- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՕՐ II և III. Օգոստոսի 12-13, 2024, Գավառ ՕՐ I. Մայիսի 17, 2024, Երևան 2024թ. օգոստոսի 12-ին 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների շրջականներում կմեկնարկի «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի Երիտասարդական էքսպո 2024-ի երկրորդ օրը։ Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 13-ին։ Էքսպոյի առաջին օրը մեկնարկել էր մայիսի 17-ին Երևանում։ Էքսպոյի նշանաբանն է «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր»։ Երիտասարդական էքսպո 2024-ի աշխատանքներին կարելի է ծանոթանալ էքսպոյի ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/youthexpo2024/։ Ամենամյա էքսպոյի նպատակն է.
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով։ |
|||||||
Գավառ |
|||||||
Օր II. Օգոստոսի 12 |
|||||||
12:30-13:15 |
Էքսպոյի բացում Էքսպոյի պաշտոնական բացումը տեղի կունենա ՀՀ Կրթության, գիտության, նախարարության և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հովանավորությամբ իրականացվող Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Վայրը՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, Կենտրոնական հրապարակ, շենք 8 |
||||||
13:15-14:15 |
Իրենց հաջողության պատմություններն են ներկայացում երիտասարդները Անի Հովհաննիսյան, Զբոսաշրջության ոլորտի փորձագետ, ՆՈՒՇ սրճարանի համահիմնադիր, Առևտրի միջազգային պալատ - ազգային կոմիտե Հայաստան, Go To Dili-ի Տուրիստական արտադրանքի մշակող Վահան Դիշլանյան, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստատուրայի ուսանող, ներառական կրթության վերապատրաստող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագով Սարգիս Կարապետյան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Embry Tech-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վայրը՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, Կենտրոնական հրապարակ, շենք 8 |
||||||
14:15-15:30 |
Ռիլերի ստեղծման հմտությունների մաստեր կլաս Վարող՝ Աննա Լալայան, Մարքեթինգի մասնագետ Լավագույն ռիլերի մրցույթի վերաբերյալ հայտարարություն Երիտասարդական էքսպո 2024-ը, այնպես ինչպես Երիտասարդական էքսպո 2023-ը, կրկին փորձելու է խթանել երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների ակտիվությունը սոցիալական ցանցերում, որի միջոցով երիտասարդներն ավելի տեղեկացված կլինեն «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի և ամենամյա երիտասարդական էքսպոյի մասին։ Այս նպատակով Էքսպո 2024-ի շրջանակներում հայտարարվում է լավագույն ռիլերի մրցույթ։ Կարճ, դինամիկ և երիտասարդական ողջ էներգետիկան փոխանցող տեսահոլովակներով մասնակիցները կարող են ներկայացնել իրենց գաղափարները և մտահղացումները երիտասարդներին հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ, իրենց հաջողությունները, ինչպես նաև կարծիքներն ու տպավորությունները Գավառում Երիտասարդության միջազգային օրվա մասին՝ «Իմ՝ Երիտասարդության միջազգային օրը» խորագրով։ Վայրը՝ Գավառի Մշակույթի տուն, Կենտրոնական հրապարակ, շենք 3 |
||||||
16:00-18:00 |
Գավառի գանձերի պահապանները. երիտասարդական քվեսթ Քվեստ ՆԻԳՄԱ կազմակերպության հետ Հինգ թիմ՝ յուրաքանչյուրում 6 անդամ, մասնակցելով հետաքրքրաշարժ, խաղարկային և ուսուցողական քվեսթին, կծանոթանան Գավառին, Երիտասարդների դրական զարգացման մոտեցմանը, կներկայացնեն Գավառի երիտասարդներին հուզող խնդիրները և կառաջարկեն իրենց լուծումները։ Վայրը՝ Կենտրոնական հրապարակ |
||||||
Օր III. Օգոստոսի 13 |
|||||||
11:00-13:10 |
Բանավեճ. «Արհեստական բանականությունը սահմանափակում է երիտասարդների ներուժը, ոչ թե նպաստում դրա զարգացմանը» Վարող՝ Արթուր Պապյան, Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր
Վայրը՝ Գավառի Մշակույթի տուն, Կենտրոնական հրապարակ, շենք 3 |
||||||
11:00-13:00 |
Հմտությունների լաբորատորիա ՄԶՄԿ-ն Գավառի երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների համար կկազմակերպի բազմաթիվ շահակիցների ներգրավմամբ մասնակցային քննարկում (Town Hall Meeting) կազմակերպելու, այն վարելու և քննարկման արդյունքների համաժամանակյա ամփոփման «հմտությունների լաբորատորիա»։ Լաբորատորիան կներառի՝ (ա) ներգրավվածության և հաղորդակցության տեսություններ, (բ) հմտությունների գործնական կիրառում, (գ) 16 վարողների և գրառողների ընտրություն և մենթորինգ լաբորատորիային հաջորդող համամայնքային քննարկման ընթացքում։ Վայրը՝ Հանդիսությունների սրահ («Կոմբինատի սրահ») Գրիգոր Լուսավորիչ 25 |
||||||
13:00-14:00 |
Ռիլերի մրցույթի հաղթողների պարգևատրում Կողբի երիտասարդների` «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի շրջանավարտների ելույթը. Երիտասարդները կկատարեն երիտասարդների ներգրավվածության վերաբերհալ իրենց հեղինակած երգը Էքսպոյի փակում Վայրը՝ Գավառի Մշակույթի տուն, Կենտրոնական հրապարակ, շենք 3 |
||||||
14:00-15:00 |
ԸՆԴՄԻՋՈՒՄ |
||||||
16:00-18:00 |
Երիտասարդական համահամայնքային քննարկում Մոտ 100 մասնակիցներ կքննարկեն Գավառ խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման ծրագրեր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել է Գավառի համայնքապետարանի, երիտասարդական ՀԿ-ների և նրանց շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Վայրը՝ Հանդիսությունների սրահ («Կոմբինատի սրահ»),Գրիգոր Լուսավորիչ 25 |
||||||
Երևան |
|||||||
Օր I. Մայիսի 17 |
|||||||
10:00-10:30 |
Էքսպոյի բացում Ողջույնի խոսք՝
|
||||||
10:30-12:00 |
Պանելային քննարկում Ինչպե՞ս ներգրավել երիտասարդներին երիտասարդական ծրագրերում. երիտասարդների ներգրավվածության հնարավորություններն ու խոչընդոտները երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման փուլերում Խոսնակներ՝
Վարող՝ Մարինա Գալստյան, Երևանի պետական համալսարան |
||||||
12:00-13:00 |
Երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման ինկուբատոր Էքսպոյի մասնակից հինգ կազմակերպություններ, որոնք 2023թ. իրականացրել են երիտասարդական ծրագրեր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհներով, ներկայացնում են իրենց ծրագրերը գործընկեր կազմակերպությունների և էքսպոյի այցելուների համար։ Յուրաքանչյուր կազմակերպություն 10 րոպեի ընթացքում կներկայացնի իր կողմից իրականացված ծրագիրը և քաղված դասերը։ |
||||||
13:00-14:00 |
Ընդմիջում |
||||||
14:00-17:30 |
Երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման ինկուբատոր Էքսպոյի մասնակից 14 կազմակերպություններ ներկայացնում են «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում 2024թ. հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացրած իրենց նախագծերը՝ ծրագրի ներկայացուցիչներից և երիտասարդներից կազմված ժյուրիի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների համար։ Յուրաքանչյուր կազմակերպություն 15 րոպեի ընթացքում կներկայացնի իր նախագիծը և կպատասխանի ժյուրիի հարցերին։ |
||||||
16:00-17:30 |
Պանելային քննարկում Երիտասարդների քաղաքացիական ակտիվության դրսևորումները Հայաստանում. Պետական մարմինների, ՔՀԿ-ների և սոցիալական մեդիա հարթակների դերը երիտասարդների քաղաքացիական կրթության և ներգրավվածության գործընթացներում Խոսնակներ՝
Վարող՝ Աշոտ Խուրշուդյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ |
||||||
17:30-18:00 |
Ընդմիջում |
||||||
18:00-19:00 |
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված 2024թ. դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպությունների ներկայացում Օգոստոսի 23-24-ին Գավառում նախատեսվող Երիտասարդական էքսպո 2024-ի հաջորդ փուլերի վերաբերյալ անոնս |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։