- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ), ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ, իրականացնում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում թարգմանվել է նախկինում մշակված հինգ ուղեցույց, որոնց հրատարակման համար անհրաժեշտ է համապատասխան ձևավորում։
Ուղեցույցների հայերեն տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
1. https://ichd.org/download.php?f=986&fc=Investigative%20committee_guide.pdf
2. https://ichd.org/download.php?f=984&fc=Effective%20Communication_Guidebook.pdf
3. https://ichd.org/download.php? f=956&fc=Guidelines_consulting_services_for_National_Assembly.pdf
5. https://ichd.org/download.php?f=981&fc=Oversight_Guidebook.pdf
Հրավիրում ենք ձևավորման ծառայություններ մատուցող մասնագիտացված իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անձ կամ անձինք) ներկայացնել գնային առաջարկ ծառայություններ մատուցելու նպատակով։
Ուղեցույցների ձևավորումը պետք է համապատասխանի հետևալ պահանջներին՝
1. Էջի չափը՝ Ա5,
2. Ձևավորումը և էջադրումը՝ In Design փաթեթով։
Ծառայությունների վերջնական արդյունքը՝
1. In Design ծրագրի 5 ֆայլ՝ տպագրության համար,
2. PDF ֆորմատի 5 ֆայլ՝ համացանցում հրապարակելու համար։
Անգլերեն նյութի ծավալը՝ ըստ յուրաքանչյուր գրքույկի (առանց գրաֆիկական տարրերի և նկարների).
Գրքույկի անվանումը |
Նիշերի քանակը՝ բացատները ներառյալ |
|
1 |
Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ |
23 893 |
2 |
Օրենսդրի արդյունավետ հաղորդակցության ուղեցույց |
53 569 |
3 |
Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով կազմակերպություններից և անհատներից մասնագիտական խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու ուղեցույց |
23 820 |
4 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ուղեցույց |
56 183 |
5 |
Հետօրենսդրական գործընթաց և օրենքների կատարման վերահսկողություն |
79 164 |
Առաջարկվող գինը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանվող բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։
Գնային առաջարկում անհրաժեշտ է նշել նաև անձի անվանումը (անուն ազգանունը), կազմակերպաիրավական ձևը (իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար), հասցեն, հեռախոսահամարը։
Գնային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հոկտեմբերի 20-ը։
Գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային գրության ձևով, գնային առաջարկ ներկայացնելու լիազորություն ունեցող պաշտոնյայի էլ. փոստի հասցեից հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]:
Ամենացածր գին առաջարկող անձի հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Պատասխանատու՝ Անի Մնացականյան
Էլ. փոստ [email protected]
Հեռ.՝ 093 - 811-000
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։