- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայ-ադրբեջանական ճակատում արդեն շուրջ մեկ տասնամյակ շարունակվող զինադադարը երկու կողմերը յուրովի են մեկնաբանում` վերագրում հօգուտ: Իրավիճակը նպաստավոր է գնահատում հայկական կողմը. Ղարաբաղում նոր սերունդ է աճում, որ չգիտի ինչ բան է Ադրբեջանի կազմում ապրել, ի վերջո` ժամանակակից հայտանիշերով օժտված պետական նոր միավոր է կայանում, որ անպայման պիտի իր դերակատարումն ունենա հնարավոր լուծումներում: Ադրբեջանը գիտակցում է սա և անում հնարավորը դրան խոչընդոտելու համար:
Իրավիճակն իր համար նպաստավոր է գնահատում նաև Ադրբեջանը: Վերջինս տնտեսապես հզորանալու հայտ է ներկայացնում` նախ և առաջ ի հաշիվ սպասվող նավթային միլիարդների: Որքանո՞վ է ադրբեջանական հաշվարկը իրատեսական, ի՞նչ լրջությամբ է այն վերլուծվում Հայաստանում, ի՞նչ պետք է անել և ի՞նչ է արվում ընդդեմ: Մի բան պարզ է` սրանք հարցեր են, որ հաճախ չեն դառնում պատշաճ քննարկման առարկա:
Տնտեսական զարգացման ընդհանրական ցուցանիշներով Հարավային Կովկասի երկրները վերջին 2-3 տարիներին դրվատանքի արժանի արդյունքներ են ցուցադրում: Եթե տասներեքամյա կուտակային զարգացումների տեսանկյունից կարելի է արձանագրել, որ Հայաստանն իր արդյունքներով իրավամբ առաջ է, նույնը սակայն դժվար է պնդել ապագա զարգացումների հնարավոր սցենարների համադրության համատեքստում: Ահա հենց այստեղ է, որ «այլ հավասար պայմաններն» իրոք սխալ է ամրագրել, և վրացական «վարդերն» ու ադրբեջանական նավթը կարող են էական դերակատարում ունենալ, իսկ «Սփյուռք» տնտեսական գործոնն ակնհայտորեն համադրելի չէ:
Զարգացման ամենատարբեր սցենարների քննարկման դեպքում հաճախ կրկնվող եզրահանգումները Վրաստանի դեպքում այլևս հետևյալն են.
Եթե Արևմուտքի քաղաքականության արդյունքում ցայսօր երեք երկրների միջև որոշակի պարիտետ էր հաստատվել, ապա այժմ այդ միտումները փոխվում են բացահայտորեն հօգուտ Վրաստանի (հատկանշական են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա վերջին զարգացումները): Դա նշանակում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին մարտահրավեր է նետված` լուծել փոխադարձ խնդիրները կամ դառնալ «հետնապահներ»:
Անշրջելի ժողովրդավարություն, ուղիղ գիծ, տնտեսական վերելք… Լեգիտիմացված ժողովրդավարությունն իրոք կարևոր գործոն է, սակայն թերևս որոշիչ չէ: Հայաստանի դեպքում արժե դիտարկել ժողովրդավարություն տնտեսություն կապը, քանզի.
Եթե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կարող է ստատուս-քվոյի պահպանման երաշխիքը հանդիսանալ քաղաքական ու ռազմական հարթություններում, ապա երկարաժամկետ հատվածում տնտեսական հնարավորություններով պայմանավորված ուժերի հաշվեկշիռը թերևս նույնը չի մնա: Ինչ անե՞լ.
Հայաստանի տնտեսական աճի ռազմավարական կարևորության համատեքստում շատերն առաջին հերթին մտածում են ներդրումներ ապահովելու և սփյուռքի հետ համագործակցության մասին: Թերևս երկուսն էլ այսօր տեխնոկրատական լուծումներ են, քանզի երկու դեպքում էլ խնդիրը համակարգային խոշորացույցի ներքո չի դիտարկվում: ՈՒ թե ներդրումներ ապահովելու պարագայում համակարգային մտածողությունը պահանջում է ժողովրդավարության ապահովում, և ոչ թե միայն բանակցություններ ներդրողների հետ, ապա սփյուռքի հետ տնտեսական հարաբերությունների համակարգային մոտեցումը դեռ գտնված չէ, կատարվում է տարերայնորեն` սահմանափակվելով մի քանի մեծահարուստների հետ բանակցություններով: Հայաստանի զարգացման «Սփյուռք» էքստերնալիտետն այժմ կարող է աշխատել միայն խեղդվելիս:
Այսօր պատերազմը ռազմի դաշտից տեղափոխվել է տեղեկատվական դաշտ: Վաղը զուտ տնտեսական ոլորտում պատերազմի սանձազերծումից խուսափելու համար անհրաժեշտ են ամբողջովին նոր մոտեցումներ, որակյալ ներդրումներ, ֆինանսատնտեսական անվտանգության ժամանակակից մեխանիզմներև այլն:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ դեկտեմբերի 21- ի «Տնտեսություն եւ ուժերի հաշվեկշիռ. տնտեսական միտումները Հարավային Կովկասի երկրներում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի ներկայա ցուցիչներ և այլն:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։