Կարողությունների ձևավորում ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների համար

2001-2004

ՄԶՄԿ-ն տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարքում առաջատարներից է, որը ջանքեր է գործադրում ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա հիմնախնդիրները տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական մարտահրավերներն են: 1993թ. ի վեր Թուրքիայի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանային հաղորդակցության ընդհատումը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների չգոյությունը ենթադրում ու թելադրում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված որևէ ջանք պիտի ուղղված լինի երկու երկրների քաղաքացիական հասարակություններին ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների  շրջանակ ուղղակիորեն ներգրավմանը:

Ամերիկյան համալսարանի Համընդհանուր խաղաղության կենտրոնի (Վաշինգտոն) օժանդակությամբ և Նյու-Յորքի Նյու սքուլ համալսարանի Միլանո ինստիտուտի անմիջական մասնակցությամբ 2001թ. հոկտեմբերից 2003թ. օգոստոսը ՄԶՄԿ-ի և Հասարակական խնդիրների հետազոտությունների կենտրոնի (ՀԽՀԿ՝ TOSAM) կողմից իրականացված համատեղ ծրագիրը տարածաշրջանային ինստիտուցիոնալ համագործակցության առաջին նախաձեռնություններից էր:

Ծրագրի շրջանակներում ջանքերի համատեղման, ուղեղային գրոհների կազմակերպման, ուսուցողական նյութերի ու մեթոդաբանության անմիջական փոխանակման միջոցով կողմերին հաջողվել է մշակել միջնորդության, միջմշակութային հաղորդակցության և խնդիրների համատեղ լուծման համագործակցային օրակարգ:

Գործընկերների կողմից ծրագրի առաքելության գիտակցումը, այն է՝ ինստիտուցիոնալ համագործակցություն՝ կարողությունների զարգացման միջոցով, և համախմբվածությունը դրա շուրջ հանդիսացել է նախաձեռնության առանցքային և ուժեղ կողմերից մեկը: Կողմերի միջև հարաբերությունների ձևավորման փուլն արագորեն վերափոխվեց իրական համագործակցության այն բանից հետո, երբ թուրքական գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներն առաջին անգամ այցելեցին Երևան: Հայ գործընկերների հյուրընկալությունը, միմյանց արժեքային համակարգերում առկա շփման եզրերը, բարձր մասնագիտական գիտելիքներն ու արհեստավարժությունը նպաստեցին գործընկերների միջև սառույցի հալվելուն և փոխըմբռնման ձևավորմանը: Վերապատրաստման ընթացքում, արդեն, հարաբերությունները վերջնականապես դարձան համագործակցային:

ՀԽՀԿ-ի և ՄԶՄԿ-ի համագործակցությունը վերելք էր ապրում՝ ավելի ու ավելի մեծ թվով շահառուների ընդգրկելով այդ գործընթացի մեջ: Նրանք մարդիկ էին, որ ներկայացնում էին հարևան հասարակությունների տարբեր շերտերն ու խմբերը և ընկալում էին, որ կարողությունների ձևավորման այս նպատակը կարող է շահեկան լինել իրենց համար: Ծրագիրը քաջալերում էր մասնակիցներին հանդես գալ մասնավոր նախաձեռնություններով և համատեղ ծրագրերով և այսպիսով խթանում էր տարածաշրջանային համագործակցությունը: ՄԶՄԿ-ի և ՀԽՀԿ-ի կողմից մշակված ուսումնական ծրագրով վերապատրաստում անցան շուրջ հարյուր շահառուներ, որոնից քսաներկուսն, այնուհետև, ընտրվեցին մասնակցելու Նյու-Յորքում Միլանո ինստիտուտի կողմից կազմակերպած  վերապատրաստման համատեղ դասընթացներին:

Գործընկերները լավ էին գիտակցում, որ ծրագիրը կմտնի փակուղի, եթե քննարկման առարկա դառնան առկա հակամարտություններն ու անհամաձայնությունները: Փոխարենը, առաջնորդության էության, հետզհետե գլոբալացվող աշխարհում առաջնորդների առջև հառնող մարտահրավերների, բանակցությունների կարևորության, բանակցելու նորարարական մոտեցումների շուրջ մտքերի փոխանակում և երկխոսություն ծավալելը կարող է արգասաբեր միջավայր ձևավորել տարբեր պատճառներով հաղորդակցվելու հնարավորությունից զրկված մարդկանց նոր հմտություններով ու կարողություններով օժտելու կամ նրանց միջև առնվազն տարրական փոխգործակցություն մեկնարկելու համար:

Ծրագրի հաջող իրագործման տեսանկյունից չափազանց կարևոր էր գործընկերների միջև գերազանց հաղորդակցությունը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հաստատված փոխըմբռնումը: ՄԶՄԿ-ն և ՀԽՀԿ-ն ցանկանում էին տեսնել մասնակիցների միջև ճիշտ այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք հաստատվել էին միմյանց միջև: Հիմնախնդիրը թաքցնելու կամ դրանից խուսափելու փոխարեն այն բացահայտելու և վերլուծելու ունակություն, համատեղ ուժերով խնդրին լուծում գտնելու կարողություն, տեղեկություններով կիսվելու և գործընկերոջն օժանդակելու պատրաստակամություն՝ սրանք էին մասնակիցներից ակնկալվող վարքագծի հիմնական դրսևորումները:

Գործընկերների շնորհիվ ծրագրի շահառուները զգալի ձեռքբերումներ ունեցան, որոնք նախևառաջ իրենց արտահայտությունը գտան նրանց միջև գոյություն ունեցող հարաբերությունների և ընկալումների փոփոխության մեջ: Դրան հնարավոր եղավ հասնել կանոնավոր շփումների միջոցով, որոնք թույլ տվեցին մասնակիցներին բացահայտելու հայկական և թուրքական մշակույթների ընդհանրությունները: Ըստ մասնակիցների՝ դրանք շատ ավելին էին, քան նրանք կարող էին պատկերացնել:

Վերապատրաստումների շնորհիվ, առնվազ ութսուն մարդ Արաքս գետի այս ու այն կողմերում դրական կարծիք ձևավորեցին միմյանց վերաբերյալ: Ընկալումների նման փոփոխությունները ձևավորեցին իրական համագործակցության ոգեշունչ մթնոլորտ, սակայն, ֆինանսական միջոցների սղության պատճառով հնարավոր չեղավ ձևավորված հարաբերությունները վերածել համագործակցային ծրագրերի: Այնուհանդերձ, ՀԽՀԿ-ի և ՄԶՄԿ-ի միջև սերտ ինստիտուցիոնալ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:

2003թ. հոկտեմբեր-2004թ. հունվար ամիսներին կրկին Ամերիկյան համալսարանի Համընդհանուր խաղաղության կենտրոնի աջակցությամբ ՄԶՄԿ-ն և ՀԽՀԿ-ն փորձ արեցին վերականգնել և նոր թափ հաղորդել հայ և թուրք գործարարների միջև նախկինում ձևավորված համագործակցությանը: Տեղի ունեցած երկու հանդիպումներին ՄԶՄԿ-ի հրավերով մասնակցեցին ավելի քան քառասուն գործարարներ Շիրակի և Լոռու մարզերից: Ավելի ուշ՝ 2003թ. դեկտեմբերին, գործընկերները Ստամբուլում կազմակերպեցին տարածաշրջանային գործարար հանդիպում, որը նպատակ էր հետապնդում քննարկել հայ և թուրք գործարարների համագործակցության ձեռքբերումները և մշակել նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող էին ստանալ Համընդհանուր խաղաղության կենտրոնի աջակցությունը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։