- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ընդունված է, որ հիփոթեքային վարկավորման ինստիտուտն ընդհանուր առմամբ սոցիալական ոչ ամենաբարձր խմբերի հասցեականությունն ունի: Դա նշանակում է բնակչության մի ստվար խավի գոյություն, որի համար անշարժ գույքն անհասանելի է, սակայն հասանելի է դրա ներկա արժեքը: Սա էլ իր հերթին նշանակում է երկրում կոնկրետ խավի եկամուտների մակարդակի, այդ խավի համար ընդունելի անշարժ գույքի շուկայական գնի և տնտեսության մեջ առկա ֆինանսական միջոցների ժամկետայնության առնվազն համադրելի համակցության հնարավորություն: Այս տեսանկյունից հայկական իրականությունը ոգևորիչ չես համարի. բնակչության թափանցիկ եկամուտների ցածր մակարդակը, անշարժ գույքի գների առաջանցիկ աճը և ֆինանսաբանկային համակարգում ազատ միջոցների ծավալներն ու ժամկետայնությունը վերոհիշյալ համակցությունը հիմնականում անհավանական են դարձնում: Պարզ ասած` դժվար չէ հաշվել, որ միջին հայաստանցին իր եկամուտներով ի վիճակի չէ ստանձնել միջին բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի ընթացիկ սպասարկումը:
Հիփոթեքային վարկեր Հայաստանում հասանելի են բնակչության մի փոքր հատվածին:
Հիփոթեքային վարկերի պահանջարկի պոտենցիալ տեսանելի սահմանափակումն, այնուամենայնիվ, պակաս այժմեական խոչընդոտ է այդօրինակ առաջարկով պայմանավորված սահմանափակումների համեմատ: Իրապես երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման համար շահավետ միջոցներ Հայաստանում չեն գոյանում կամ գոյանում են անհամարժեք ծավալներով:
Նույն մեկնարկային պայմաններով էական հաջողություններ արձանագրած երկրներում առաջարկի խնդիրը կարգավորվել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից և խոշորագույն ֆինանսական կառույցներից միջոցների ներգրավմամբ: Այստեղ է, որ մեծապես կարևորվում են պետական օժանդակությունն ու ջանքերը` ապահովելու և ապացուցելու, որ հիփոթեքային վարկավորման ինստիտուտը հեռանկար ունի Հայաստանում:
Աշխատելով բնակչության մի ոչ ստվար խավի հասցեականությամբ և առաջարկելով ֆինանսական ոչ մեծածավալ միջոցներ` հիփոթեքային վարկերի շուկան վերջին տարիների ընթացքում նկատելի զարգացում է ապրել: Հայաստանում դանդաղորեն աճում է «վարկով տուն առնողների» բանակը: Իսկ սա առաջին հերթին հոգեբանական խնդիր է լուծում: Դանդաղ, բայց հաստատապես արմատավորվում է նոր մշակույթ, որն արևմուտքում վաղուց արդեն կենցաղային իրողություն է դարձել:
Հիփոթեքային վարկավորումը պահանջում է կայուն և թափանցիկ եկամուտներ.
Հիփոթեքի ինստիտուտը կարող է զարգանալ, երբ սեփականության իրավունքներն իրապես պաշտպանված են« պայմանագրային հարաբերությունները` կայացած, իսկ արդարադատության համակարգը` գործուն: Սրանք այն հիմնարար խնդիրներն են, որ այսօր կանգնած են ոչ միայն հիփոթեքի, այլև ողջ տնտեսական համակարգի ծավալման հանդիման:
Հիփոթեքային վարկավորման մեխանիզմը վերելքի առաջանցիկ տեմպեր է արձանագրում միայն կայուն և մրցակցային միջավայրում.
Այսօր հիփոթեքային վարկեր տրամադրող ընկերություններն ու բանկերը թեպետ մշակում են զարգացման իրենց ծրագրերը, սակայն ստիպված են հաշվի նստել փոփոխվող իրականության պայմանների հետ, իսկ “հիփոթեք” ինստիտուտը Հայաստանում կարծես զարգանում է տարերայնորեն: Թերևս հարկ կա հասկանալու, թե ու՞ր ենք գնում:
Համառոտագիրը մշակվել է 2005թ. փետրվարի 5-ին «Հիփոթեքային շուկայի զարգացման հեռանկարներ Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։