- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Միացյալ թագավորության բենզալցակայաններում այս օրերին հսկայական հերթեր են գոյացել։ Ոստիկանությունը մտահոգ է երկրով մեկ առաջացող մեծ խցանումներով, կառավարությունը մտածում է ծավալվող սոցիալական դժգոհությունը կանխելու ճանապարհների մասին, անգամ առաջարկներ կան զորք մոբիլիզացելու մասին, վարորդները մեկ հոգս ունեն այս օրերին՝ ամբողջությամբ լցնել բենզաբակը, որպեսզի կարողանան դիմակայել բենզինի դեֆիցիտին։ Դեֆիցիտ, որն իրականում չկա։
Այո, այս խառնաշփոթ իրավիճակում բենզինի դեֆիցիտ Մեծ Բրիտանիայում իսկապես չկա, փոխարենը կա խուճապ։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ պակասել էին արևելաեվրոպական երկրներից Բրիտանիա ժամանող բեռնատարների վարորդների թվաքանակը, նվազել էին երթևեկող բեռնատարները, ինչի արդյունքում «Բրիթիշ Փետրոլիումը», արդյունավետության նկատառումներից ելնելով, հայտարարեց մի քանի բենզալցակայաններ փակելու մասին։ Փակված լցակայանները մամուլի էջերում դարձան բենզինի դեֆիցիտի խորհրդանիշներ, և խուճապը ծավալվեց՝ ինքն իրենից թափ հավաքելով։ Տեղային փոքր խնդիրն օրերի ընթացքում վերաճեց համազգային մեծ հարցի։ Երբ տեղեկատվական հոսքի ազդեցության տակ բոլորը միաժամանակ ցանկանում են գնել նույն բանը, ոչ մի համակարգ չի հասցնի սպասարկել նման պահանջարկը։
Ու այսօր Մեծ Բրիտանիան պայքարում է չեղած խնդրի իրական հետևանքների դեմ։ Խնդիր, որն առաջացավ կեղծ ուղերձ տարածելով։
Հայաստանի տնտեսությունն ավելի քան մեկ ու կես տարի սառեցված՝ ոչ բնականոն վիճակում է եղել։ Հետևաբար ներկա փուլը մեծապես իր վրա կրում է մարդկանց ու կազմակերպությունների հետաձգված ծրագրերի կուտակային ազդեցությունները։ «Շինանյութը ահավոր թանկացել է», «Հարսանիքի սրահներում էս ի՞նչ գներ են». նմանօրինակ արտահայտություններ բոլորս ենք լսել ու լսում վերջին ամիսների ընթացքում։ Եվ դրանք ճշմարիտ դիտարկումեր են։ Պատճառն էլ հասկանալի է. մարդիկ մեկ տարուց ավելի հետաձգել են տուն կառուցապատելու ու վերանորոգելու իրենց ծրագրերը, հետաձգել են հարսանիք, ծնունդ, կնունք և այլ միջոցառումներ, իսկ հիմա փաստացիորեն միաժամանակ իրականացվում են երկու տարվա բնականոն որոշումներ։ Դրանք «իրար գլխի են հավաքվել», մեծացել է պահանջարկը, առաջարկը հետ է մնացել պահանջարկից, գներն աճել են։ Դասական՝ տնտեսագիտորեն բացատրվող իրավիճակ։ Ինչ կլինի հետո՞. հետո ամեն ինչ հետ կգա իր բնական վիճակին և այլ հավասար պայմաններում եկող տարի գների տրամաբանությունը կմտնի բնականոն հուն։
Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսությունն արտաքին հատվածից է ներկայում կրում գնաճային ազդեցություն, քանի որ մեր գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր հունով։ Հետևաբար թե՛ արտաքին հատվածից և թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցությունները, ինչի հետևաքով գնաճը Հայաստանում գտնվում է ծրագրայինից բարձր մակարդակում:
Արդյունքում, 2021թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճն օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում։ Հիշեցնենք, որ մեր երկրում տարեկան գնաճի նպատակային միջակայքը «+/-» 4%-ն է։
Մեծ Բիրտանիայում բենզինի խնդիր չկա, բայց մամուլն ու հասարակությունը ձեռք-ձեռքի տված այս օրերին խուճապ են ստեղծել ու հսկա հերթեր ստացել։ Նույն ժամանակ Հայաստանում ինֆլյացիան բարձր է սովորական մակարդակից։ Մենք՝ որպես հասարակություն, որպես մամուլի միջոցներ կամ ազդեցություն ունեցող հանրային ու քաղաքական գործիչներ, կարող ենք երկու բան անել.
1. կա՛մ մեծ աղմուկ բարձրացել, որ գներն աճում են և անխուսափելիորեն ստանալ տրամաբանականից ավել գնաճ,
2. կա՛մ ընկալել ինչու է բարձր գնաճն ու սպասել, մինչև իջնի, ինչը կանխատեսումներով կլինի մի քանի ամսից սկսած։
Ինֆլյացիան կամ գնաճը վատ բան է. թշնամի է։ Այն վնասում է թե՛ ողջ տնտեսությանը, թե՛ յուրաքանչյուր ընտանիքին։ Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է վերոնշյալ երկու կետերից առաջինը, ապա անխուսաելիորեն վնասում է իրեն ու իր ընտանիքին, իսկ թե ինչ է շահում՝ խիստ հարաբերական է։ Առողջ տրամաբանությունն ընտրում է երկրորդ կետը։ Ու այդ ընտրության մեջ, բացի դրա լոգիկ լինելուց, մի էլեմենտ էլ կա. գնաճը Հայաստանում կառավարում է Կենտրոնական բանկը, իսկ այն տարիներ շարունակ ակնառու ապացուցել է, որ հազվագյուտ ուժեղ ու պրոֆեսիոնալ կառույց է ու արժանի է, որ իրեն վստահեն բոլորը։
Համառոտագիրը մշակվել է 2021թ. սեպտեմբերի 10-ին կայացած' «ՀՀ ԿԲ դրամավարկային և ֆինանսական կայունությանը միտված քաղաքականությունների առաջնահերթությունները» խորագրով առանց հղումների իրավունքի քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ և քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:Միջոցառումն իրականացվել է «Աջակցություն դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարությանը» ծրագրի շրջանակներում։
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։