- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հետպատերազմյան խնդիրների շարքի մասին ցանկացած քննարկում այս կամ այն կերպ սկսվում է անվտանգության հարցից։ Տեղահանվածների վերադարձի կազմակերպումից մինչև բնականոն կյանքի վերականգնում շղթայի բոլոր խնդիրները սկսվում են հենց անվտանգության հարցից, ընդ որում, անվտանգություն` լայն իմաստով. ճանապարհներից մինչև բնակավայրերի անվտանգություն, սննդի և ջրի ապահովություն, ոստիկանության գործունեություն և այլն։
Ակնհայտ է, որ անվտանգության առումով այսօր ունենք շատ լուրջ խնդիրներ, իսկ անորոշությունը շատ մեծ է: Պարզ չէ այլևս, թե որն է Արցախի անվտանգության պարադիգմը։ Եթե նայենք պատմական տեսանկյունից, ժամանակին ԽՍՀՄ անվտանգությունն էր, որն աշխատում էր և բացառում պատերազմները: Հետո ունեցանք «Կոլցո» օպերացիան, որից հետո դարձանք մեր գլխի տերը, և Արցախի պատերազմն սկսվեց: Անվտանգության վերջին պարադիգման այն էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այստեղ էլ կտրվեց թելն ու առաջ եկավ այսօրվա անորոշությունը:
Միայն մի օրինակ կարելի է բերել. եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, երբ Արցախի մեր հայրենակիցները համատարած անորոշության մեջ էին, գյուղապետերից մեկը ֆեյսբուքում գրառում արեց. «Ժողովուրդ, պատրա՞ստ եք Ռուսաստանի մարզ դառնալ», և մեծաթիվ մարդիկ դրական արձագանքեցին: Բացատրությունն էլի անվտանգության դաշտում է։ Մարդիկ այսօր ամենաշատն անվտանգության կարիք ունեն և ցանկանում են հասկանալ, թե որն է չկրակելու երաշխիքը: Եվ եթե նման երաշխիք այս պահին տալիս է Ռուսաստանը, թեկուզ ընդամենը առաջին դեմքերի բանավոր խոսքի ձևով, ապա դա հույս է առաջացնում մարդկանց մոտ շփման գծի երկու կողմում էլ: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ նման երաշխիքները երկար չեն կարող աշխատել, քանի որ անհնար է ամբողջովին բավարարել երկու կողմերի շահերն էլ: Անվտանգության պարադիգմը պետք է ելնի հետևյալ դրույթներից.
«Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա ադրբեջանցիները քարերով խփել են հայկական մեքենաներին», «վազանցի համար սպառնացել են հայ վարորդներին», «Շուշիից դիպուկահարը կրակել է Ստեփանակերտի շներին», «Ստեփանակերտի սուպերմարկետներում խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիներ են առևտուր անում». այսօրինակ լուրերը լայնորեն շրջանառվում են արցախում գտնվողների և դեռևս Հայաստանում մնացած արցախցիների շրջանում։ Շատ հաճախ նման տեղեկությունները Արցախ հասնում են հենց Հայաստանում գտնվող արցախցիներից։
Լուրերը անընդհատ ավելանում են, բայց դրանք ո՛չ պաշտոնապես հերքվում են, ո՛չ էլ հաստատվում և չեն հանգում տեսանելի այնպիսի հետևանքների, որպեսզի մարդիկ սկսեն հավատալ, որ իրավիճակը տեր ունի։ Արցախցիները պնդում են, թե խաղաղապահներն արագ ու պրոֆեսիոնալ են գործում, երբ որևէ խնդրով հասնում են իրենց, ինչը, սակայն, հնարավոր չէ պնդել արցախյան գերատեսչությունների մասին։ Սրա արդյունքում անորոշությունները ոչ միայն չեն քչանում, այլ ավելանում են, ավելանում է անհանգստությունը ապագայի հանդեպ։ Նման պայմաններում տեղահանվածների վերադարձից մինչև բնականոն կյանքի կազմակերպում շղթան շատ դանդաղ հնարավոր կլինի գործարկել, շատ դժվար կլինի մարդկանց դրդել ուղղորդված քայլերի։ Հստակ ուղերձների, ապագայի տեսլականի, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի ժամանակն է, որը դեռ պարզ չէ, երբ կսկսի իրականանալ։
Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 7-ին կայացած' «Կյանքի և կենսագործունեության անվտանգությունը սահմանամերձ համայնքներում» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։