Աջակցություն միգրացիոն քաղաքականության մշակմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը

2007-2009

ՄԶՄԿ-ն ԵՄ ֆինանսական օժանդակությամբ և Բրիտանական խորհրդի ու ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ էական ներդրում է ունեցել Հայաստանում միգրացիոն կառավարման քաղաքականության մշակման և համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում: «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքա­կանության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում գործընկերների համագործակցությունը ծավալվել է միմյանց փոխլրացնող երեք ուղղություններով. քաղաքական երկխոսության կայացում, հանրային իրազեկության բարձրացում և վերադարձողներին վերաինտեգրման օժանդակություն:

Գաղտնիք չէ, որ միգրացիոն ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն  ու համակարգումը 2000-2009թթ. բավական թույլ է եղել: Միգրացիայի կառավարման հստակ և համակարգված ազգային քաղաքականության բացակայության պայմաններում համակարգում գերակայում էին երբեմն միմյանց հակասող գերատեսչական շահերը: Այս իրավիճակը զգալիորեն խոչընդոտում էր ծրագրի իրականացմանը սկզբնական փուլում: Հետևաբար, առաջին մարտահրավերը, որին գործընկերները բախվեցին, քաղաքական երկխոսության կառուցողական և արդյունավետ միջավայրի ստեղծումն էր: Նման միջավայրի գոյությունը միգրացիոն կառավարման քաղաքականության բարեփոխման շուրջ երկխոսություն կայացնելու պարտադիր պայմանն է: Ուստի ծրագրի գործընկերների շոշափելի ձեռքբերումներից մեկը միգրացիայի կառավարման գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջև առկա քաղաքական բանավեճի փոխակերպումն էր քաղաքական երկխոսության, որի արդյունքում գերատեսչական շահերը դարձան փոխլրացնող և քաղաքականություն մշակողները սկսեցին համագործակցել:

Համագործակցային նման միջավայրի օգտակարությունը շոշափելի է դարձել միգրացիայի կառավարման ոլորտի հիմնական քաղաքական փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում: «ՀՀ միգրացիայի պետական կառավարման 2010-2014թթ. ռազմավարության հայեցակարգի» նախագծի մշակման ընթացքում ՄԶՄԿ կողմից ձևավորված աշխատանքային խումբը մշտապես համագործակցել է շահառու մարմինների ու կազմակերպությունների հետ: Նախագիծը լրամշակվել է կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և զարգացման գործընկերների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների ընթացքում: ՄԶՄԿ աշխատանքային թիմի կողմից հղկվել և համաձայնեցվել են ՀՀ միգրացիայի կառավարման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնք համապատասխանեցվել են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, տարբեր ոլորտներում ազգային գերակա քաղաքականություններին ու ռազմավարական փաստաթղթերին: Ազգային միջնաժամկետ քաղաքականության հիմքում դրվել է եվրոպական համայնքին Հայաստանի ինտեգրվելու տեսլականը: Հայեցակարգի խնդիրները, գործիքներն ու ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով հանրապետության իշխանությունների կողմից որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունը:

ՄԶՄԿ աշխատանքային թիմի կողմից, թերևս առաջին անգամ, ընդգրկուն գնահատական է տրվել Հայաստանում վերջին տասնամյակներում տեղի ունեցած միգրացիոն գործընթացներին, ամփոփվել են այս բնագավառում իրականացված պետական քաղաքականության արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են միգրացիայի կառավարման բնագավառում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: ՄԶՄԿ աշխատանքային խմբի կողմից մշակվել են առաջարկներ միգրացիոն քաղաքականության շրջանակներում ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ,  ներկայացվել են միգրացիայի ոլորտում ինֆորմացիայի կառավարման բարելավման հիմնական խնդիրներն ու միջոցները: Փաստաթղթի նախագծում ՄԶՄԿ փորձագետների կողմից, միջնաժամկետ կտրվածքով, մանրամասնորեն շարադրվել են միգրացիայի կառավարման ոլորտում առկա քաղաքական մարտահրավերները, քաղաքականության նպատակներն ու հիմնական միջոցները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակները: Փաստաթղթի նախագիծը հանձնվել է ՀՀ Անվտանգության խորհրդին կից ստեղծված միգրացիոն բարեփոխումների հարցերով աշխատանքային խմբին:

Քաղաքականության և ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված քաղաքական երկխոսությունը խթանելու և ազգային օրակարգ ձևավորելու նպատակով մեծապես կիրառվել են  ՄԶՄԿ հիմնական գործիքները՝ քաղաքականություն մշակողների հետ առանց հղումների իրավունքի քննարկումները և քաղաքականության մասին առաջարկ-համառոտագրերը, որոնք վայելում են քաղաքական ու հասարակական առաջնորդների համակրանքը: ՄԶՄԿ կազմակերպել է ավելի քան 15 առանց հղումների իրավունքի քննարկումներ և հրապարակել միգրացիոն խնդիրների վերաբերյալ շուրջ 15 համառոտագրեր:

Ծրագրի գործընկերների հիմնական ձեռքբերումներից մյուսը միգրացիայի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխության նախաձեռնումն էր: 2009թ. աշնանը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կազմում ստեղծվել է միգրացիոն պետական ծառայություն, որն, ի տարբերություն նախկին Միգրացիոն գործակալության, օժտված է այս ոլորտում գործելու և պետական քաղաքականությունը համակարգելու ընդլայնված լիազորություններով:

Քաղաքականության մշակման հարցում իշխանություններին և շահագրգիռ այլ կառույցներին օժանդակելուն զուգահեռ ՄԶՄԿ կողմից ստեղծվել է Հայաստան վերադարձողներին վերաինտեգրման օժանդակություն տրամադրելու նոր հնարավորություն: Միգրանտների շրջանում մշտապես առկա է տեղեկությունների զգալի պակաս իրենց հնարավոր վերադարձին առնչվող հիմնական հարցերի վերաբերյալ: Արտերկրում բնակվող հայ միգրանտները մեծապես անտեղյակ են իրենց անվավեր կամ կորած փաստաթղթերի տրամադրման, փոխարինման և գրանցման ընթացակարգերի, զբաղվածության ապահովման և ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների, սոցիալական ապահովության և կենսաթոշակային ապահովագրության, առողջապահական և կրթական ծառայությունների, պարտադիր զինվորական ծառայության հետ կապված իրենց իրավունքների ու պարտականությունների, խնդիրներին լուծում ստանալու ընթացակարգերի մասին: Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում ՀՀ պետական մարմիններից, հյուպատոսական հիմնարկներից և դիվանագիտական ներկայացուցչություններից տեղեկություններ ստանալու համար ՀՀ քաղաքացիները ստիպված են անձամբ այցելել այդ մարմիններ: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները դժկամորեն են օգտվում այդ ծառայություններից, երբեմն էլ միջոցների սղության պատճառով այցելելը դառնում է անհնար:

ՄԶՄԿ-ն նպատակ էր դրել ապահովել ՀՀ ՏԿՆ Միգրացիոն գործակալությանը Հայաստանից արտագաղթածներին ինտերնետային կայքի և հեռախոսային ՛՛թեժ գծի՛՛ միջոցով ծառայություններ մատուցելու հնարավորությամբ: Ուստի ՀՀ ՏԿՆ Միգրացիոն գործակալությունում հիմնվել է Միգրանտներին աջակցության կենտրոնը, որը սպասարկելու համար առանձնացվեցին ՀՀ ՏԿՆ ՄԳ 5 աշխատակիցներ: Քաղաքացիներին վերադարձի մասին տեղեկություններ տրամադրելու, յուրաքանչյուր քաղաքացուն անհրաժեշտ ծառայություններ առաջարկելու, պետական մարմիններին անձնական խնդիրներով ու հարցերով դիմելու և պատասխաններ ստանալու նպատակով ՄԶՄԿ կողմից մշակվել և գործարկվել է եռալեզու «Տունդարձ»  ինտերնետային կայքը, որն արժանացել է 2008թ. Էլեկտրոնային բովանդակության համահայկական 3-րդ մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին և ճանաչվել է լավագույնը «Էլեկտրոնային կառավարում» անվանակարգում:

Քաղաքացիների և պետական մարմինների միջև հաղորդակցության միջոց ծառայող, բնույթով նորարարական այս կենտրոնի միջոցով ՄԶՄԿ-ին ու իր գործընկերներին հաջողվել է զգալիորեն ընդլայնել և բարելավել արտերկրում հայ միգրանտներին տրամադրվող հանրային ծառայությունների որակը: Քաղաքացիների արձագանքները վկայում են, որ համակարգը մեծապես նպաստել է պետական մարմինների և քաղաքացիների միջև վստահության ձևավորմանը: Կայքի այցելուներն ընդունում են, որ իրենց կարիքները արձագանք են գտնում և իրավունքները պաշտպանվում են, իսկ պետական մարմինները զգում են, որ իրենց մատուցած ծառայությունները պահանջված են և գնահատվում են քաղաքացիների կողմից: Ներդրված համակարգը խթանել է միջգերատեսչական համագործակցությունը միգրանտներին ծառայություններ մատուցելու շրջանակներում: Եվ վերջապես, ՄԶՄԿ նախաձեռնության արդյունքում ՀՀ կառավարման համակարգում ձևավորվել են նոր կարողություններ, որոնք կշարունակեն զարգանալ և ծառայել ՀՀ քաղաքացիներին՝ ֆինանսավորվելով պետական բյուջեի միջոցներից:

«Տունդարձ»  ինտերնետային  կայքի մշակման ընթացքում ՄԶՄԿ կողմից ներդրվել են մի շարք նորարարական տեխնիկական լուծումներ, այդ թվում՝ աշխարհի որևէ կետից առանց հավելյալ ծրագրային ապահովման կայքում հայերեն և ռուսերեն տեքստի մուտքագրման հնարավորություն:

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն ու իր գործընկերները լրատվական քարոզարշավների միջոցով բարձրացրել են հասարակության տեղեկացվածությունը միգրացիոն գործընթացների և տարաբնույթ խնդիրների, մասնավորապես՝ անկանոն միգրացիայի և դրա հետևանքների, ինչպես նաև արտերկրում  բնակություն հաստատելու և վերադարձի մասին: Այստեղ, թերևս, կարևորն այն մոտեցումն էր, որ որդեգրվել էր ծրագրի գործողությունները թիրախ խմբերին՝ արտերկրում բնակվող միգրանտներին, Հայաստանում գտնվող նրանց ընտանիքներին, արտագաղթելու և ներգաղթելու նպատակ ունեցողներին   հասցեագրելու նպատակով: Որպես ազդեցության ուղղակի և անուղղակի գործիք՝ ընտրվել էր փաստավավերագրական ֆիլմերի և հեռուստաբանավեճերի ձևաչափը: Հայաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում նկարահանված 20-25ր. տևողությամբ տասնմեկ ֆիլմերում ներկայացվում են իրական մարդկանց ճակատագրերը, նրանց ձեռքբերումներն ու խնդիրները, դժվարություններն ու զգացմունքները, ակնկալիքներն ու քաղած դասերն իրենց իսկ շուրթերով: Ապաստան հայցողների ճամբարներից ու տարիներ առաջ հայրենիքը լքած միգրանտներից մինչև գաղթականի ընտանիքում ծնված և օտար երկրում 17-ը բոլորած երիտասարդների ու գոյատևելու մշտական պայքարի մասին պատմող «Տունդարձ» փաստավավերագրական ֆիլմաշարը արտագաղթի հետևանքների, հնարավորությունների ու կորուստների մասին խորհելու նոր հնարավորություն է տալիս հայ մարդուն ու ստիպում մեկ անգամ ևս ծանրութեթև անել մտադրությունը՝ նախքան ընտրություն կատարելը: Հաջողությամբ պսակված ՄԶՄԿ փորձը նոր հնարավորություն է բացել զարգացման հիմնախնդիրները փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմերի միջոցով հասցեագրելու տեսանկյունից:

Ծրագրի շրջանակներում ծրագրի գործընկերների կողմից ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ պատրաստված և հեռարձակված 12 հեռուստաբանավեճերի ու հեռուստաքննարկումների շրջանակներում հասարակությանը ներկայացվեցին միգրացիոն խնդիրների՝ քաղաքականության, ընթացակարգերի և հիմնախնդիրների շուրջ փորձագետների, քաղաքական գործիչների, պետական ծառայողների ու իրենց՝ միգրանտների մոտեցումներն ու կարծիքները, տեսակետների բախումն ու հնարավոր լուծումները: 

Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ին հաջողվել է կուռ համագործակցություն հաստատել շահագրգիռ կազմակերպությունների հետ: Առանց ջանքերի համատեղման, իշխանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի և վերջապես ծրագրի շահառուների՝ միգրանտների և նրանց ընտանիքների օժանդակության, ծրագիրը չէր հասնի իր նպատակներին: ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Արտաքին գործերի, ՀՀ Սփյուռքի, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Պաշտպանության, ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ Առողջապահության, ՀՀ Արդարադատության նախարարությունները, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, Ռազմական ոստիկանությունը, ԵՄ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները ոչ միայն օժանդակեցին ծրագրին, այլ նաև դարձան դրա անմիջական մասնակիցը: Քաղաքացիական հասարակության հայաստանյան ինստիտուտները՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, Ալֆա պլասը, Սոցիալական այլընտրանքային տեխնոլոգիաները, Սոցիալ-ժողովրդագրական հետազոտությունների հայկական կենտրոնը և այլ կազմակերպություններ ակտիվորեն մասնակցել են ծրագրի իրականացման ընթացքին: Զարգացման գործընկերները՝ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ԵԱՀԿ-ն, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգազման ծրագիրը զգալիորեն նպաստել են ծրագրի համընդհանուր նպատակների իրագործմանը: Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունները նույնպես իրենց նպաստն են ունեցել Ծրագրի իրականացման գործում:

mig-02.JPG
mig-28.JPG
mig-29.JPG
mig-31.JPG
mig-32.JPG
mig-33.JPG
mig-34.JPG
mig-35.JPG
mig-05.JPG
mig-06.JPG
mig-07.JPG
mig-08.JPG
mig-09.JPG
mig-10.JPG
mig-11.JPG
mig-12.JPG
mig-13.JPG
mig-14.JPG
mig-15.JPG
mig-16.JPG
mig-17.JPG
mig-18.JPG
mig-19.JPG
mig-20.JPG
mig-21.JPG
mig-22.JPG
mig-23.JPG
mig-24.JPG
mig-25.JPG
mig-26.JPG
mig-37.jpg

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։