- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
20.03.2020թ., ք, Երևան
2019թ. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ ՄԶՄԿ) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացնում է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված է ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական վերահսկողության և որոշումների կայացման մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ ԱԺ թիրախ հանձնաժողովների (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով) կողմից հետ-օրենսդրական վերահսկողության գործառույթի իրականացմանը՝ վերջիններիս հետ սերտ համագործակցությամբ և ՄԶՄԿ-ի կողմից մշակված հետ-օրենսդրական մոնիտորինգի ուղեցույցով սահմանված մեթոդաբանությամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությմաբ որոշվել է հետ-օրենսդրական վերահսկողության ենթարկել Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը (05.07.2002, ՀՕ-337)՝ կենտրոնանալով համայնքային իշխանությունների կողմից առողջապահության ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների իրականացման ուսումնասիրության վրա։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հետ-օրենսդրական վերահսկողության գործընթացին փորձագիտական աջակցություն տրամադրելու նպատակով ՄԶՄԿ-ն ներգրավում է կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։ Սույնով հրավիրում ենք հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ առողջապահության բնագավառում համայնքային իշխանությունների գործունեության, համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերլուծություն իրականացնելու, առաջարկություններ ներկայացնելու և խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով։ Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը և ՄԶՄԿ-ի կողմից մշակված հետ-օրենսդրական մոնիտորինգի ուղեցույցը կարող եք ներբեռնել ստորև: Հետաքրքրության հայտում անհրաժեշտ է ներկայացնել Ձեր կողմից իրականացված համանման հետազոտական աշխատանքների ցանկը։ Հայտին անհրաժեշտ է կցել CV:
Հետաքրքրության հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով կամ հանձնել առձեռն Անի Մնացականյանին՝ ՄԶՄԿ, ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, 15 սենյակ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. ապրիլի 3-ը։
Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի պայմաններին բավարարող հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կքննարկվի ծառայությունների գինը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Հեռ՝ 010-582638
Էլ.փոստ՝ [email protected]
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։