ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ժողովրդավարական ինստիտուտ­ների զարգացումը. որքան ենք մենք հեռու Եվրոպայից

27.09.2004

Իրականում ու՞ր

Եվրոպա ասելով, թերևս, կարելի է պատկերացնել եվրոպական արժեքային համակարգի (հիմքում հռոմեական իրավունքը, հունական մշակույթը, քրսիտոնեական բարոյականությունն ու բողոքական էթիկան) և մարդու ու սեփականության իրավունքների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա խարսխված համակարգ, որը ժամանակի ընթացքում ապացուցել է իր կենսունակությունն ու հասել էական նվաճումների:

Ելման կետը

Մասնավորեցման գործընթացի մեկնարկին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանը նախ մտավ կրիմինալ կապիտալիզմի փուլը, որը ժամանակի ընթացքում վերաճեց կլանային կապի­տալիզմի: Ներկայում կարելի է նաև դիտարկել դեպի չինովնիկական կապիտալիզմի աստի­ճանական անցման  միտում:

Հասարակական կյանքը խարսխված է ոչ թե հասարակական, այլ գերազանցապես անձնական արժեքների վրա: Շատ դեպերում գերիշխում են խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մոտեցումները պետության ընկալման վերաբերյալ: Իշխանության ճյուղերի դե-ֆակտո տարանջատում չկա, առկա է սեփականության լեգիտիմիզացիայի խնդիր: Դատական համակարգը դեռևս չի հասել այն «անդառնալի» կետին, որ կարողանա արդյունավետ զարգանալ:

Քաղաքական դաշտ, դասական իմաստով, գոյություն չունի, յուրաքանչյուր հերթական ընտրություններից հետո ընտրությունների ինստիտուտը հասարակական գիտակցության մեջ էլ ավելի է հեղինակազրկվում: Կուսակցություններն առավելապես «լիդերի» շուրջ հավաքված մարդ­կանց խումբ են հիշեցնում, քան քաղաքական գաղափարներ կրող ուժեր: Շատ կուսակցության առաջին դեմքերը չեն էլ պատկերացնում, թե ո՞ր դաշտում են գործում: Երբեմն մեկ ուժ ներկայացնողներն արտահայտում են հակադիր տեսակետներ: Հասարակությանն էլ առանձնապես չի հետաքրքրում, թե քաղաքական ո՞ր սպեկտորում են դրանք գտնվում: Ընդիմադիրների պայքարը ծավալվում է զուտ «տնտեսական ռեսուրսների աղբյուներին» տիրանալու շուրջ:

Հայաստանն այսօր ունի նաև ներքին ինտեգրացիայի մեծ խնդիր: Գոյություն ունեցող կար­ծիք­ները Երևանում և մարզերում կարող են տրամագծորեն տարբերվել: Հասարակական կարծիքը իշխանության գործողու­թյուն­ների ուղղորդիչ կամ գոնե որոշակի ազդակ չի հանդիսանում: Հասարակական կազմա­կերպությունները հետզհետե նման­վում են ակումբների ու ավելի քիչ են սկսում արտահայտել հասարակության կարծիքը:

Տպագիր մամուլն ավելի շուտ դարձել է կլանների միջև ուղերձների փոխանակման միջոց, իսկ հանրապետության ողջ տարածքում սփռվող 3-4 հեռուստաընկերությունները որակի կամ բազմակարծության ապահովման տեսանկյունից որևէ քննադատության չեն դիմանում:

Թեև այսօր հասարակությունն ամբողջովին դուրս է մղված պետական կառավարման գործընթացից, սակայն, նկատվող միջկլանային մրցակցության հետևանքով կլանները կամաց-կամաց հասարակության որոշակի շերտերի սկսում են ներգրավել դրանցում:

Գործընթացը

Եթե «որքանո՞վ ենք մոտ Եվրոպային» հարցը դիտարկենք օրենսդրական դաշտի տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունեցող օրենքներով, միգուցե, ինչ-որ չափով մոտեցել ենք, բայց դրանց կիրառման տեսանկյունից` շատ և շատ հեռու ենք: Մենք ունենք օրենքների խախտման անթույլատրելիության ընտրովի մոտեցում. սա կարելի է խախտել, սա չի կարելի կամ այս մեկը կարող է խախտել, մեկ ուրիշը չի կարող: Սա մի ճանապարհ է, որ տանում է կործանման:

Ցայսօր Եվրոմիության անդամ են դարձել այն երկրները, որոնք եղել են աշխարհագական-պատմական Եվրոպային մաս: Հայաստանն այդպիսին չէ: Ի՞նչն է մեզ ստիպում ընտրել եվրոպական ուղղությունը: Միգուցե կայացված քաղաքական որոշումն ամենևին էլ հասարակության պահանջը չէ՞: Հարկավոր է լուրջ հասարակական քննարկում ծավալել, հասկանալ հասարակական տրամադրությունները, հասկանալ, թե ինչպե՞ս է կարելի ազդել այդ տրամադրությունների վրա, կամ հարկ կա՞ արդյոք ընդհանրապես ազդել, թե՞ ոչ:

Կարելի է աշխատանքային խմբեր ձևավորել, փորձել ձևակերպել, թե ո՞րն է մեր արժեքային համակարգը, մեր մենթալիտետը, ի՞նչ դինամիկա են դրանք արձանագրել մինչև հիմա և ի՞նչ ուղով են զարգանում: Եթե ոչ Եվրոպա, ապա դեպի ու՞ր գնալ, եթե ոչ մի տեղ, ապա ինքնաբավ ինչպե՞ս:

Այս դեպքում կարևոր է գործընթացն ինքը, և ոչ թե նպատակի սահմանումը և հասնելը: Ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ կարևոր է:

Եվրոմիությունն հայտարարել է իր «Նոր հարևաններ» հայեցակարգը: Եվրոպան քայլ է անում արևելք: Այժմ մենք նույնիսկ եթե շրջվենք, ապաª պիտի դիմադրենք:

Դեպի Եվրոպա ճանապահը հասարակական պահանջարկի և նախաձեռնությունների ձևավոր­ման ճանապարհն է: Սպասել, որ պետությունն իր նախաձեռնությամբ կարագացնի գործընթացը, անիմաստ է:  Ամեն ինչ կսահմանափակվի հայտարարությունների դաշտում:

Եվրոպական կառույցներում աշխատող մեր պատվիրակությունների աշխատանքների անաչառ լուսաբանումը շատ կնպաստի գործընթացին: Հասարակությանը հարկավոր է հրամցնել` «ի՞նչ է Եվրոպանե: Ինչ-որ բան կոծկելը հղի է հետագա վտանգներով: Մեր հասարակությունը չգիտի ինչ է Եվրոպան կամ այդ ինչ եվրոպական ուղղություն ենք մենք ընտրել: Եվրոպան էլ իր բացերն ունի: Պիտի ամեն ինչ ներկայացվի: Եթե վաղօրոք ամեն ինչ չհրամցվի և գիտակցվի, ապա վաղվա որևէ կտրուկ որոշում, եթե նույնիսկ Եվրոպային անմիջականորեն մոտենալ նշանակի, կարող է շոկային հետևանքներ ունենալ:


Համառոտագիրը մշակված է ՄԶՄԿ սեպտեմբերի 27-ին «Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում. "որքան ենք մենք հեռու Եվրոպայից" թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։