ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միջազգային տնտեսական անորոշությունն ու Հայաստանի տնտեսությունը

23.10.2019

2018 թվականից աճում է համաշխարհային անորոշության ինդեքսը։ Դրան զուգահեռ նվազում է բիզնեսի տրամադրվածությունը։ Աշխարհը խոսում է տնտեսական անորոշության մասին: Իսկ Հայաստանը՞...

... Կենտրոնական բանկի տնտեսական կանխատեսումների վերաբերյալ փաստաթղթերում միշտ է խոսվել: Խոսվում է նաև 2019 թվականի Կառավարության ծրագրում. «Պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ծավալով, գործառույթների և ոլորտների կրկնությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին: Մեզ պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ»։

Թերևս, Հայաստանի պաշտոնական փաստաթղթերում սա եզակի հանդիպող անորոշությունն է, սակայն ինչպիսի՜ անորոշություն։ Ամբողջ պետական համակարգի օպտիմալ աշխատանքի արդյունավետության ահազանգն է: Ու ինչպե՞ս պետք է գործարարը գնահատի իր բիզնես ապագան նման գնահատականի պայմաններում։ Իհարկե, գովելի է, որ խնդիրն արձանագրվում է, սակայն ինչպիսի՞ լուծումներ են տրված։

Բյուջեն՝ տնտեսության հիմնական արգելակը

Սկսած 2018 թվականի երրորդ եռամսյակից պետական բյուջեն բացասական ազդակ է հաղորդում տնտեսությանը։ Եկամուտները հավաքագրվում են, սակայն պլանավորված ծախսերը չեն իրականացվում։ Սա կրճատում է ամբողջական պահանջարկը՝ տնտեսությանը հաղորդելով բացասական ազդակ։ Իհարկե, սրա բացատրությունը կա: Դա պայմանավորված է ծախսերի որակական փոփոխությունների կարիքով և արդյունավետության բարձրացման դրդապատճառով։ Վերադառնալով կառավարության ծրագրին՝ կարելի է ասել, որ անորոշության խնդրի լուծումներից մեկը՝ ծախսարդյունավետությունը, դարձել է գերակա։ Մինչդեռ մյուս երեքը՝ «դինամիկ, ճկուն ու մրցունակ» պետական կառավարման ապարատը, անլուծելի են մնացել։ Ո՞րն է ճիշտ, երբ չգիտես ուր գնալ՝ կանգնե՞լ, թե քայլել ու հընթացս մտածել։ Ցավոք, տնտեսությունը չի կարող կանգ առնել ու սպասել պետական կառավարման ապարատի բարեփոխումներին, զարգացման վեկտորի սահմանմանը, ռազմավարությունների մշակմանը. այս կանգառի համար թանկագին ժամանակ ենք վճարում։ Ամեն դեպքում, տնտեսությունը կանգ չի առնում և շարունակում է աճ արձանագրել։ Դիտարկենք պատճառները։

Դրամավարկային խթանը

Կենտրոնական բանկը, տեսնելով բյուջետային բացասական ազդակը, նվազեցրեց տոկոսադրույքը, որպեսզի այդպիսով մեծացնի ամբողջական պահանջարկը։ Իհարկե, այս քաղաքականությունն աշխատեց, սակայն ու՞ր ուղղվեցին տոկոսադրույքով պայմանավորված լրացուցիչ միջոցները։ Բանկային ցուցանիշներից տեսնում ենք, որ վերջին երկու տարում հիփոթեքային և սպառողական վարկերը գրեթե կրկնակի աճել են։ 200 տոկոս աճ։ Այսօրվա տնտեսական աճի մակրոտնտեսական պատճառը հենց այստեղ է թաքնված։ Արդյո՞ք սա որակական աճ է։ Հարցը տարողունակ է, որտեղ կան և՛ դրական, և՛ բացասական ասպեկտներ։ Բացասական է, իհարկե, այն հանգամանքը, որ աճը ներդրումներով չի պայմանավորված, ուստի կարող ենք արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարի մասին այս մոտեցմամբ խոսելն անիմաստ է։ Մյուս կողմից, տնտեսական աճ՝ առանց ներդրումների աճի նշանակում է միայն մեկ բան՝ աշխատանքի արտադրողականության աճ։ Սա, իհարկե դրական է, ծառայությունների ոլորտում աճը էական է։ Հաջորդ դրական գործոնը տոկոսադրույքի փոփոխությանը բնակչության նման արձագանքն է։ Եթե մարդիկ սպառողական վարկ են վերցնում, ուրեմն ակնկալում են, որ ապագայում եկամուտներ են ստանալու։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ բնակչության մոտ առկա է դրական սպասումներ ապագայի հանդեպ։

Մակրո ամփոփում

Պետական կառավարման անորոշություններով պայմանավորված՝ տնտեսական անորոշությունները վերացնելու գործնական քայլերի շարք կարելի է առաջադրել։ Սակայն, դա անելուց առաջ, անհրաժեշտ է գիտակցել կարևոր տնտեսական սահմանափակումները՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ տնտեսական ազդեցությունների երկընտրանքը։ Այսօր կառավարությունը որոշել է վերադարձնել 56 միլիարդ ավելի գանձած հարկերը, ինչը դրական ազդակ կհասցնի տնտեսությանը։ Սակայն, նույնիսկ այստեղ դեռևս մնում են անորոշությունները՝ արդյո՞ք դա է վերջնական գումարը, արդյո՞ք ժամանակին այն կվերադարձվի, արդյո՞ք վերադարձի հետ կապված նոր խնդիրներ չեն ծագի։ Պետական համակարգի հետ գործարարների վստահությունը մեկ օրում հնարավոր չի վերականգնել։ Եվ սա ընդամենը մի դրվագ է։ Ժամանակն է հասկանալ, որ ծախսարդյունավետությունը պետական կառավարման առավել նվազ կարևոր ցուցանիշ է, ու այն ավելի շուտ սահմանափակում է պետության գործունեությունը: Այլապես պետության բացակայությունը կլիներ լավագույն ծախսարդյունավետ քաղաքականությունը։ Փոխարենը՝ այսպիսի երկընտրանքներ կան.<./p>

  • հարկաբյուջետային քաղաքականությամբ խթանել տնտեսությունը. կարճաժամկետում նպաստում է զարգացմանը, սակայն երկարաժամկետում բացասական է ազդում բարեկեցության վրա, քանի որ պարտքի գինը թողնում ենք սերունդների վրա,
  • դրամավարկային քաղաքականությամբ նպաստել տնտեսության աշխուժացմանը. այն ինչ կատարվում է այսօր, կրկին կարճաժամկետ հավասարակշռում է ամբողջական պահանջարկը, սակայն երկարաժամկետում նորից գին ենք վճարելու՝ հնարավոր գնաճի տեսքով,
  • ճյուղային քաղաքականությունը կամ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները. կարճաժամկետում ցավագին են լինում՝ պայմանավորված աշխատաշուկայի ցնցումներով, սակայն ապահովում են երկարաժամկետ բարեկեցությունը,
  • ներդրումային քաղաքականությունը. կարճաժամկետում ցավագին չի լինում, և երկարաժամկետ արդյունք է ապահովում։

Այս գործիքակազմից Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ նախընտրել են վերջինը, որպեսզի կարողանան համատեղել կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտները, բացառություն են 90-ականները։ Սակայն, պետք է իմանալ, որ նման քաղաքականությունը Հայաստանի տնտեսությունը պահելու է միջին զարգացում ունեցող երկրների շարքում. երկարաժամկետ մեծ հեռանկարներ չեն լինելու։ Նույնիսկ նման քաղաքականության բացակայությունը՝ ներդրումները պարզապես շուկայական մրցակցությանը թողնելու քաղաքականությունը, կապահովի տնտեսական աճ, սակայն ոչ երբեք տնտեսական թռիչք։

Օպտիմալ լուծումն այս բոլորի որակյալ համատեղումն է, սակայն այն անելու համար անհրաժեշտ է վստահելի, անորոշություններից զուրկ, «ճկուն, դինամիկ ու մրցունակ» պետական ապարատ։ Ժամանակն է խոսքից գործի անցնելու։


Դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումները» կլոր սեղան քննարկում, (առանց հղումների իրավունքի), Հոկտեմբերի 17, 2019,

«Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագիր

«ԱյՍիԷյչԴի» ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՉԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։