ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում սարքավորումների մատակարարման գնային առաջարկի ներկայացման ՀՐԱՎԵՐ

11.09.2023

11 սեպտեմբերի 2023թ.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) շարունակում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի գործողությունները։ Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Ծրագրի աշխատանքներն ու սահմանված գործաղությունների արդյունավետության բարձրացման նպատակով ՄԶՄԿ-ն նախատեսում է ձեռք բերել համակարգչային և տպագրական սարքավորումներ։ Սարքավորումների տեսակներն ու քանակները և նվազագույն տեխնիկական բնութագրերը ներկայացվում են սույն հրավերի Հավելված 1-ում։

Հրավիրում ենք մատակար ընկերություններին ներկայացնելու գնային առաջարկ։ Գնային առաջարկի նրկայացման վերջնաժամկետն է 2023թ. սեպտեմբերի 25-ը։ Գնային առաջարկը պետք է ուժի մեջ լինի մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը։

Խնդրում ենք գնային առաջարկի մեջ նշել.

1.     Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը,

2.    Կազմակերպության ՀՎՀՀ-ն,

3.    Կազմակերպությունն ԱՀՀ վճարող է թե ոչ,

4.    Կազմակերպության հասցեն և կոնտակտային տվյալները,

5.    Սարքավորումների տեխնիկական պարամետրերը և գինը՝ առանց ԱԱՀ (տես Հավելված 2)։ Տեղեկացնում ենք, որ ծրագիրը ազատված է ԱԱՀ վճարելու պարտավորությունից։

 

Գնային առաջարկը պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորված անձի կողմից։

Տեխնիկական նվազագույն պայմաններին բավարարող սարքավորումների ամենացածր գին առաջարկող ընկերության հետ կվարվեն բանակցություններ և կառաջարկվի կնքել սարքավորումների մատակարարման պայմանագիր։ Առավելությունը կտրվի բրենդային (գործարանային հավաքման) սարքավորումներին։

Սույն հայտարարության պահանջներին չբավարարող հայտերը ենթակա են մերժման առանց առաջարկը քննելու:

Գնային առաջարկը կարող եք ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ [email protected], կամ առձեռն՝ Սայաթ Նովա 19, «Անի Պլազա» հյուրանոց, բիզնես հարկ, սենյակ 18, հեռ՝ +374 582638։

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ


 

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։