- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության արդի մակարդակի վերաբերյալ գնահատականը կարծես միանշանակ է. եռակողմ հարաբերություններում լուրջ զարգացումներ չեն արձանագրվել, սակայն արձանագրվում են զուգահեռ զարգացումներ միջազգային ամենատարբեր ծրագրերի համատեքստում: Այդ են վկայում Սևծովյան համագործակցությունը, Տրասեկայի և Ինոգեյթի շրջանակներում զարգացումները, Եվրաինտեգրացումը և երեք պետությունների առանձին-առանձին ինտեգրումը միջազգային կառույցներին: ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները կարծես հռչակագրային բնույթ են կրում, իսկ երկկողմ և եռակողմ ծրագրերը (Հայաստան-Ռուսաստան, Իրան-Հունաստան-Հայաստան, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, և այլն) ընդհանուր առմամբ նպաստում են տարածաշրջանի զարգացմանը, և, միաժամանակ, պարունակում են որոշակի քաղաքական ենթատեքստեր:
Աշխարհաքաղաքական այժմյան միջավայրը, որով կարող են պայմանավորվել Հարավկովկասյան երկրների հետագա գործողությունները, կարելի է բնութագրել հետևյալ կերպ.
Այս պարագայում անորոշության մեջ է մնացել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դերակատարումը: Լինելով փոքր և թույլ տարածաշրջանª դժվար թե զարգացած աշխարհի կողմից մեր երկրները դիտարկվեն առանձին-առանձին: Հետևաբար մոտ ապագայում հարկ կլինի վերջնականապես կողմնորոշվել և մասը կազմել կա՜մ Կասպյան, կա՜մ Սևծովյան տարածաշրջանների, կա՜մ Միջին Արևելքի և կամ մեկ այլ միավորման:
Տնտեսական դաշտում զարգացումներն ակնառու են բոլոր երեք հանրապետությունների համար: Թերևս գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունների հաշվին ենք կարողանում նման տնտեսական զարգացումներ արձանագրել այսօր, սակայն փաստ է նաև, որ մեկուսացված զարգացումը հղի է հետագա խնդիրներով:
Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացների համար մի շարք խոչընդոտող համարվող գործոններ իրականում կարող են նպաստավոր լինել այդ գործընթացների և դրանցում Հայաստանի դերի համար.
Այն, որ ԼՂՀ հակամարտության լուծումը կբերի տարածաշրջանային համագործակցության կամ, որ տարածաշրջանային համագործակցությունը կբերի հակամարտության լուծման, իրականում միֆեր են. դրանք փոխկապակացված են, և շատ այլ գործոններից է կախված տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատումը:
Իրականում Ղարաբաղյան խնդիրն այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում կարող է կորցնել իր խոչընդոտող դերը տարածաշրջանային հարատապ խնդիրների շարքում և ինտեգրացիոն գործընթացները կարող են շրջանցել Ղարաբաղի խնդիրը, որի լուծումը ԱՄՆ ճնշման տակ կարող է առժամանակ հետաձգվել:
Ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծումների քննարկման գործընթացներում հաճախ է շոշափվում Հայաստանում և Ադրբեջանում գոյություն ունեցող հասարակական կարծիքի գործոնը, որը նաև հանդիսանում է հանիրավի շահարկման առարկա: Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչպես են տարբեր գործիչներ մեջբերում հասարակական կարծիքն այն դեպքում, երբ ո’չ Հայաստանում, ո’չ Ադրբեջանում Ղարաբաղյան խնդրի շուրջ հասարակական կարծիքի լայնամասշտաբ ու անաչառ ուսումնասիրություն երբևէ չի իրականացվել: Մինչդեռ դա կարող է չափազանց կարևոր դեր ունենալ այս փուլում:
Այսօր տարածաշրջանի հետագա զարգացման բանալին Հարավկովկասյան երկրների ներքաղաքական իրավիճակն է, քանզի արտաքին ուժերը միշտ լինելու են առավել պրագմատիկ` հնարավորություն ընձեռնելով անել միայն այն, ինչին պատրաստ ենք մենք: Ավելին, Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացների համար մի շարք խոչընդոտող համարվող գործոններ իրականում կորող են նպաստավոր լինել այդ գործընթացների և դրանցում Հայաստանի դերի համար.
Համառոտագիրը մշակված է ՄԶՄԿ մայիսի 19-ին «Տարածաշրջանային համագործակցություն` միֆ, թե՞ իրականություն» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։