիտական խմբի կողմից։ Ծրագիրն իրականացնում է «ԱյՍիԷյչԴի. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ն՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։