Քաղցկեղի կանխարգելման և հսկողության գործընթացի խթանում

2005-2006

2005թ. ՄԶՄԿ-ն ուշադրությունը սևեռել է Հայաստանում մահացության գլխավոր պատճառներից մեկի՝ քաղցկեղի վրա: Էականորեն աճել է ոչ վարակիչ հիվանդությունների բացասական ազդեցությունը հանրային առողջության վրա՝ հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջև: Քաղցկեղը Հայաստանում մահվան երեք ամենամեծ պատճառներից մեկն է. մահացության 20-%-ը քաղցկեղի հետևանք է: Ավելի մտահոգիչ են հիվանդության բնութագրիչներն ու զարգացումը: Եթե քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը անցած տասնամյակի ընթացքում աճել է ընդամենը 19%-ով, ապա քաղցկեղի հետևանքով մահացության ցուցանիշի աճը, նույն ժամանակահատվածում, գերազանցել է 70%: Հայաստանում կանայք ավելի հաճախ մահանում են կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղից: Հատկապես անհանգստացնող է հիվանդության զարգացումը պատանիների և երեխաների շրջանում. Հայաստանում քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը 14 տարեկանից ցածր տարիքային խմբում 100,000 բնակչի հաշվով կազմում է 115.8 մարդ:

Նման իրավիճակի պատճառը, թերևս, ուշ ախտորոշումն է: Հայաստանում քաղցկեղի կառուցվածքը և ռիսկի գործոնները ցույց են տալիս, որ, նախ` ազգային կարողությունները բավարար չեն քաղցկեղը կանխարգելելու և վերահսկելու առումով, երկրորդ` առկա է տեղեկացվածության պակաս հասարակության շրջանում մահվան ամենամեծ պատճառներից մեկի և դրա ռիսկի գործոնների վերաբերյալ: Վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական վերափոխումները, բնական աղետներն ու դեռևս չլուծված տարածաշրջանային հակամարտությունները շեղել են հայաստանյան իշխանությունների ուշադրությունը քաղցկեղի նկատմամբ պայքարի և կենսակերպից բխող ռիսկերը նվազեցնելուն ուղղված պատշաճ ռազմավարության մշակումից: Քաղցկեղը չի ընկալվում որպես հասարակությանն ու պետությանն ուղղված մեծագույն վտանգ, հետևաբար, հիվանդության  կանխարգելումն ու դրա նկատմամբ հսկողությունը չի դասվում ազգային առաջնահերթությունների շարքում: Հայաստանում հանրային առողջության քաղաքականությունն ու առողջության առաջնային պահպանության համակարգը չեն նպաստում քաղցկեղի վաղ ախտորոշման մշակույթի զարգացմանը:

Հասարակության տեղեկացվածությունն ու կենսակերպը, ձևավորված վերաբերմունքը հիվանդության նկատմամբ չեն նպաստում քաղցկեղի ռիսկի գործոնների նվազմանը: Ուստի կարիք կա բարձրացնելու հասարակության գիտակցությունը քաղցկեղի և կենսակերպից բխող ռիսկերի վերաբերյալ, ձևավորելու քաղցկեղի արդյունավետ կանխարգելման և դրա նկատմամբ հսկողության բարենպաստ միջավայր:

Որպես առաջնահերթ խնդիր, ՄԶՄԿ-ն ուշադրությունը կենտրոնացրել է քաղցկեղի կանխարգելման վրա. Քաղցկեղի արդյունավետ կանխարգելման համատեքստում որպես թիրախ ընտրվել է հասարակական գիտակցության աստիճանը: 2005-2006թթ. քաղցկեղի ամերիկյան ընկերակցության օժանդակությամբ ՄԶՄԿ-ն համախմբել է փոփոխությունների հիմնական առաջամարտիկներին՝ առողջապահության մասնագետներին, մասնավորապես՝ ընտանեկան բժիշկներին՝ քաղցկեղի մասին հասարակության տեղեկացվածության բարձրացման և քաղցկեղի վաղ կանխարգելման, պարբերական հետազոտությունների և ախտորոշման, ինչպես նաև ռիսկի գործոնների վերաբերյալ գիտելիքներ տարածելու նպատակով: Ընտանեկան բժիշկներն այն մասնագետներն են, ովքեր աշխատում են անմիջապես բնակչության հետ և լավագույն հնարավորությունն ունեն տեղեկացնելու կանանց և տղամարդկանց քաղցկեղի կանխարգելման և դրա առաջացման ռիսկերի նվազեցման մասին:

2005թ. ՄԶՄԿ մշակել և հրատարակել է քաղցկեղի կանխարգելմանն ուղղված գրքույկներ, տեղեկատվական թերթիկներ, ուշադրությունը կենտրոնացնելով այնպիսի ռիսկային գործոնների և դրանք նվազեցնելու միջոցների վրա, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումն ու դրանից հրաժարումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգն ու դրա հետևանքները և այլն: ՄԶՄԿ կողմից մշակվել են նաև ձեռնարկներ ընտանեական բժիշկների համար քաղցկեղի առաջացման, կանխարգելման և ռիսկային գործոնների նվազեցման թեմաներով վերապատրաստում կազմակերպելու և համապատասխան ունակություններ զարգացնելու նպատակով:  2006թ. ՄԶՄԿ կողմից վերապատրաստում են անցել շուրջ 190 ընտանեկան բժիշկներ՝ 2006թ. ՀՀ-ում գրանցված ընտանեական բժիշկների շուրջ 40%-ը:

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ ՄԶՄԿ-ն սևեռվել է կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա ուղղակի ազդեցություն ունեցող քաղցկեղի մեկ այլ դրսևորման վրա: ՄԶՄԿ կողմից մշակվել և հրապարակվել են տեղեկատվական թերթիկներ, որտեղ ներկայացվել են շագանակագեղձի, կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղի տեսակները, դրանց առաջացման ռիսկային գործոնները, տեղեկություններ են տրվել դրանց կանխարգելման, այդ թվում՝ պարբերաբար հետազոտություններ իրականացնելու անհրաժշտության և օգուտների մասին: Թերթիկները,  հանրային առողջության մասնագետների ինչպես նաև ՄԶՄԿ վերապատրաստման դասընթացներում ներգրավված ընտանեկան բժիշկների ցանցերի միջոցով տարածվել են ՀՀ բնակչության շրջանում: ՄԶՄԿ նախաձեռնության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, թերևս, սույն ռազմավարական համագործակցության կայացումն ու իրագործումն է:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։