- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
12.04.2021թ., ք, Երևան
2019թ. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ ՄԶՄԿ) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացնում է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված է ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական վերահսկողության և որոշումների կայացման մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ ԱԺ թիրախ հանձնաժողովներին (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով) մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պատգամավորների առավել բաց, ներառական և մասնակցային աշխատանքին նպաստելը քաղաքացիական հասարակության և քաղաքացիների, փորձագիտական համայնքի հետ բարելավված համագործակցության և երկխոսության միջոցով։
Այս նպատակով ՄԶՄԿ-ն Ծրագրի շրջանակներում նախատեսում է մշակել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության նորարարական գործիքների մուլտիմեդիա ուղեցույց։
Սույնով հրավիրում ենք մասնագիտացված կազմակերպություններին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ' մուլտիմեդիա ուղեցույց մշակելու նպատակով։
Հայտին անհրաժեշտ է կցել.
-կազմակերպության կողմից վերջին 10 տարիների ընթացքում մշակված և հրապարակված սոցիալական բովանդակության գովազդային հոլովակների և վավերագրական կարճամետրաժ տեսանյութերի վերաբերյալ տեղեկություններ՝ հնարավորության դեպքում տրամադրելով համապատասխան հղումներ։ Միջազգային զարգացման գործընկերների, այլ հասարակական կազմակերպությունների և/կամ ՄԶՄԿ հետ աշխատանքային փորձառությունը կհամարվի առավելություն.
- Ծառայությունների մատուցման առաջարկվող գինը։ Առաջարկվող գինը պետք է ներառի բոլոր հարկերն ու պարտադիր վճարները
Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել ստորև:
Հետաքրքրության հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով կամ հանձնել առձեռն Անի Մնացականյանին՝ ՄԶՄԿ, ք. Երևան, Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, 15 սենյակ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. մայիսի 7-ը։
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: