- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում, 2023թ. հունիսի 26-30-ը Երևանում կազմակերպում է «Երիտասարդության ուժը' երիտասարդական քաղաքականության մեջ» ամառային դպրոց: Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:
Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
«Երիտասարդության ուժը՝ երիտասարդական քաղաքականության մեջ» ամառային դպրոցը հնարավորություն է հայաստանյան երիտասարդ հետազոտողների և ակտիվիստների համար զարգացնելու քաղաքականության վերլուծության և լուծումներն առաջ տանելու հմտություններ, առաջ քաշելու նոր գաղափարներ, համագործակցելու հասակակիցների հետ և ավելի լավ հասկանալու, թե ինչպիսին կարող է լինել քաղաքականության ոլորտի կարիերան:
Ամառային դպրոցի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ հետազոտողներին և ակտիվիստներին.
- զարգացնել հանրային քաղաքականության վերլուծության, լուծումների առաջադրման և ջատագովության հմտություններ․
- առաջադրել հետազոտության նոր գաղափարներ, հարցադրումներ, վարկածներ․
- համագործակցել հասակակիցների հետ և ընդլայնել գործընկերային ցանցը․
- ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել հանրային քաղաքականության հետազոտողի կամ մասնագետի կարիերան․
- ունենալ մենթոր և ընտրած թեմայով հետազոտություն իրականացնելիս ստանալ շարունակական աջակցություն.
- ստեղծել երիտասարդ հետազոտողների ցանց:
Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները պետք է ավարտեն ընտրված թեմայով ուսումնասիրությունը և գրեն քաղաքականության փաստաթուղթ: Այս փուլում՝ սեպտեմբերից դեկտեմբեր, մասնակիցներին կտրամադրվի շարունակական մենթորինգի հնարավորություն, իսկ լավագույն աշխատանքները կներկայացվեն տարբեր հարթակներում՝ կայքեր, հեռուստատեսություն, ռադիո և սոցիալական հարթակներ:
Մարզերից մասնակիցների տրանսպորտային, սնվելու և գիշերակացի ծախսերը կհոգա կազմակերպիչը։
Լիարժեք մասնակցության դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական։
Մենք փնտրում ենք ստորև նշված ոլորտներին առնչվող նոր գաղափարներ, օրինակ․
1․ Քաղաքացիական կրթություն
ա. երիտասարդների շրջանում քաղաքացիական ներգրավվածությունը բարձրացնելու համար՝ դպրոցներում և համայնքներում ընտրողների կրթության ծրագրերի մշակում.
բ. բազմազանությունը, արդարությունը և ներառումը քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրերում ռազմավարությունների բարելավում.
գ. քաղաքացիական գործընթացներին երիտասարդների մասնակցության խոչընդոտների բացահայտում և երիտասարդների ներգրավվածությունը մեծացնելու ռազմավարության մշակում:
2. Թվային կառավարում
ա․ Թվային գաղտնիություն և անվտանգություն. Այս ենթաթեման կարող է ներառել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տվյալների գաղտնիությունը, առցանց ինքնության գողությունը, կիբերհարձակումը և անվտանգ առցանց գործելակերպը:
բ․ Թվային ներառում և հասանելիություն. Այս ենթաթեմայի շրջանակներում կարելի է ուսումնասիրել թվային անջրպետը կամրջելու ուղիները և առաջարկել եղանակներ, որոնք կապահովեն հաջողության հասնելու համար այսօր անհրաժեշտ թվային ռեսուրսների հասանելիությունը բոլոր երիտասարդների համար:
գ․ Թվային քաղաքացիություն և ներգրավվածություն. Այս ենթաթեման կարող է ընդգրկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են առցանց ակտիվությունը, թվային գրագիտությունը և պատասխանատու առցանց վարքագիծը, ինչպես նաև ուսումնասիրել, թե երիտասարդներն ինչպես կարող են դառնալ ավելի ներգրավված և գրագետ քաղաքացիներ թվային դարաշրջանում:
3․ Տեղական ինքնակառավարում
ա․ Երիտասարդների կողմից ղեկավարվող համայնքի զարգացման նախաձեռնություններ. Այս ենթաթեմայի շրջանակներում կարելի է ուսումնասիրել երիտասարդներին համայնքի զարգացման նախաձեռնություններում ներգրավելու ուղիները և այնպիսի քաղաքականություն, թե ինչպես աջակցել երիտասարդներին իրենց գաղափարներն իրականացնելու համար: Կարելի է ուսումնասիրել նաև համայնքներում տարիքին համապատասխան և երիտասարդակենտրոն ծառայությունների հասանելիության, ծառայությունները երիտասարդակենտրոն մոտեցումներով համալրելու խնդիրները:
բ․ Երիտասարդների մասնակցային բյուջետավորում. Այս ենթաթեման կարող է ուսումնասիրել, թե ինչպես երիտասարդները կարող են ներգրավվել մասնակցային բյուջետավորման գործընթացում, ներառյալ, թե ինչպես նրանք կարող են բացահայտել և առաջնահերթություն տալ իրենց համայնքներում ֆինանսավորման կարիքներին:
գ․ Երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործում. Այս ենթաթեման կարող է ներառել երիտասարդներին որոշումների կայացմանը ներգրավելու ուղիները, ինչպիսիք են երիտասարդական խորհրդատվական խորհուրդները կամ երիտասարդների և համայնքապետարանի հանդիպումները: Կարելի է ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր ընդլայնել նրանց ներդրումը ռազմավարությունների մշակման և բյուջետավորման գործընթացներում:
Ամառային դպրոցին մասնակցելու համար կարող են դիմել 21-29 տարեկան երիտասարդներ, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
ա․ ունեն հասարակական գիտությունների կամ քաղաքականության հետ կապված որևէ ոլորտում կրթություն և/կամ հասարակական կազմակերպություններում, վերլուծական կենտրոններում աշխատանքի, հետազոտության որոշակի փորձ․
բ. հետաքրքրված են հանրային քաղաքականությամբ, հատկապես հետևյալ ոլորտային քաղաքականություններով. քաղաքացիական կրթություն, թվային կառավարում և տեղական ինքնակառավարում․
գ. ցանկանում են զարգացնել քաղաքականության վերլուծության և ջատագովության իրենց հմտությունները.
դ. պատկերացնում են իրենց մասնագիտական ապագան հանրային քաղաքականության ոլորտում:
Մասնակցության հայտի ներկայացում - Ամառային դպրոցին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2023 թ․ մայիսի 31-ը լրացնել առցանց դիմում:
Մասնակիցների ընտրության գործընթաց - Մասնակիցների ընտրությունը կկատարվի երկու փուլով՝ (ա) դիմումի գնահատում և (բ) դիմումների գնահատման հիման վրա՝ նախնական թեկնածուների հետ հարցազրույց: Հարցազրույցները կկազմակերպվեն առցանց։
Բոլոր դիմորդները վերջնական ընտրության մասին կտեղեկացվեն մինչև հունիսի 10-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 582638 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։