- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԶՄԿ), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր կանոնադրական նպատակների իրացման համար ծավալում է օրենքով և իրավական այլ ակտերով չարգելված գործունեություն, գործընկեր կազմակերպությունների հետ կնքված նվիրատվության (դրամաշնորհի) կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների ներգրավմամբ։
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան առանձին ծրագրերի ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով ՄԶՄԿ-ն կազմակերպում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ։
Սույնով հրավիրում ենք ՀՀ-ում գրանցված մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններին (իրավաբանական անձանց) ներկայացնելու հետաքրքրության հայտ ՄԶՄԿ կողմից առանձին ծրագրերի շրջանակներում իրականացված գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով։ Յուրաքանչյուր հաշվետու տարվա գործունեության աուդիտը պետք է մեկնարկի հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվար ամսին, իսկ աուդիտի հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է նույն տարվա ապրիլի 30-ը։
Աուդիտի նպատակն է հավաստել իրականացված ֆինանսական գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, երրորդ կողմի հետ կնքված պայմանագրին, ՄԶՄԿ ներքին ընթացակարգերին և ծրագրերի ֆինանսական կառավարման միջազգային լավագույն չափանիշներին։
Ֆինանսական հաշվետվության հիմնական հոդվածներն են՝ աշխատավարձ, տարածքի վարձակալություն, ծրագրային գործողությունների կազմակերպման և իրականացման համար փոքրարժեք ծառայությունների գնում։
Հետաքրքրության հայտը պետք է պարունակի.
1. Աուդիտորական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անվանումը և գտնվելու վայրի հասցեն,
2. Կազմակերպության լիազորված անձի անունը և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ հասցե և այլն),
3. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,
4. Կազմակերպության ՀՎՀՀ-ն, և բանկային տվյալները,
5. Կազմակերպության վերջին 3 տարիների ընթացքում մասնագիտական գործունեության հակիրճ նկարագրությունը (մինչև 2 էջի շրջանակներում),
6. Ծառայության սակագները՝ կախված շրջանառության ծավալից (օրինակ՝ 5,0 - 10,0 մլն՝ X դրամ, 11,0 - 25,0 մլն XX դրամ, 25,0 - 50,0 մլն XXX դրամ )։
Հետաքրքրության հայտը անհրաժեշտ է ներկայացնել Կազմակերպության պաշտոնական ձևաթղթով ուղեկցող գրությամբ՝ ստորագրված Կազմակերպության լիազոր անձի կողմից։ Պաշտոնական ձևաթղթի բացակայության դեպքում դնել կազմակերպության կնիքը։
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով հետևյալ հասցեով՝ [email protected] , կամ փոստով՝ ք. Երևան, Սայաթ Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, բիզնես հարկ, 19 սենյակ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի 15-ը։
Նախապատվություն կտրվի այն հայտին, որում առաջարկված սակագներն ու հետազոտական աշխատանքների իրականացման վերջին երեք տարիների փորձի նկարագրությանը մրցույթային հանձնաժողովի անդամների գնահատականի հանրագումարը կլինի լավագույնը: Հայտերի ընդհանուր գնահատականի մեջ ոչ գնային և գնային առաջարկների հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 30% և 70%:
Մրցույթում հաղթած կազմակերպության հետ կկնքվի աուդիտի ծառայություններ մատուցելու պայմանագիր։
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
Հեռ՝ 010 - 58-26-38
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: