- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ցանցը գործում է 2008թ.
2008թ. ՄԶՄԿ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ ձեռնարկել է քաղաքացիական հասարակության առաջնորդների ֆորում՝ հիմք դնելով Քաղաքացիական հասարակության առաջնորդական ցանցին (ՔՀԱՑ) : Մինչև այդ էլ գործում էին միջազգային կազմակերպությունների կոմից հիմնված երիտասարդ առաջնորդների տարածաշրջանային ցանցեր, սակայն ՔՀԱՑ-ն իր տեսակի մեջ առաջին տեղական նախաձեռնությունն է, որը միավորել է նախկին սովետական տարածաշրջանի առաջադեմ հայացքներ կրող և փոփոխությունների պատրաստ առաջներդների:
ՔՀԱՑ-ն երկխոսությունների, դիմացինից սովորելու և տարածաշրջանի քաղաքացիական հասարակության առաջնորդ կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի շրջանակներում փոխադարձ համագործակցություն ծավալելու մի միջավայր է: Այն հնարավորություն է ընձեռում իր անդամներին ներգրավվել իրենց կամ տարածաշրջանի հասարակությունների առջև կանգնած քաղաքական, սոցիալ-մշակութային և այլ բնույթի մարտաահրավերին հաղթահարելու գործընթացում:
ՔՀԱՑ-ն արդյունավետ մի գործիք է, որն ուժ է հաղորդում քաղաքացիական հասարակության առաջնորդների, ժողովրդավարական փոփոխություններ կրողների և ջատագովների մի ողջ սերնդին, ովքեր նպաստում են տարածաշրջանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների տարածմանը: Ցանցը վայելում է Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ զարգացնելու իր անդամների կազմակերպական և հաղորդակցային ունակությունները և նրանց ուսուցանելու ժողովրդավարության եվրոպական արժեքներն ու գործընթացները:
ՔՀԱՑ կապեր է հաստատում նաև է իր անդամների և Սևծովյան տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակության և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների հետ: Ցանցը ծառայում է նաև որպես երկխոսության և վստահության կառուցման ֆորում սառեցված հակամարտություններ ունեցող տարածաշրջանների հասարակությունների և համայնքների համար:
ՔՀԱՑ ներկայում ունի ավելի քան 120 անդամ ՝ Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: