- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Քաղաքականության սույն համառոտագրի այս հատվածում պետք է լիներ քննության առնված սցենարների պարագայում նոր կորոնավիրուսի տարածման առողջապահական և տնտեսական հետևանքների սպեկտրի հակիրճ ներկայացումը Հայաստանի համար, որպեսզի ըստ դրա տրվեր հետագա առաջարկների շարադրանքը։ Բայց դա մենք չենք անի, քանի որ ավելի ակնառու խուճապի տարածում պարզապես չի լինում։ Այս փաստաթուղթն ընթերցող քաղաքականություն մշակողներին պարզապես վստահեցում ենք, որ այլ հավասար պայմաններում հնարավոր զարգացումները, մեղմ ասած, լավը չեն, և արագ ու մտածված քայլեր են պետք հենց հիմա։
Մի եզրակացություն, սակայն, կարելի է շեշտել՝ առանց մոդելների նրբությունները ներկայացելու։ Հայաստանը չպետք է որդեգրի նոր կորոնավիրուսի տարածումը մեղմելու քաղաքականություն։ Հայաստանը պետք է հայտարարի ու իրականացնի կորոնավիրուսի զրոյացման քաղաքականություն։ Ուղղակի պետք որդեգրել զրոյացման քաղաքականություն. երկար ու պինդ փակել բոլորին տներում, պարզ խոսել այդ մասին, չստեղծել իլյուզիաներ ու վճարել մարդկանց տանը նստելու համար։ Մյուս բոլոր տարբերակները ցիկլերով պարզապես հետաձգելու են այս որոշման կայացումը։
Համառոտագիրը մշակվել է 29.03.2020թ. կայացած «Տնտեսական քաղաքականությունը կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում» խորագրով առցանց քննարկման արդյունքում «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագրի փորձագիտական խմբի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԲ պատասխանատու պաշտոնյաներ, հայաստանյան փորձագիտական դաշտը ներկայացնող պրոֆեսիոնալներ, ինչպես նաև փորձագետներ ԱՄՆ-ից, Հունաստանիս, Իսպանիայից, Գերմանիայից։ Ծրագիրն իրականացնում է «ԱյՍիԷյչԴի. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։