- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ակնհայտ է` ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ: Եթե հակաահաբեկչական քաղաքականության առանձին ուղղություններում մեր երկրի կողմից քայլեր ձեռնարկվել են, ապա միջազգային կոալիցիաներին, մասնավորապես Իրաքում ընթացող գործընթացներին, Հայաստանի ուղղակի մասնակցությունը լուրջ մտորելու թեմա է: Մի բան պարզ է. 2 մարդ ուղարկել, 30, 50, թե հարյուրներ` կարևոր չէ: Քայլն ազդակ է:
Հայաստանը չի ցանկանում մասնակցել Իրաքի պատերազմին, Հայաստանը ցանկություն է հայտնում մասնակցել լոկ Իրաքի վերականգնմանը, ինչի համար պատրաստ է ուղարկել բժիշկներ ու սակրավորներ: Փաստացիորեն քայլը կարող է ունենալ զուտ մարդասիրական կամ օգնության բնույթ: Սա կարելի է և պետք է իրոք ճիշտ ներկայացնել և՜ Հայաստանի և՜ միջազգային հանրությանը, և՜ Իրաքի հայ համայնքին: Ի վերջո մենք մեծաթիվ համայնք ունենք Իրաքում, որին պարտավոր ենք և իրավունք ունենք օգնելու: Ճիշտ մատուցելու դեպքում սա կարող է ճիշտ ընկալվել:
Մասնակցելով իրաքյան գործընթացներին` Հայաստանը կհռչակի, որ ինքը մտնում է, կամ առնվազն ցանկանում է մտնել «ակումբե, իսկ եթե դու «ակումբի» անդամ ես, ապա միշտ ունես քեզ հասանելիքը, այլապես` դուրս ես խաղից:
Մասը լինել, նշանակում է փորձ ձեռք բերել. նշանակում է նախ ինքնաստուգում, ապա` փորձ: Հայ բժիշկներն ու սակրավորները կարող են կողք կողքի աշխատել այս պահին աշխարհում լավագույնները համարվողների հետ, նոր փորձառություն կուտակել ու վերադառնալով` տարածել: Յուրաքանչյուր մասնակից հետ կգա իր` սեփական պատմությամբ, իսկ պատմությունները նոր ոգի կարող են հաղորդել: Հայաստանը, որ զգալի համայքնի ունի Իրաքում, պիտի մշտական թարմ ու անաչառ` սեփական տեղեկատվություն կարողանա ստանալ, այնինչ շատ հաճախ նույնիսկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր հայրենակիցներին վերաբերող «տաք» տեղեկատվության կարիք ունի և ստիպված հենվում է այլ երկրների տեղեկատվական աղբյուրների վրա:
Հետպատերազմական վերակառուցման մասին խոսելն անիմաստ է. պատերազմն ընթանում է, իսկական պատերազմ, որի ավարտը դեռ չի էլ նշմարվում: Թեժ պատերազմի ժամանակ մասնակցել հետպատերազմյան վերականգնմանը առնվազն անտրամաբանական է (cotradictio in adjecto):
Վտանգի թիրախները.
Այս քայլը լուրջ փորձաքար է լինելու մեր երկրի համար, այն կարող է նաև տանել փակուղային իրավիճակի:
Ի տարբերություն Իրաքում գոյություն ունեցող այլ ազգային փոքրամասնությունների, հայ համայնքը բաց թիրախ է, որը ցրված լինելու պատճառով չի տիրապետում ինքնապաշպանության բնական միջոցների: Վտանգի տակ ենք դնում իրաքահայությանը, Հայաստանը, իսկ ի՞նչ ենք ակնկալում: Ո՞ր արժեքների համակարգում ենք մեզ պատկերացնում, որ այդպիսի նախաձեռնությամբ (ինքնա)հաստատման ենք ձգտում այդ համակարգում:
Հայաստանի մասնակցությունը գլխացավանք կարող է դառնալ հենց Ամերիկայի համար: Խիստ կասկածելի է, որ ԱՄՆ կողմից լուրջ ճնշում է եղել այս հարցում: Փոքր Հայաստանն իր փոքր շահերով փորձում է մտնել մեծ խաղի մեջ հանուն ինչ-որ բանի, որն իրականում մեծապես անորոշ է:
Սփյուռք. Եթե Հայաստանը չի կարողանում դրական բան անել հայկական սփյուռքի համար, ապա գոնե պիտի խուսափի առանձին գաղթօջախների կյանքը վտանգի տակ դնող քայլերից: Խնդիրը հարկ է քննարկել Հայաստան-սփյուռք հարաբերությունների համատեքստում. այդ դաշտը միայն մարզական ու մշակութային խաղերը կամ թելետոնները չեն, սփյուռքը միայն բարեկեցիկ լոսանջելեսյան համայնքը չի: Պետությունը, եթե տարբեր ծրագրերի համար օժանդակություն է ստանում իր սփյուռքից, պարտավոր է այդ նույն սփյուռքի հանդեպ նաև պատասխանատվություն ստանձնել: Այսօր Իրանի, Սիրիայի, Լիբանանի և տարածաշրջանի մյուս պետությունների հայ համայնքները Հայաստան պետության կարիքն ունեն: Վերջերս Հայաստան տեղափոխված իրաքահայերը պնդում են, որ Իրաքի յուրաքանչյուր հայի փափագն օր առաջ հայրենիք վերադառնալն է:
Հայերն արաբական աշխարհում ունեն համագոյակցության հազվագյուտ նախադեպ: Այն վտանգելու համար լրջագույն հիմքեր են պետք:
Աշխարհաքաղաքականություն. Այսօրինակ որոշման կայացումն արվում է ոչ միայն այսօրվա համար: Դա ավելի շատ ապագային ուղղված որոշում է, որ պիտի մատնացույց անի Հայաստանի ընտրությունը, ինչպե՞ս է այս երկիրը պատկերացնում իր տեղն ու դերը, իր ուղին աշխարհում: Այսպիսի համատեքստում չի կարելի հարցին ծայրահեղական բնույթ տալ` հանգեցնել լոկ "այո"-ի կամ լոկ "ոչ"-ի, քանզի հայտնի է, որ քաղաքականությունը ծայրահեղություններ չի հանդուրժում:
Իրական քաղաքականություն. Արդյո՞ք Հայաստանն իրապես շահագրգռված է այս քայլում: Միգուցե հաշվարկը եղել է հենց այն տարբերակը, որ հարցը մերժվի ՀՀ խորհրդարանի կողմից, ինչը թույլ կտա ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել բոլովին այլ հարթություններում:
ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններից հետո Հայաստանի ու հայկական լոբբիի համար դեպի Սպիտակ տուն տանող որոշ դռներ փակվեցին (անշուշտ, կարելի է պնդել նաև, որ դա այդպես չէ, և բերել բազմաթիվ պատճառաբանություններ): Այսպիսի քայլը, միգուցե, նպատակ ունի դառնալու փակված դռներ բացելու՞ նախաձեռնություն:
Հասարակական կարծիքը Հայաստանում պատրաստ չէ այսօրինակ որոշման և… չի էլ պատրաստվում:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ նոյեմբերի 12-ին «Հակաահաբեկչություն, իրական քաղաքականություն և մարդու իրավունքներ. միջազգային կոալիցիաներին Հայաստանի մասնակցության երկընտրանքը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։