ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Ամառային դպրոցի կազմակերպման և հյուրանոցային ծառայությունների մատուցման Գնային առաջարկի ներկայացման ՀՐԱՎԵՐ

02.05.2023

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում, 2023-2025թթ. նախատեսում է կազմակերպել ամառային դպրոցներ (յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, հինգ օր տևողությամբ) ՀՀ մարզերում և Երևանում բնակվող երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են նաև ՄԶՄԿ-ն, Սիվիտաս Հայաստանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Առաջին ամառային դպրոցը նախատեսվում է կազմակերպել 2023թ. հունիսի 26-ից 30-ը։ Միջոցառման տևողությունն է 5 օր (4 գիշեր)։ Դասընթացը մեկնարկելու է ժամը 10։00-ին և տևելու է մինչև 18։00-ն։ Ամառային դպրոցին ակնկալվում է 18 հոգու մասնակցություն։ Մասնակիցներից 10 հոգուն անհրաժեշտ է ապահովել գիշերակացով։

Սույնով հրավիրում ենք հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններին մինչև ս/թ մայիսի 15-ը  ներկայացնել գնային առաջարկ՝ միջոցառումը կազմակերպելու և հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ։

Խնդրում ենք գնային առաջարկի մեջ նշել.

1.     Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հասցեն,

2.    Կազմակերպությունն ԱՀՀ վճարող է թե ոչ,

3.    Հետևյալ ծառայությունների մատուցման գնային առաջարկը ՝

Ծառայության տեսակը

Միավորի գինը՝

առանց ԱԱՀ

Single սենյակ (10 սենյակ)

.... դր՝ մեկ օրվա համար

Twin սենյակ (2 առանձին մահճակալով)

.... դր՝ մեկ օրվա համար

Սրահ դասընթացի կազմակերպման համար

(խնդրում ենք նշել սրահի տարողությունը և սրահի հետ տրամադրվող տեխնիկական միջոցները, օրինակ՝ պրոյեկտոր, միկրոֆոններ, ֆլիպչարթ, ջուր, գրենական պիտույքներ)

.... դր՝ մեկ օրվա համար

Սնունդ.

 

1. Նախաճաշ (եթե ներառված չէ սենյակի գնում)

.... դր՝ մեկ անձի համար

2. Ճաշ (18 հոգու համար)

.... դր՝ մեկ անձի համար

3. Ընթրիք (10 հոգու համար)

.... դր՝ մեկ անձի համար

4. Սուրճի ընդմիջում (18 հոգու համար )

.... դր՝ մեկ անձի համար

Գնային առաջարկը պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորված անձի կողմից։

Տեղեկացնում ենք, որ ծրագիրը ազատված է ԱԱՀ վճարելու պարտավորությունից։

Ամենացածր գնային առաջարկ ներկայացրած կազմակերպության հետ կվարվեն բանակցություններ և կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ բոլոր միջոցառումները կազմակերպելու նպատակով:

Սույն հայտարարության պահանջներին չբավարարող հայտերը ենթակա են մերժման առանց առաջարկը քննելու:

Գնային առաջարկը կարող եք ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected], կամ առձեռն՝ Սայաթ Նովա 19, «Անի Պլազա» հյուրանոց, բիզնես հարկ, սենյակ 18, հեռ՝ +374 582638։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։