ԳՈՐԾԻՔՆԵՐ // 

Օժանդակություն Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին

2002-2008

Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) բարեփոխումների օրակարգը նպատակ է հետապնդում բարելավել ֆինանսական կարգապահությունն ու ռեսուրսների բաշխման և օգտագործման արդյունավետությունը: Այդ նպատակն ամրագրված է ՀՀ Կառավարության հիմնական ծրագրային փաստաթղթերում, օրինակ՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ): Կառավարության բարեփոխումների օրակարգը ներառում է հանրային ֆինանսների կառավարման համակարգը, այդ թվում՝ ՄԺԾԾ-ն և ծրագրային բյուջետավորման, գանձապետական, ներքին և արտաքին աուդիտի, հաշվապահական համակարգերի բարեփոխումները և այլն: Այդ բարեփոխումները չեն կարող դիտարկվել առանձին-առանձին, քանզի հանդիսանում են ՀՖԿ համակարգում ինքնուրույն, սակայն ներշաղկապված գործընթացներ, որոնց հիմնական տարրերից են ազգային և ոլորտային քաղաքականության վերանայումն ու կատարելագործումը, ռազմավարական բյուջետավորումը (քաղաքականություն-բյուջե փոխկապակցվածություն, ընդհանուր պաշարներ, առավելագույն շեմի սահմանում), բյուջեի նախագծումը, ռեսուրսների կառավարումը, ներքին հսկողությունը, ներքին աուդիտն ու մոնիթորինգը, հաշվապահություն ու հաշվետվությունը, արտաքին աուդիտն ու  հաշվետվողականությունը: Բարեփոխումների արդյունավետությունն այս համակարգում պայմանավորված է պահանջված նախաձեռնությունների իրականացմամբ և նշված գործընթացների ու բարեփոխումների միջև կապի հաստատմամբ:

ՄԶՄԿ-ն հայաստանյան այն հիմնական ինստիտուտներից մեկն է, որ 2002թ. ի վեր ոչ միայն բարձրաձայնում է հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին, այլև քաղաքական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների գործընթացին: ՄԶՄԿ ջանքերով 2002-2008թթ. ընթացքում վերոհիշյալ բարեփոխումների մեջ են ներգրավվել ՀՖԿ համակարգի բոլոր կարևորագույն տարրերը:

Լոնդոնյան «Աթոս ՔիՓիԷմՋի քոնսալթինգ» կազմակերպության հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի (ՄԶԴ) ֆինանսավորմամբ, ՄԶՄԿ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը՝ բարելավելու Հայաստանում հանրային ծախսերի արդյունավետությունը՝ հաշվի առնելով  սոցիալական առաջնահերթությունները: 2002-2005թթ. ծրագրի շրջանակներում հանրային ծախսերի պլանավորման և կառավարման ոլորտում գործընկերները օժանդակել են ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարողությունների  հզորացմանը, ինչպես նաև բարելավել են ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության՝ քաղաքականության ընտրության հետ կապված ծախքերն և առաջնայնությունները վերլուծելու և մասնագիտական գնահատականներ տալու միջոցով բյուջեի միջնաժամկետ պլանավորման գործընթացում ներգրավվելու ունակությունները:

Ձևավորելով փորձառու մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ գործընկերներն օժանդակել են կառավարության ինստիտուցիոնալ և տեխնիկական ունակությունների զարգացմանը չորս հիմնական ուղղություններով: Քաղաքականության ձևավորման և ռազմավարական բյուջետավորման ոլորտում գործընկերները, փորձարկման նպատակով ընտրված ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության հետ համագործակցությամբ, սևեռվել էին իրատեսական և հետևողական  քաղաքականության մշակման անհրաժեշտության վրա: Բյուջեի նախագծման գործընթացում գործընկերները կենտրոնացել էին ռեսուրսների վերաբաշխման գործընթացները շտկելու ու կարգավորելու վրա: Ռեսուրսների կառավարման ոլորտում գործընկերների ուշադրության առարկան տեխնիկական հնարավորությունների և եկամուտների կանխատեսման ունակությունների հզորացումն էր: Ծրագրի շրջանակներում գործընկերները աջակցություն են ցուցաբերել նաև բյուջեի կատարման և վերահսկողության գործընթացներին:

Հիմնվելով փորձնական ծրագրի ձեռքբերումների վրա՝ իր գործընկերոջ՝ բրիտանական «Աթոս քոնսալթինգ» կազմակերպության  հետ համագործակցությամբ ՄԶՄԿ-ն կառավարությանը օժանդակություն է ցուցաբերել հանրային ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես՝ Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրով սահմանված պետական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակներում: ՄԶԴ ֆինանսական օժանդակությամբ գործընկերները աջակցել են ՀՀ Կառավարությանը՝ մեկնարկելու ՀՖԿ բարեփոխումների բաղկացուցիչներից մեկը՝ ծրագրային բյուջետավորումը` 2005-2008թթ. անցում կատարելու նոր՝ արդյունքներին նպատակաուղղված բյուջետային համակարգի:  ՄԶԴ օժանդակությամբ իրականացված այս ծրագրի միջոցով գործընկերներին հաջողվել է բարելավել ՀՀ կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) ազդեցությունն ու արդյունավետությունը, հզորացնել բյուջետային գործակալությունների կարողությունները և բարձրացնել հանրային ծախսերի արդյունավետությունը: Բյուջետային գործակալությունների մոտ զարգացվել են ծրագրային բյուջետավորում իրականացնելու և միջնաժամկետ ծախսերի ծրագրեր մշակելու ունակությունները, ինչի շնորհիվ բարելավել է ԱՀՌԾ, ՄԺԾԾ և տարեկան բյուջետավարման գործընթացների փոխկապակցվածությունը: Ծրագիրն օժանդակել է նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (ՀՀ ԱՍՀՆ) իրականացնելու հանրային ծախսերի պլանավորում՝ հիմնվելով քաղաքական առաջնահերթությունների և ծախսային արդյունավետության վրա: ՄԶՄԿ-ն, իր փորձագիտական կուռ թիմի ուժերով տրամադրել է փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն և ղեկավարել է աշխատանքային խմբերի գործունեությունը:

Համաշխարհային բանկի օժանդակությամբ, Միացյալ  ֆինանսական ծառայությունների հետ համագործակցությամբ 2007թ. ՄԶՄԿ-ն կառավարության ՀՖԿ բարեփոխումների շրջանակներում մշակել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) մոնիտորինգի համակարգի իրավական կարգավորման փաթեթը՝ նպաստելով Հայաստանում ֆիդուցիար պարտականությունների համակարգի բարելավմանը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։