- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ցանցը գործում է 2004 թվականից
2004թ. ապրիլին ՄԶՄԿ-ն Վրաստանի, Ադրբեջանի և Հյուսիսային Իռլանդիայի իր գործընկերների հետ հրավիրեց տարածաշրջանային խաղաղության և կայունության ֆորում՝ «Միավորենք ապագան, ապրենք միասին» երիտասարդական ցանցը հիմնելու նպատակով:
Ցանցի ստեղծումը նպատակն է հետապնդում խթանել տարբեր երկրների երիտասարդների միջև հարաբերությունների հաստատատումը: Ցանցը միջոց է հանդիսանում ինքնության ճանաչման, բանակցություններ վարելու, հաղորդակցվելու և այլ հմտությունների ու գիտելիքների փոխանցման, որոնք անհրաժեշտ են փոխըմբռնման և երկխոսություն հաստատելու համար:
Բրիտանական Խորհրդի աջակցությամբ ՄԶՄԿ-ն իր գործընկերների հետ իրականացրել է վերապատրաստում 43 երիտասարդ կանանց և տղամարդկանց համար Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Հյուսիսային Իռլանդիայից, Լիկիանիում (Վրաստան):
Արդյունքում մասնակիցները մշակել են տարբեր ծրագրեր իրենց հետագա գործողությունների և նախաձեռնությունների համար: Վերապատրաստմից հետո նրանք հայտարարել են երիտասարդական ցանցի ստեղծման մասին: Ավելի ուշ՝ 2005թ. հոկտեմբերին Կորիմիլա Կենտրոնում (Հյուսիսային Իռլանդիա), ՄԶՄԿ-ն իր գործընկերների հետ կազմակերպել է ուսուցանողնեների ուսուցում՝ ցանցի 22 անդամների մասնակցությամբ:
ՄԶՄԿ աջակցությամբ և ղեկավարությամբ 2005-2006թթ. ցանցի հայ անդամները Հայաստանում իրականցրել են վերապատրաստման երեք դասընթաց 60 երիտասարդ կանանց և տղամարդկանց համար: Նմանօրինակ վերապատրաստումներ իրականացրել են նաև ցանցի անդամներն իրենց երկրներում: «Միավորենք ապագան, ապրենք միասին» երիտասարդական ցանցը միավորում է ավելի քան 300 երիտասարդների Հարավային Կովկասից և Հյուսիսային Իռլանդիայից, ովքեր ներկայում իրականացնում են համատեղ շրագրեր:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։