- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
23.03.2020թ., ք, Երևան
2019թ. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ ՄԶՄԿ) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացնում է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված է ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական վերահսկողության և որոշումների կայացման մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ ԱԺ թիրախ հանձնաժողովների (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով) կողմից հետ-օրենսդրական վերահսկողության գործառույթի իրականացմանը՝ վերջիններիս հետ սերտ համագործակցությամբ և ՄԶՄԿ-ի կողմից մշակված հետ-օրենսդրական մոնիտորինգի ուղեցույցով սահմանված մեթոդաբանությամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությմաբ որոշել է հետ-օրենսդրական վերահսկողության ենթարկել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը (15.05.2001, ՀՕ-190)։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ-օրենսդրական վերահսկողության գործընթացին փորձագիտական աջակցություն տրամադրելու նպատակով ՄԶՄԿ-ն ներգրավում է կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
Սույնով հրավիրում ենք հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի (15.05.2001, ՀՕ-190) հետ-օրենսդրական վերահսկողության գործընթացի իրականացմանն օժանդակելու և օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ համապարփակ վերլուծություն իրականացնելու, օրենքի կիրարկման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու և խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով։ Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը և ՄԶՄԿ-ի կողմից մշակված հետ-օրենսդրական մոնիտորինգի ուղեցույցը կարող եք ներբեռնել ստորև: Հետաքրքրության հայտում անհրաժեշտ է ներկայացնել Ձեր կողմից իրականացված համանման հետազոտական աշխատանքների ցանկը։ Հայտին անհրաժեշտ է կցել CV:
Հետաքրքրության հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով կամ հանձնել առձեռն Անի Մնացականյանին՝ ՄԶՄԿ, ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, 15 սենյակ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. ապրիլի 7-ը։
Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի պայմաններին բավարարող հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կքննարկվի ծառայությունների գինը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Հեռ՝ 010-582638
Էլ.փոստ՝ [email protected]
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։