- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2022-2027
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը 2022թ. հունիսից միացել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին, որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են նաև ՄԶՄԿ-ն, Սիվիտաս Հայաստանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է․
1) ֆորմալ կրթության միջոցով աշակերտների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավումը․
2) երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավումը:
Ֆորմալ քաղաքացիական կրթության բարեփոխումների և երիտասարդների ոչ ֆորմալ ներգրավման միջոցով ծրագիրը կընդլայնի որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև նրանց հնարավորությունները՝ ներգրավվելու կառավարման գործընթացներում: Այս ամենը կնպաստի երիտասարդների քաղաքացիական մասնակցությանը միտված համակարգային փոփոխությունների իրականացմանը:
Ծրագիրը մինչև 2026 թվականը կապահովի Հայաստանում երիտասարդների կրթության և քաղաքացիական ներգրավվածության ամուր, ներառական և նորարարական էկոհամակարգ՝ կարողությունների զարգացման, ուսուցման, վերապատրաստման, ներդրումների և համագործակցության ցանցերի ստեղծման նորարարական մոդելի միջոցով:
Ծրագիրը կաշխատի Հայաստանի դպրոցների, համալսարանների, համայնքների, կառավարության, մարզային և տեղական իշխանությունների հետ՝ բարելավելու դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու շրջանակը՝ որպես երիտասարդների գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի վրա դրականորեն ազդելու միջոց։
Ծրագրի հինգ տարիների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության համապարփակ գնահատում, մշակել որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության մոնիտորինգի մեթոդաբանություն և գործիքներ, ոլորտային քաղաքականության մշակմամբ հետաքրքրված երիտասարդների համար կազմակերպել ամառային դպրոցներ, ամենամյա երիտասարդական ցուցահանդեսներ կազմակերպել 2023-2025թթ․, մարզերում ու Երևանում անցակցնել համայնքային քննարկումներ՝ երիտասարդության դերն ու ներգրավվածությունն իրենց համայնքներում քննարկելու համար, ինչպես նաև ՔՀԿ-ների համար կազմակերպել «Երիտասարդների դրական զարգացման հայեցակարգի» վրա հիմնված դասընթացներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: