- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ք. Երևան 25 հուլիսի 2022թ.
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ), որը գործունեություն է իրականացնում ՀՀ ողջ տարածքում, նախատեսում է 2022-2027 թվականների ընթացքում գնել տաքսիով ուղևորափոխադրման ծառայություններ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում:
Սույնով հրավիրում ենք «Տաքսի» ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ:
Խնդրում ենք գնային առաջարկի մեջ նշել՝
1. Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հասցեն,
2. Կազմակերպությունն ԱՀՀ վճարող է թե ոչ,
3. «Ստանդարտ» տեսակի 4 ուղևորի համար նախատեսված փոխադրամիջոցով մեկ կիլոմետր վազքի գինը՝
a. Երևան քաղաքում,
b. Երևանից դուրս ուղղություններով,
4. Սպասելավճար, եթե կիրառելի է,
5. Մինիմալ վճարը, եթե կիրառելի է՝ նշելով, թե քանի կմ-ից է սկսում հաշվարկվել այն,
6. Յուրաքանչյուր ամսվա մատուցված ծառայությունների դիմաց ամսվա վերջում դուրս գրված հաշվի հիման վրա բանկային փոխանցմամբ վճարելու հնարավորությունը։
Գնային առաջարկը պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորված անձի կողմից։
Ամենացածր գնային առաջարկ ներկայացրած կազմակերպության հետ կվարվեն բանակցություններ, և, հաշվի առնելով ավտոպարկի ծավալն ու թարմությունը, կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ մինչև 5 տարի տևողությամբ:
Սույն հայտարարության պահանջներին չբավարարող հայտերը ենթակա են մերժման առանց առաջարկը քննելու:
Հրավիրում ենք հետաքրքրված կազմակերպություններին մինչև 2022թ. օգոստոսի 15-ը ներկայացնելու իրենց գնային առաջարկները էլեկտրոնային փոստով՝ [email protected], կամ Սայաթ Նովա 19, «Անի Պլազա» հյուրանոց, բիզնես հարկ, սենյակ 16, հեռ՝ +374 582638։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: