- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Արևմտյան հետազոտողները, որպես կանոն, պնդում են, որ Հարավային Կովկասը միշտ էլ գտնվել է Արևմուտքի քաղաքականության գերակայությունների ցանկում: Այնուամենայնիվ աշխարհում միշտ էլ գոյություն ունեն խնդիրներ, այլ հակամարտություններ կամ վտանգներ, որոնք շեղում և թույլ չեն տալիս, որպեսզի իրագործվող արևմտյան քաղաքականությունն ամբողջապես կենտրոնանա Հարավային Կովկասի շուրջ: Իրականությունն այն է, որ մեր տարածաշրջանը միշտ էլ դուրս է մնում արևմուտքի թիվ մեկ գերակայություն լինելուց:
Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը պարզորոշ չի պատկերացնում, թե իրականում ինչու՞ է իրեն անհրաժեշտ Հարավային Կովկասը: Դա ադրբեջանական նավթի՞ գործոնն է, անվտանգությա՞ն խնդիրներն են, պարզապես ի հեճուկս Ռուսաստանի՞, թե՞ մեկ այլ գործոնով պետք է պայմանավորել: Թերևս հենց սրանով կարելի է բացատրել, որ այս տարածաշրջանի հանդեպ արևմտյան հստակ քաղաքականություն կարծես գոյություն չունի:
Միևնույն ժամանակ, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրներում ամերիկյան զինված ուժերի աստիճանական մուտքը կարծես դառնում է անխուսափելի: Այն, թերևս, միայն ժամանակի հարց է:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր ոք Արևմուտքում ցանկանում է Հարավային Կովկասի երկրները տեսնել որպես մեկ միավոր: Արևմտյան գործիչներն այսօր նաև չեն թաքցնում, որ ցանկանում են տեսնել Վրաստանում իրականացվող փոփոխությունները նաև հարևան երկու հանրապետություններում: Խոսքն այստեղ ոչ թե իշխանափոխության, այլ ձեռնարկվող քայլերի մասին են:
Ներկայում Եվրոպան ու Ամերիկան աչալրջորեն հետևում են Վրաստանին: Ակնկալվում է աբխազական, օսեթական խնդրիների խաղաղ լուծում հնարավոր կարճ ժամկետներում: Ամերիկյան որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Վրաստանի նախագահի անձնական պարբերական հաղորդակցությունները ՌԴ նախագահի հետ կօգնեն այդ խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ կարծիք կա, որ աշխարհի ուշադրությունը կշարունակվի բևեռված մնալ Կովկասին միայն այն դեպքում, եթե Վրաստանին իրապես հաջողվի վերոհիշյալ զարգացումներն ապահովել: Փաստորեն ստացվում է, որ Հարավային Կովկասի հետագա դերը արևմտյան քաղաքականության հարթությունում հիմնականում կապվում է Վրաստանի այսօրվա զարգացումների հետ:
Շարունակում է օրակարգում մնալ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Արևմուտքում կարծիք կա, որ Քի-Վեսթում կողմերն ամենամոտն էինք խնդրի լուծմանը, սակայն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ չեղավ առաջարկվող լուծումները հրամցնել սեփական ժողովրդին: Սակայն Քի-Վեսթն Արևմուտքում հույսեր թողեց, որ խնդիրն, այնուամենայնիվ, հնարավոր է լուծել որոշակի կոնկրետ ժամկետներում:
Գաղնիք չէ, որ հարավկովկասյան երեք հանրապետությունները, թեև տարբեր ճանապարհներով, այնուամենայնիվ ունեն միևնույն նպատակադրումը` դեպի Եվրոպա: Մինչդեռ եվրոպացիների կողմից Հարավային Կովկասի, Ուկրաինայի և դեպի Եվրոպա ձգտող այլ պետությունների հնարավոր եվրոպականացումն իրականում դիտարկվում է որպես նոր գլխացավանք: Այս համատեքստում այսօր Եվրոպայի թիվ մեկ գլխացավանքը Թուրքիան է:
Այսօր, թուրքական նոր իշխանությունների վարած քաղաքականությունը տարբերվում է դասական թուրքական քաղաքականությունից: Թուրքիան մշտապես վտանգներ է տեսել գրեթե բոլոր իր հարևանների կողմից (Արաբական երկրներից, Հայաստանից, Իրանից, Բալկանյան երկրներից, Հունաստանից և այլն): Այս միտումն այսօր կարծես փոխվում է: Ամեն դեպքում այդպիսի կարծիք կա Արևմուտքում:
2000 թվականից հետո Թուրքիան հստակորեն գիտակցեց, որ վերջնականապես կորցրել է Կոնտրոնական Ասիան որպես հնարավոր ազդեցության ոլորտ: Մնում էր բոլոր ուժերը կենտրոնացնել Հարավային Կովկասի վրա: Թուրք-ադրբեջանականի կողքին ուժեղացավ թուրք-վրացական համագործակցությունը ռազմական բնագավառում: Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ Հարավային Կովկասի վրա իր ազդեցությունը պահպանելու և զարգացնելու համար Միացյալ Նահանգներն այսօր այլևս չունեն Թուրքիայի կարիքը:
Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարթության մեջ քաղաքականության մի որոշակի դինամիկա է ձևավորվել ու կարծրացել, որը բավական դժվար կլինի ջարդել: Այստեղ թերևս անհրաժեշտ է բոլոր կողմերի հստակ դիրքորոշումը և հայտարարումը, որ պատրաստ են փոխել ձևավորված դինամիկան:
Համառոտագիրը մշակվել է հունիսի 29-ին ՄԶՄԿում տեղի ունեցած «Ինչպես է ընկալվում Հարավային Կովկասն Արևմուտքում. հակամարտությունների կարգավորման հեռանկարները՚ թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին հայ արտերկրյա վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։